Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԵՄԵՐՈՆՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ ԵՄ-ՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ՏԵՂԱՇԱՐԺԸ ԵՎ ՆԵՐԳԱՂԹԸ

28/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Կեմերոնն առաջարկել է վերանայել Եվրոմիության ներսում տեղաշարժվելու սկզբունքը եւ «սահմանափակ» դարձնել ներգաղթը: Իր նախաձեռնությունները նա ներկայացրել է «Ֆայնենշըլ թայմս» թերթում հրապարակված հոդվածում:

Կեմերոնի խոսքերովՙ տեղաշարժման ազատությանը վերաբերող ԵՄ հիմնարար սկզբունքը Եվրոպայում հանգեցրել է ներքին գաղթի, ուստի չի կարելի այդ սկզբունքը ընդունել «անվերապահորեն»: Ըստ Կեմերոնի հայտարարությանՙ ներեվրոպական գաղթի սահմանափակում ուզում են ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլեւ Ավստրիայում, Գերմանիայում եւ Հոլանդիայում: Լոնդոնը մտադիր է նրանց հետ համատեղ մշակել ներգաղթի քաղաքականության նոր սկզբունքներ:

Վարչապետը նաեւ պատմել է, թե իր կառավարությունը եւ Պահպանողական կուսակցությունը 2015 թ. ընտրություններում հաղթելու դեպքում ինչպես են պայքարելու ԵՄ մյուս երկրներից Մեծ Բրիտանիա եկած ներգաղթյալների դեմ: Նա մասնավորապես առաջարկում է կրճատել վերջերս երկիր մտած գործազուրկ ներգաղթյալներին տրվող գումարները, ինչպես նաեւ նրանց զրկել բրիտանացիների համար նախատեսված մի շարք նպաստներից:

Կեմերոնը նշել է բազմաթիվ բրիտանացիների այն մտահոգությունը, թե 2014 թ. հունվարի 1-ին ավարտվում են Ռումինիայից եւ Բուլղարիայից աշխատանքային ներգաղթի սահմանափակման ժամկետները: Մեծ Բրիտանիայում կարծում են, որ այդ երկու պետություններից ամեն տարի երկիր մուտք կգործի 50-հազարական մարդ:

BBC News հեռուստաալիքը հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիայում ներգաղթի մակարդակը վերջերս զգալիորեն բարձրացել է: Մարդահամարների տվյալներովՙ 2001-2011 թթ. Անգլիայում եւ Ուելսում ներգաղթյալների թիվն ավելացել է 2,1 միլիոնով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵՐՋԱՊԵՍ ՊԱՇՏՈՆԱՊԵՍՙ ՊՈՒՏԻՆԸ ԳԱԼԻՍ Է ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

Հաջորդ գրառումը

ՈՐՈՏԱՆ ՀԷԿԻ ՀԱՄԱԼԻՐԸ ՎԱՃԱՌՎԵՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԿՈՆՏՈՒՐ ԳԼՈԲԱԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՐՈՏԱՆ ՀԷԿԻ ՀԱՄԱԼԻՐԸ ՎԱՃԱՌՎԵՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԿՈՆՏՈՒՐ ԳԼՈԲԱԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական