Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԴՀԿ-Ն ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԱՏԵՆԱՊԵՏ` ԴԵՌ ՈՉ

26/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Շաբաթ եւ կիրակի ընթանում էր Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 9-րդ համագումարը: Համագումարին հնչել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը` հանգուցային կետ ունենալով այն միտքը, որ ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի հարստությունն են, նրանց գործունեությունը բխում է հայության շահերից:

ՍԴՀԿ համագումարին մասնակցում էին մեկ այլ ավանդական կուսակցության` ՌԱԿ ներկայացուցիչները, որոնցից Սուրեն Սարգսյանը խոստացավ, որ այսուհետեւ ՌԱԿ-ը սատարելու է ՍԴՀԿ-ին կարեւոր ձեռնակներում, իսկ Հայաստանի ներկա մարտահրավերները հաղթահարելու եւ երկրի զարգացման գործում ՍԴՀԿ-ն իր կարեւոր դերը պետք է ունենա: ՍԴՀԿ-ի անցյալ գործունեությունն ի մի բերեց այսօր արդեն նախկին ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը ` նշելով, որ ՍԴՀԿ-ն երկարամյա ցնցումներից հետո այս համագումարին եկել է ուժեղացած, ու ժամանակն է իրավիճակը փոխելու կուսակցությունում: Կիրակի օրը համագումարն ընտրեց վարչություն:

ՍԴՀԿ նոր ատենապետի անունը դեռեւս հայտնի չէ, քանի որ նրան իրենց միջից ընտրում են նոր վարչության անդամները, ինչպես, ի դեպ, նաեւ փոխատենապետ, ատենադպիր եւ գանձապահ: Իսկ ահա վարչության կազմում ընտրվել են Նարեկ Գալստյանը, Դմիտրի Մարտիրոսյանը, Վազգեն Մեսրոպյանը, Հարություն Բալաբանյանը, Վարազդատ Եղիազարյանը, Արսեն Կուպելյանը, Արթուր Բարսեղյանը, Գագիկ Մելիքյանը, Վոլոդյա Ազատյանը: Կուսակցությունը նաեւ տարածել է մի հայտարարություն, որով փոխանցվել են ՍԴՀԿ ներկա տրամադրությունները: Հայտարարությամբ ընդգծված է, որ երկրի ներքին կյանքում կան ահռելի ընկերային անարդարություններ, մենաշնորհ եւ օլիգարխիա, որոնց դեմ նաեւ ՍԴՀԿ-ն է պայքարելուՙ որդեգրելով լավին լավ, վատին վատ ասելու քաղաքականությունը: ՍԴՀԿ վարչության ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես աշխատավոր մարդու իրավունքները, որոնց համատարած խախտումներն ակնառու են:

Արտաքին քաղաքական ոլորտում ՍԴՀԿ-ն «զգուշավոր լավատեսությամբ» ողջունում է Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի իշխանությունների քաղաքական որոշումը` կոչ անելով նաեւ շարունակել Եվրոպայի հետ քաղաքական շփումներն ու գործընթացները:

Արցախի հարցում ՍԴՀԿ-ի համար ընդունելի է արցախցուն ընկալելի յուրաքանչյուր որոշում, Հայաստանն էլ դիտարկվում է որպես Արցախի անվտանգության երաշխավոր ու ապահովող, իսկ Արցախի իշխանություններն օր առաջ պետք է մաս կազմեն բանակցային գործընթացին:

Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ Հայոց ցեղասպանության 100- ամյակին ընդառաջ` ՍԴՀԿ-ն աշխարհի իր քույր կառույցների միջոցով շարունակելու է լոբբիստական քաղաքականությունն ընդդեմ թուրքական ժխտողականության` միջազգային ճանաչումն եւ հատուցումն ի նպատակ, եւ այս առումով ողջունելով հայությանը համախմբող Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովը:

ՍԴՀԿ ատենապետի եւ մյուս ղեկավարների ընտրությունից հետո վարչությունը լրացուցիչ տեղեկություն կտարածի: Երեկ մամուլում լուրեր կային, թե ատենապետ կարող է դառնալ Նարեկ Գալստյանը, ով, ի դեպ, վարչապետի օգնականն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԶՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՂԱԾ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԵԳՀ-ՈՒՄ ՀԱՄԱԲՈՒՀԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԸՙ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ ՈՒ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԵԳՀ-ՈՒՄ ՀԱՄԱԲՈՒՀԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԸՙ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ ՈՒ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական