Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԶՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՂԱԾ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

26/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բոլոր տեսակի Տեր Վռազներին եւ Ջուրը չտեսած-հանվածներին մատնացույց ենք անում Ուկրաինան, որտեղ երեկ լարված էր, ինչպես երբեւէ. Կիեւի կենտրոնն անհանգիստ էր, բախումներ էին տեղի ունենում պիկետավորների ու ոստիկանների միջեւ, իսկ ըստ տարբեր լուրերի` պիկետված կառավարության շենքից նախարարները փախչում էին հետնամուտքով: Եթե Ռուսաստանի գլխավոր գայթաքարն Ուկրաինան էր` ապա նա ստացավ ոչ թե Ուկրաինայի անդամակցում Մաքսային միությանը, այլ պարզապես նրա ժամանակավոր հրաժարումը ԵՄ ասոցիատիվ համաձայնագրից` կասեցման տեսքով, ու… մի մեծ գլխացավանք` Ուկարինայում բողոքի ելած զանգվածների տեսքով: Հավանաբար ուկրաինական բողոքավորներին գոտեպնդում են առեւմտյան շրջանակները, ովքեր այդպիսով փորձում են սասանել նոր միավորներով ուժային հզոր բեւեռ ստեղծելու ռուսական պլանները: Բացի այդ` դեռ խորհրդային ժամանակներից բազմամիլիոնանոց Ուկրաինան դեմ էր ռուսական գերիշխանությանը, որը ժամանակ առ ժամանակ հասարակական տրամադրություններով արտացոլվում է: Եթե Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրում են ԵՄ ասոցիատիվ համաձայնագիրը, փոքր հետխորհրդային պետությունների դեպքում սա դեռ հարված չի համարվի ռուսական նախաձեռնություններին, մանավանդ` երկու պետություններն էլ բավական տնտեսական շահեր ունեն Ռուսաստանի հետ, եւ իրենց ներսում ունեն տրոյական ձիեր` (Մերձդնեստր եւ Հարավային Օսիա), որոնք միշտ էլ կանգնելու հող են Ռուսաստանի համար: Սակայն Ուկրաինայի եվրոպականացումը մեջքից հարված էր լինելու Ռուսաստանին, եվրոպական ուղղության ավելի գերադաս դիրքի ամրապնդում ԵՄ-Ռուսաստան մրցակցությունում` հեռագնա հետեւանքներով: Հիմա Ուկրաինայում բողոքի ցույցերը թափ են հավաքում եւ սպառնում են Եվրոպային ու Ռուսաստանին կպած տարածքի նոր ապակայուն օջախով, որը պետք է որ եւ Ռուսաստանին, եւ ԵՄ-ին միաժամանակ ձեռնտու չլիներ, սակայն մրցակցությունը հատել է արդեն ամբիցիաների սահմանը, որտեղ պարտությունը կարող է շղթայական ռեակցիայի տեսք ընդունել, եւ որտեղ «ձեռնտու» հասկացությունը առաջին տողում չէ: Այնպես որ` Ռուսաստանն Ուկրաինայի հարցում երեւի օգտվեց իր բոլոր ճնշամիջոցներից: Այնուամենայնիվ` Ուկրաինայում լարվածության հարուցած անորոշությունը երեւի թե կստիպի Ռուսաստանին դանդաղեցնել իր այն քայլերը, որոնք նա պլանավորել էր արագ կատարել, այդ թվում` Մաքսային միության անդամակցության ցանկություն հայտնած երկրների հետ փաստաթղթերը պատրաստելու ուղղությամբ: Այնպես որ` անկախ Հայաստանի ցանկությունից` արագ պատրաստել անդամակցության փաստաթղթերը, նոր ստեղծվելիք միության հեռանկարը, Ուկրաինան վկա, այնքան էլ որոշակի չէ, քանի որ Ռուսաստանն այժմ ավելի շատ զբաղվելու է Ուկրաինայով:

Այս ֆոնին հայերիս համար ավելի հետաքրքրական պետք է լինի այն տեղեկությունը, որ Ռուսաստանի նախագահը Թուրքիայի վարչապետին ընդունելով` հայտարարել է Թուրքիայի 20 միլիարդ դոլար արժողությամբ ատոմակայանի կառուցմանը Ռուսաստանի մասնակցության մտադրության մասին: Այն դեպքում, որ մենք էլ նոր ատոմակայանի կառուցման խնդիր ունենք, եւ առհասարակ` Թուրքիայի էներգետիկ հազորությունն այս դեպքում հակադարձ համեմատական է Հայաստանի էներգետիկ կարողություններին:

Հետաքրքրական է, այս հարցի մասին որեւէ քննարկում կլինի՞ Սարգսյան-Պուտին հանդիպման ընթացքում, կամ արդյո՞ք Ուկրաինայի դեպքերի զարգացման ֆոնին չի՞ փոխվում նաեւ Հայաստանի անդամակցության արագացված կուրսը, ինչի հույսն ունի մեր վերնախավը, եւ ինչի շուրջը հիմնականում ենթադրվում է, որ խոսելու են կողմերը: Այն հույսերը, թե Սարգսյան-Պուտին հանդիպումը նոր թափ կհաղորդի ՄՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացին սպասելի, միաժամանակ զարմանալի են, քանի որ Հայաստանի հարցն ամենեւին էլ ողջ համատեքստից դուրս չի կարող լինել եւ մաս է կազմում Ռուսաստանի այն ծրագրերին, որով փորձ է արվում նոր միավորներով համալրված ուժային կենտրոն ստեղծել ողջ աշխարհում: Իսկ թե դրանից Հայաստանը կշահի՞, թե կտուժի` դա սոսկ նախադասության արտաբերում չէ, դեռ պետք է տեսնել` ինչպե՞ս կզարգանան գործընթացները, Ուկրաինայի հուզումների օրինակն ի՞նչ աստիճանի վարակիչ կարող է լինել հետխորհրդային տարածքում, վարակիչ էլ եթե չլինի` ի՞նչ ազդեցություն են թողնելու հենց իր` ուժային կենտրոն ստեղծողի տրամադրությունների վրա:

Մանավանդ` մեզ համար կարեւոր է, որ Ադրբեջանն էլ չի դառնում ԵՄ ասոցիացված անդամ, իսկ Թուրքիան սիրախաղեր է անում Ռուսաստանի հետ:

Տարատեսակ այս գործընթացների արտացոլանքն էլ հենց միգուցե Սարգսյան-Ալիեւ վերջին վիեննյան «լուռ» հանդիպումն էր. հավանաբար մինչեւ տարածաշրջանային եւ աշխարհում տեղի ունեցող բոլոր տեսակի նոր գործընթացների ավազը չնստի, որեւէ խնդրում, այդ թվումՙ ղարաբաղյան, նոր բան սպասել պետք չէ:

Նույն կերպ Վիլնյուսի գագաթնաժողովը չի կարող ինչ-որ կարեւոր բան բերել Հայաստանին, քանի որ ի՞նչ է ԵՄ Արեւելյան գործընկերությունը` ԵՄ ամբիցիաների բավարարման հարթակ, որով նա ուզում է ամրապնդել դիրքերը` Ռուսաստանին ու այլ հզոր պետություններին դիմակա, եւ ամեն ինչ վճռվում է ոչ թե վիլնյուսներում, այլ մեծ պետությունների ղեկավարների առանձնասենյակներում: Այնպես որ հավանաբար իզուր ենք մենք պարզություն ուզում մեր արտաքին գերատեսչության ղեկավարներից Վիլնյուսի հարցում, որ բան իմանան` կասեն, էլի: Ու այդ մասին է խոսում Նալբանդյանի վերջին «լուռ» ճեպազրույցը` մի ութ հարցի մեկ «պատշաճ ժամկետներում տեղեկացնելու» մասին պատասխանով. հավանաբար «պատշաճ» ժամկետները դեռեւս չեն եկել, քանի որ մերոնք դեռեւս չգիտեն իրենց անելիքը, որքան էլ տարօրինակ թվա: Քիչ է, թե դու հայտարարում ես Մաքսային միություն գնալու մասին, եթե շատ բան այդ միության հետ կապված դեռ չի որոշակիանում: Ու Վիլնյուսն էլ հազիվ թե մեզ մի նոր բան ասի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵՎՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՇՈՒՐՋԸ

Հաջորդ գրառումը

ՍԴՀԿ-Ն ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԱՏԵՆԱՊԵՏ` ԴԵՌ ՈՉ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԴՀԿ-Ն ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԱՏԵՆԱՊԵՏ` ԴԵՌ ՈՉ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական