Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԽՄԲԱԳՐԵ՛Լ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ

27/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Մի անգամ արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու Սայաթ-Նովայի երգերի մերօրյա աղավաղումներին, որոնք կատարվում են ոչ այնքան սկսնակ երգիչների կողմից, որքանՙ վաստակավորների, թեեւ վերջիններիս կոչումն ու առաքելությունը պիտի լիներ, եթե չեն վարանում Սայաթ-Նովա հնչեցնել, վերջինիս երգերը ոչ միայն սոսկ հնչեցնելը, այլեւ նրա հանճարեղ բանաստեղծություններն այսօրվա ունկնդրին հնարավորինս անաղարտ փոխանցելը: Եվ թվում էՙ ի՛նչ կա ավելի հեշտ, քան Սայաթ-Նովա մաքուր հնչեցնելը, եթե նա մաքուր է ի սկզբանե, եւ ամեն մի խաթարում, գիտությամբ թե անգիտությամբ արված, հստակորեն եւ անխուսափելիորեն գծագրվում է անկրկնելի այս սիրերգակի բանաստեղծական տեքստի մաքուր պատկերին: Բայց արի ու տես, որ Սայաթ-Նովային անճիշտ են են մատուցում հենց վաստակավորները:

Ահավասիկ նրանցից թերեւս ամենավաստակավորըՙ Նունե Եսայանը: Այս տիկնոջն ի սկզբանե սխալմամբ թվացել է, թե Սայաթ-Նովայի բանաստեղծություններում բառերի «է»-ն որքան հնարավոր է պիտի հնչեցնել «ի», ինչպեսՙ գուզեմ-գուզիմ, բացվել-բացվիլ եւ այլն, ուստի առանց ճիգ ու ջանքի բանաստեղծի գործածած շատ բառեր, օտարաբանություններն էլ հետը, ենթարկում է այդ «օրենքին», օրինակՙ «ղիմեթ»-ը դարձնելով «ղիմիթ»:

Հանրային հեռուստաընկերության նոյեմբերի 24-ի կիրակնօրյա եթերը նվիրված էր ժողովրդական երգչուհի Օֆելյա Համբարձումյանինՙ Սայաթ-Նովայի երգերի լավագույն կատարողներից մեկին, ուստի պատահական չէ, որ «Երգ երգոց»-ի հաղորդումն սկսվեց հենց Սայաթ-Նովայով: Սկսեց Նունե Եսայանը:

Ու սկսվեց Սայաթ-Նովայի հերթական «խմբագրումը»:

Նունեի կատարումը երկու «մասից» էր բաղկացածՙ «Թամամ աշխար պըտուտ էկա» եւ «Փահրադըն միռած»: Առաջին երգի միայն առաջին քառատողը երգվեց, բայց այդ կարճ միջոցին էլ երգչուհին կարողացավ բավարարել Սայաթ-Նովային խմբագրելու իր հարատեւ մարմաջը. «տեսնողըն» բնագրային ձեւը նրա շուրթերից հնչում էր «տիսնողըն»: Աղավաղումները ծավալվեցին մյուս երգի կատարման մեջ, սակայն, ի տարբերություն առաջինի, խոսքն այստեղ ոչ թե սովորական աղավաղման մասին է, այլ այնպիսի շփոթի, որն անմեղ աղավաղումը վերածում է կոպիտ իմաստային խաթարման:

Արժե ասել, որ Սայաթ-Նովային, ինչպես յուրաքանչյուր մեծ աշուղի, երգելուց առավել պետք է ճիշտ կարդալ: Արժե ասել, որ աշուղի պարագայում տեքստը թերեւս ամենակարեւորն է, մանավանդ երբ հիշում ենք, որ դրանք հաճախ «փաթեթավորվել» են տվյալ ժամանակի երգարվեստում հայտնի եւ տեքստից տեքստ թափառող ընդհանուր մեղեդիներով: Ուստի աշուղի եւ հատկապես Սայաթ-Նովայի երգը հնչեցնելիս գլխավոր պայմաններից մեկը «քաջ որսկանի գյուլլի պես» թռչող նրա խոսքին հետեւելն է: Եվ երբ հետեւում ենք այդ խոսքին, մեզ պարզապես չի կարող չհմայել տողը, ուր խոսվում է սիրահարի արդեն սպառվող համբերության մասին: «Տասնումեկ ամիս մունջ իմ կացիՙ տարեն էրված իմ», ասում է բանաստեղծը, եւ մնջության հսկայական տառապանքը էրում է նաեւ մեր սիրտը, իսկ աստվածային խոսքը հավիտյան դաջվում է հիշողության մեջ: Բայց այդ խոսքը, ավաղ, չի դաջվել Նունե Եսայանի հիշողության մեջ, եթե նա կարողացել է խաթարել անխաթարելինՙ «Տասնումիկ ամիս մունջ իմ կացիՙ խարեն էրված իմ»: Մի կերպ ներելի է, որ երգչուհին սայաթնովյան «տասնումեկը» դարձնում է «տասնումիկ». համար/ի/նք, որ հեռավոր այն ժամանակներում թիֆլիսահայոց բարբառում այդպիսի հնչյունափոխություն հնարավոր էր, սակայն ի՛նչ ասենք դարձվածքի արժեք ստացած «տարեն էրվել» խոսքի «տարեն» բառի անփույթ կորստյամբ գեղարվեստական կատարյալ խոսքը պարզունակ ու նաեւ անհասկանալի տողի վերածելու նունեական «խմբագրման» մասինՙ «Տասնումիկ ամիս մունջ իմ կացիՙ խարեն էրված իմ»: Զարմանալի է: Առավել զարմանալի է, որ Նունեի կատարման մեջ «տարեն էրված իմ» արտահայտությունը բացակայում է ամբողջապես: Երգչուհին ակնհայտորեն չի ըմբռնել բանաստեղծին, չի հասկացել աշուղական խոսքի նրբությունները, մանավանդ այն, երբ բանաստեղծը քառատողը հյուսում է այնպես, որ վերջինՙ կարեւորագույն տողում ամփոփի իր հիմնական ասելիքը: Ակնհայտ է, որ Սայաթ-Նովայի այս բանաստեղծության խնդրո առարկա հատվածի գլխավոր ասելիքը հենց «տարեն էրված իմ»-ն է, եւ վերջինիս նախապատրաստական կառույցներն են «զարեն էրված իմ», «քարեն էրված իմ» եւ համանման արտահայտությունները:

Իսկապես ապշեցնում է այն հետեւողականությունը, որով երգչուհին քարուքանդ է անում «Փահրադըն միռած» երգի առաջին տունը ընդհանրապե՛ս: Նունեի «տարբերակում» բանաստեղծը որտեղ պիտի «զարէն» էրված լիներՙ «քարէն» է էրված, որտեղ պիտի «քարեն» էրված լիներՙ «չարեն» է էրված, որտեղ պիտի «տարեն» էրված լիներՙ «խարեն» է էրված:

Եվ իմաստային այս խառնաշփոթի մեջ արդեն մի տեսակ ներելի են երգի հաջորդ տողերի «խմբագրումները»ՙ հաքի (փոխանակՙ հաքնի), չի կաթի (փոխ.ՙ չըկաթի), ռիհան (փոխ.ՙ ռեհան), փաթաթած (փոխ.ՙ փաթըթած) եւ այլն, թեեւ հանճարեղ բանաստեղծն էն գլխից է զգուշացրել ապագա բոլոր հնարավոր ու մանավանդ ապաշնորհ խմբագիրներինՙ ձեռք չտալ իր բառին ու տառինՙ «իմ գիրն ուրիշ գրեն է»:

Հ. Գ. – Թե որչա՛փ էր պատշաճ այսօրինակ կատարումը նվիրել հայ ժողովրդական երգի թագուհուն, ինչպիսին է իրավամբ Օֆելյա Համբարձումյանը, թող որոշի հայ երգի վաստակավորն ինքը, բայց որ նա թագուհուն շատ ուշադիր լսելու եւ նրանից բանաստեղծական տեքստն անխաթար հնչեցնելու կատարյալ դասեր դեռ ունի առնելու, անժխտելի է:

Նախորդ գրառումը

ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ՍՏԱՑԵԼ Է «IB World School» ԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

Հաջորդ գրառումը

«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ- 2013» ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ 3-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՆԵՐՔՈ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ- 2013» ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ 3-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՆԵՐՔՈ

Լրահոս

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026

https://www.youtube.com/watch?v=RjArqn23unM Այսօրվա հարցազրույցիս հիմնական թեզերը՝ սեղմ կետերով. ԻՐԱՆ-ԱՄՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐՈՒԺ • 00:22 — ԱՄՆ-ի ռազմական ներուժը բավարար չէ...

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

21/07/2026

Գյումրիի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի պարտականությունները կատարող և Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։...

ԿԸՀ-ն այսօր պատգամավորներին կհանձնի մանդատները

21/07/2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նորընտիր պատգամավորներին կհանձնի մանդատները։ ԿԸՀ այսօր հրավիրած նիստի օրակարգում 2 հարց է՝ Ազգային ժողովի 2026 թվականի...

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողություն

21/07/2026

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողությունը, որին հուլիսի 16-ից 18-ը մասնակցել է ավելի...

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026

Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին` Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ակնկալում եմ...

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան

21/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։ «Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է ունենում,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական