Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՈՐՈՏԱՆ ՀԷԿԻ ՀԱՄԱԼԻՐԸ ՎԱՃԱՌՎԵՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԿՈՆՏՈՒՐ ԳԼՈԲԱԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

Ա. Մ.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ որոշեց «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» գույքը վաճառել «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը:

Հիշեցնենք, որ վերջերս, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստից հետո, հաղորդագրություն տարածվեց, որ ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությունը 180 մլն դոլարի ներդրում կկատարի Հայաստանի հիդրոէներգետիկայի ոլորտում եւ որ սա ամերիկյան առաջին խոշոր ներդրումն է լինելու Հայաստանում: Այս իրադարձությունը ողջունեցին ԱՄՆ պետդեպարտամենտը, Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, Հայաստանի իշխանությունները: