Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՔԱՂԱՔԸ

27/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ամենեւին էլ ոչ Կրեմլի հաստ ու կարմիր պատերին մոտ կանգնած մեր «հավաստի աղբյուրները», այլ գյումրեցի մեր ծանոթները (ոչ մի դեպքում չխառնել «մեր աղբյուրներ»-ի հետ) եւ ոգեւորված, եւ հեգնանքով հայտնում են, թե Հայաստանի երկրորդ քաղաքը այս օրերին հաճելիորեն կերպարանափոխվում է: Միջին տարիքի գյումրեցիները, իսկ ավելի երիտասարդների մասին էլ խոսք չկա, նման «քաղաքային ուբոռկա» չեն էլ հիշում, թե ե՞րբ է վերջին անգամ եղել: Պատճառն այս ամենի վաղուց հայտնի է. դեկտեմբերի սկզբներին Հայաստան է ժամանում Վլադիմիր Պուտինը, գյումրեցիների ասած` «Ավելին, քան Ռուսաստանի նախագահը»: Ուշագրավ է, որ Գյումրին կերպարանափոխվում է այն պայմաններում, որ ոչ ՀՀ, ոչ ՌԴ նախագահների պաշտոնական կայքերը որեւէ տեղեկություն չեն տալիս Ռուսաստանի նախագահի` Հայաստան կատարելիք մոտակա այցի վերաբերյալ. գյումրեցիներն այս կապակցությամբ էլ ասելիք ունեն. «Հիմա մարդը երբ կգաՙ կգա, կարեւորըՙ քաղաքը կարգի բերեք: Թեկուզ երկու տարուց գա, հազիվ էլ հասցնենք…»:

Այսինքն հայտնի չէ, թե կոնկրետ որ օրը Հայաստան ժամանող Պուտինը, մայրաքաղաք Երեւանից բացի, կլինի նաեւ Գյումրիում: Իհարկե, ակնհայտ է, որ ՌԴ նախագահը Գյումրիում չէր լինի, եթե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան լիներ ոչ թե ՀՀ երկրորդ քաղաքում, այլ, ասենք, Վարդենիսում: Հետեւաբար, Պուտինը այցելում է ոչ այնքան Գյումրի, որքան իր երկրի ռազմաբազա: Խնդիրն այստեղ հետեւյալն է, որտե՞ղ սկզբում կլինի Պուտինը, նա սկզբում կժամանի Գյումրի՞, թե՞ Գյումրի կմեկնի արդեն Երեւանից: Սա, ըստ Պուտինին «խիստ սիրող» մեր մամուլի ու փորձագետների, բավականին հատկանշական է, քանի որ, ըստ նրանց, եթե Պուտինը սկզբում լինի Գյումրիում, այլ ոչ թե ՀՀ մայրաքաղաքում, ուրեմն նա Հայաստան իր կատարած պաշտոնական այցը ընկալում է որպես զուտ աշխատանքային այցելություն սեփական ռազմաբազա, ոչ ավելին: Իսկ եթե Պուտինը սկզբում լինի մայրաքաղաքում, նոր միայն մեկնի` Գյումրի, ուրեմն նա հասկանում է, որ պաշտոնական այցով եկել է անկախ պետություն, որն ունի իր մայրաքաղաքը, որտեղից էլ ինքը հանգիստ կարող է մեկնել մեկ այլ քաղաք, որտեղ տեղակայված է իր երկրի ռազմաբազան: Իհարկե, այս վարկածը, քանի Պուտինն իր այցելությամբ ու Հայաստանում արած հայտարարություններով չի հերքել, իրավունք ունի լինելու:

Բայց մյուս կողմից, եթե Պուտինը սկզբում ժամանի Գյումրի, ապա գուցե նա դրանով իսկ ցանկանում է հատուկ շեշտե՞լ, որ ինքն ու իր երկիրն են` ի դեմս Գյումրում ռուսական ռազմաբազայի, Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը, եւ հենց ՀՀ անվտանգությունն ամրապնդելու հետ կապված հարցերի հիման վրա էլ ընթանան Սարգսյան-Պուտին բանակցությունները: Ընդունենք, որ այստեղ եւս ճշմարտություն կարելի է տեսնել: Եվ վերջապես, անկախ ամեն ինչից, միջազգային արարողակարգի պրակտիկայում բավականին նորմալ ու ընդունված բան է, որ որեւէ երկրի նախագահ, ժամանելով որեւէ այլ երկիր, սկզբում չի այցելում տվյալ երկրի մայրաքաղաք, ավելին, մայրաքաղաքում երբեք էլ չի լինում: Օրինակՙ ԱՄՆ մեկնած մի շարք երկրների առաջին դեմքերի ամերիկյան նախագահները ոչ բոլոր դեպքերում են Վաշինգտոնում ընդունում: Բարաք Օբամա-Սերժ Սարգսյան հանդիպումը կայացավ ամենեւին էլ ոչ Վաշինգտոնում: Ինքը` Պուտինը, բազմաթիվ երկրների ղեկավարների ընդունում է ամենեւին էլ ոչ Մոսկվայում, վերջերս Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր Ռուսաստանում, եւ Պուտինը նրան ընդունեց Սանկտ Պետերբուրգում, որն, ի դեպ, «ռուսական Գյումրին» է:

Այնպես որ, նախ սպասենք պաշտոնական տեղեկությանը, թե Պուտինը գալի՞ս է արդյոք Հայաստան, եւ եթե գալիս է, ապա ե՞րբ, ապա նոր ավելի մանրամասն քննարկենք, թե սկզբում որտե՞ղ կլինի նա եւ ինչո՞ւ: Հիմա Պուտինի` առաջինը Գյումրի այցելելու իմաստն ու նպատակը ամենեւին էլ միանշանակ չեն. դա կարող է բազմաթիվ բաներ նշանակել, ընդ որում` իրարամերժ բաներ: Օրինակՙ գյումրեցի մեր ծանոթներից մեկը, երբ ասացինք, որ գուցե Պուտինը սկզբում լինի Գյումրիում, ասաց. «Ինչի որտե՞ղ պիտի առաջինը լիներ, որ…»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹ

Հաջորդ գրառումը

ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ԻՏԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ԻՏԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԵՏ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական