Շաբաթ, Նոյեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՆՈՐ ՄՈԴԵԼԸ` ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

28/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաշխարհային բանկի ուսումնասիրությամբ կարեւորվում են այս գործոնները

Հայաստանի տնտեսական աճի նոր մոդելը ներդրումներ ներգրավելն ու մրցակցային դաշտի բարելավումն է, ինչը կբերի նոր աշխատատեղերի ստեղծմանը: Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանի ՙ երեկ ներկայացրած «Հայաստանի Հանրապետություն` կուտակում, մրցակցություն եւ միակցելիություն» ուսումնասիրության հիմնական գաղափարը սա էր: Գոհար Գյուլումյանը հայտնեց, որ ուսումնասիրության մեջ հաշվի չեն առնվել վերջին մեկ տարվա զարգացումները:

Խոսելով Հայաստանում կատարված ներդրումների մասինՙ ՀԲ ավագ տնտեսագետն ասաց, որ մինչեւ 2004-ը ներդրումներ են կատարվել Հայաստանի արտահանելի ճյուղերի գծով: Դրա շնորհիվ զգալիորեն բարելավվել էր մեր արտաքին առեւտրի հաշվեկշիռը, որը 90-ականներին հասնում էր մտահոգիչ ծավալների եւ կազմում էր ՀՆԱ 30 տոկոսը: Ներդրումների մակարդակը 2004-ից մինչեւ 2009 աճում էր, բայց այն փոխվեց դեպի ոչ արտահանելի հատված` հիմնականում շինարարություն: Այդ ժամանակ մեծացավ խնայողությունների եւ ներդրումների միջեւ ճեղքվածքը, որը պետք է փակվեր կամ ներդրումներով, կամ պարտքով, կամ դրամի արժեզրկմամբ: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա մեծ տեղաշարժեր չեն եղել: Չնայած վերամշակող արտադրության աճը 1994-ի համեմատ եղել է 6 անգամ, բայց մեծաթիվ աշխատատեղեր չեն ստեղծվել, հետո էլ դրանք արտահանելի հատվածից տեղափոխվել են ոչ արտահանելի հատված: Հետեւաբար, անհրաժեշտ է ապահովել ներդրումներ եւ աճ արտահանելի հատվածում, որը կայուն տնտեսական աճի կբերի: Գոհար Գյուլումյանը տեղեկացրեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում որոշ չափով արտահանելի հատվածում զարգացումներ եւ աշխատատեղերի ավելացում է եղել:

Գործազրկությունը Հայաստանում շարունակում է բարձր մնալ: Հատկապես բարձր է քաղաքային բնակչության գործազրկության ցուցանիշը` 28 տոկոսՙ 20 տոկոս միջին հանրապետական ցուցանիշի համեմատ: Մեզանում կա եւս մեկ առանձնահատկություն` մարդիկ սպասում են որ նոր աշխատատեղեր բացվեն հենց իրենց բնակավայրում եւ չեն տեղափոխվում այլ բնակավայր, որտեղ դրանք կան: Բացի դրանիցՙ բարձր գործազրկության պարագայում կան մեծաթիվ թափուր աշխատատեղեր: Համաշխարհային բանկն առաջարկում է հզորացնել աշխատուժի առաջարկը` նախ ապահովել պայմաններ, որ թափուր աշխատատեղերում ընդգրկվեն գործազուրկները, ապա ստեղծել նոր աշխատատեղեր:

Մեր երկրի տնտեսության մեջ, համաձայն ՀԲ ուսումնասիրության, բարձր է մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների մասնակցությունը: Գոհար Գյուլումյանի ներկայացրած տվյալներովՙ այս առումով ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից Հայաստանը ամենավերջին տեղերից է զբաղեցնում` Ղրղզստանի եւ Հունգարիայի հետ, իսկ մեզանից վատ վիճակում այս առումով միայն Ադրբեջանն է: Մոնոպոլիա ունեցող ընկերությունները կարող են չարաշահել իրենց այդ դիրքը կամ հանգել հակամրցակցային համաձայնությունների: Ուստի Հայաստանի մրցակցային ոլորտի լիազոր մարմինը պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի ոչ թե գների մոնիտորինգին, այլ մրցակցային դաշտին:

«Ազգի» հարցին, թե ի՞նչ առաջարկներ է ներկայացրել այս առումով Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին եւ ինչպե՞ս են դրանք ընդունվել, Գոհար Գյուլումյանը պատասխանեց, որ առաջարկությունների որոշ մասն ընդունվել է, բայց մյուս մասի համար դեռես չկա դրանց անհրաժեշտության ընկալումը: Օրինակՙ ՀԲ-ն առաջարկել է գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնությունների համար կիրառել շրջանառությանն 10 տոկոսի չափով տուգանք: ՀԲ ավագ տնտեսագետը հույս հայտնեց, որ դրա ընկալումը ժամանակի հետ կլինի: Նա նաեւ դրական օրինակ համարեց ավիացիայի ոլորտում շուկայի ազատականացումը, իսկ սփյուռքի ներդրումների ներգրավման համար դարձյալ անհրաժեշտ համարվեց մրցակցային դաշտի բարելավումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴՙ ՀԱՄԱՐ 40 ԵՐԹՈՒՂԻՆ

Հաջորդ գրառումը

10 ՏԱՐԻ ԱՆՑ` ԲԱՑԱՌԻԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ԿՈԶԵՌՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

10 ՏԱՐԻ ԱՆՑ` ԲԱՑԱՌԻԿ ՀԱՆՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ԿՈԶԵՌՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական