Շաբաթ, Նոյեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋՈՒԹԱԿԱՀԱՐՈՒՀԻ ԱՆԻ ԲԱՏԻԿԵԱՆ

28/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Կ. ԿԱՐԱՊԵՏԵԱՆ, Լոնդոն

Երաժշտութեան բնագաւառում կարելի է յիշել բազմաթիւ հայ արուեստագէտների անուններ, որոնք իրեց կատարողական արուեստով արժանացել են երաժշտասէր հասարակութեան եւ բծախնդիր քննադատների բարձր գնահատանքին միջազգային երաժշտական շրջանակներում:

Այդ արուեստագէտների շարքից է երիտասարդ ջութակահարուհի Անի Բատիկեանը:

Անին ծնուել է Երեւանում: Քսան տարեկանում գերազանց աւարտել է Երեւանի պետական երաժշտանոցի ասպիրանտուրան: 2003-2005-ին Ռաֆֆի Մանուկեան հիմնադրամի նիւթական օժանդակութեամբ սովորել է Լոնդոնի արքայական երաժշտական ակադեմիայում, որի դասընթացքն աւարտել է գերազանց եւ ստացելՙ Ակադեմիայի ջութակի առաջին մրցանակը: Անին հետագայում Իտալիայում աշակերտել է նաեւ Salvatore Accordo-ի:

Հայ ջութակահարուհին արժանացել է ազգային եւ միջազգային մրցանակների: Նա նուագահանդէսներ է տուել Մեծն Բրիտանիայի բազմաթիւ անուանի բեմերից, ինչպիսիք ենՙ Էդինբուրգի Usher Hall, Օքսֆորդիՙ Sheldonian Theatre, Լոնդոնիՙ St Martin-in-Fields համերգասրահները:

Անին որպէս մենակատարՙ նուագել է մի շարք անուանի նուագախմբերի հետ, որոնցից յիշենքՙ «The Katrineholm Symphony Orchestra of Sweden», «The Glasgow Chamber Orchestra» եւ այլն:

Անի Բատիկեանը 2007-2012 տարիներին աշխատել է Շոտլանդիայի երաժշտութեան եւ Դրամայի արքայական ակադեմիայում, որպէս ջութակի դասախօս:

EBRD (European Bank for Reconstruction & Development) դրամատան հովանաւորութեամբ, նոյեմբեր 14-ին, Անի Բատիկեանի վերջին նուագահանդէսը տեղի ունեցաւ, նոյն դրամատան Լոնդոնի համերգասրահում, դաշնամուրի ընկերակցութեամբՙ Ռոլանդ Ռոբերտսի:

Վերջինս երաժշտական շրջանակներին ծանօթ է որպէս ջութակահար, դաշնակահար, խմբավար եւ կոմպոզիտոր:

Նա Լոնդոնի Արքայական երաժշտական ակադեմիան աւարտելուց յետոյՙ մասնագիտական ուսումը շարունակել է Միացեալ Նահանգներում, որպէս ջութակահար եւ դաշնակահար բազմաթիւ նուագահանդէսներ է տուել տարբեր երկրներում, տարբեր նուագախմբերի հետ:

Իր նոյեմբեր 14-ի նուագահանդէսով Անի Բատիկեան արժամացաւ Լոնդոնի երաժշտասէր հասարակութեան բարձր գնահատանքին եւ հիացմունքին: Երիտասարդ ջութակահարուհին մեծ վարպետութեամբ ու ապրումով կատարեց Մոցարտի, Դվարժակի, Արամ Խաչատուրեանի, Բարտոքի, Բաղդասարեանի եւ Սարասատեի գործերը: Նրան յաջողուեց թափանցել իր կատարած ստեղծագործութիւնների խորքը, ապրել նրանց մէջ խտացած իւրաքանչիւր հնչիւնի, իւրաքանչիւր երաժշտական երանգի հմայքը եւ հրաշալի մեկնաբանութեամբ այդ ապրումները փոխանցել ունկնդիրերին, իւրայատուկ եւ սքանչելի ոճով. ոճՙ որը նրա բացառիկ տաղանդի արգասիքն է:

Շնորհաւորում ենք տաղանդաւոր հայ արուեստագիտուհին այս առթիւ եւ մաղթում նրանՙ նորանոր յաջողութիւններ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՔՍԻՄ ՎԵՆԳԵՐՈՎ. «ԲԱԽՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԳՏՆՎԵԼ ԱՅՆ ԵՐԿՐՈՒՄ, ՈՐՆ ՈՒՆԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ»

Հաջորդ գրառումը

ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԴԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ»

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԴԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական