Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԳՀ-ՈՒՄ ՀԱՄԱԲՈՒՀԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԸՙ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ ՈՒ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑ

26/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ-ում մասնագիտական կրթության որակի ապահովման որոշ խնդիրներ վերհանելու եւ հայաստանյան մի շարք բուհերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ այս բնագավառում այլ շահակիցների հետ դրանց հնարավոր լուծումները միասնաբար գտնելուն էին ուղղված Երեւանի «Գլաձոր» համալսարանի կողմից այս տարի կազմակերպված երեք համաբուհական սեմինարները:

Ինչպես «Նոյյան տապան»-ին տեղեկացրել է ԵԳՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Հ. Վարդանյանը, համաբուհական սեմինարներին մասնակցել են հայաստանյան պետական եւ մասնավոր մի շարք կազմակերպությունների` ՀՀ ԿԳՆ, ՈԱԱԿ, «Ծրագրերի իրականացման կենտրոն» ԾԻԳ, ՀԳՀՄ, ՀԱԳ(Գ)Մ, ՀՀ Փաստաբանների պալատ, Սահմանադրական դատարան, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների` ԵՊՀ, ԵՊԼՀ, ԵՊՏՀ, Եվրասիա միջազգային համալսարան, Ավանդական բժշկության համալսարան, Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարան, ԵՃՇՊՀ, ՀՊՃՀ, Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ներկայացուցիչներ: Քննարկվել են բազմաթիվ խնդրահարույց եւ արդիական հարցեր: «Փորձ է արվել նոր գաղափարների, հայացքների շուրջը համախմբվելու, համագործակցություն հաստատելու, միասնական ուժերով աշխատելու բուհերում կրթության որակն է՛լ ավելի բարձրացնելու ուղղությամբ»,- նշել է Հ. Վարդանյանը:

Համաբուհական առաջին սեմինարը նվիրված է եղել արտաքին շահակիցների ներգրավմանը կրթության որակի ապահովման գործընթացներին, նրանց հետ հետադարձ կապի ապահովման քաղաքականությանը: Սեմինարի շրջանակներում քննարկվել են աշխատաշուկայի պահանջները բացահայտելու, ուսանողների մասնագիտական գիտելիքներն այդ պահանջներին համապատասխանեցնելու, ուսումնառությունը գործնական հմտությունների ու կարողությունների ձեռքբերմանն ուղղորդելու, բուհ-գործատու հետադարձ կապի կայուն հիմքեր ձեւավորելու եւ այլ հարցեր, փորձ է արվել գնահատել պետության դերն արտաքին շահակիցների հետ հետադարձ կապի ապահովման քաղաքականության ձեւավորման գործում, ինչպես նաեւ պարզել գործատուների ակնկալիքները բուհական կրթությունից: Սեմինարին մասնակից գործատուները ներկայացրեցին իրենց ակնկալիքները բուհական կրթությունից, որակյալ կրթության նկատմամբ իրենց պահանջները, աշխատելու համար շրջանավարտներին անհրաժեշտ հմտություններն ու կարողությունները:

Համաբուհական երկրորդ սեմինարը վերաբերել է դասախոսական կազմի որակի ապահովման քաղաքականությանը: Այս սեմինարին մասնակցել են նաեւ Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչները, որոնք հանդես են եկել մի շարք գործնական առաջարկություններով:

Քննարկվել են, մասնավորապես, դասախոսական կազմին վերաբերող առկա խնդիրները, փորձ է արվել պարզելու, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս ոլորտի խնդիրները լուծելու ուղղությամբ: Զեկուցողներից շատերը նշել են, որ այսօր դասախոսներից պահանջվում է վերանայել եւ արդիականացնել դասավանդման, դասընթացի գնահատման մեթոդները, ուսումառությունը դարձնել էլ ավելի ինտերակտիվ: Սեմինարի մասնակիցները համակարծիք էին, որ կրթության գլոբալացման, տեղեկատվական հասարակության եւ այլ հանգամանքներով պայմանավորված` ներկայումս դասախոսներից պահանջվում է մշտական ինքնակատարելագործում, օտար լեզուների յուրացում, պարբերաբար մասնագիտական վերապատրաստումներին մասնակցություն:

ԵԳՀ օրինակով, ըստ Հ. Վարդանյանի, ամբիոնների շրջանակներում տեղի է ունենում երիտասարդ եւ դասավանդման երկար տարիների փորձ ունեցող դասախոսների միջեւ փորձի փոխանակում:

ԵԳՀ ՈԱԿ ղեկավարի փոխանցմամբ, օրերս անցկացվել է նաեւ երրորդ համաբուհական սեմինարը, որը վերաբերել է ՀՀ կրթական համակարգում մասնագիտական կրթական ծրագրերի համահունչություն ստեղծելու քաղաքականությանը:

Բոլոնիայի գործընթացի շրջանակներում` եվրոպական չափանիշների եւ ուղենիշների համատեքստում պետությունները պետք է ձեռնամուխ լինեն հետազոտողների շարժունության հստակ երաշխիքների ստեղծմանը: Վերջինիս ուղղված քայլ է նաեւ մասնագիտական կրթական ծրագրերի համահունչության ապահովումը, ինչը կնպաստի դասախոսների եւ ուսանողների շարժունությանը:

Այս տեսանկյունից, սեմինարի շրջանակներում լայնորեն քննարկվել են ՀՀ կրթական համակարգում մասնագիտական ուսումնական ծրագրերի կազմման առանձնահատկությունները, ծրագրերի մշակման ռազմավարական հարցերը, մասնագիտական կրթության որակի բարձրացման եւ կրթական ծրագրերի արդիականացման խնդիրները` որպես այդ ծրագրերի համահունչության ապահովման հիմնական բաղադրիչ եւ այլ հարցեր:

ԵԳՀ ՈԱԿ ղեկավարի գնահատմամբ, համաբուհական սեմինարները միջոց են հանդիսացել դրանց ներգրավված մասնակիցների միջեւ համագործակցության հաստատման, քննարկված հարցերի շրջանակներում վերհանված խնդիրները միասնական ջանքերով լուծելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԴՀԿ-Ն ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԱՏԵՆԱՊԵՏ` ԴԵՌ ՈՉ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԻՑ ՔԱՂԱՔ` ԻՆՔՆԱԹԻՌՈՎ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԻՑ ՔԱՂԱՔ` ԻՆՔՆԱԹԻՌՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական