Բրիտանացի երգահան Բենջամեն Բրիտենի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ «ՏաԹեւեր» ճոպանուղում բացառիկ համերգ տեղի կունենա:
Այսօր, նոյեմբերի 22-ին, Հալիձորից Տաթեւ «թռչելիս»` «Միրզոյան քառյակը» կկատարի Բենջամեն Բրիտենի Simple Symphony ստեղծագործությունը:
Կատարման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել նոյեմբերի 22-ին ժամը 16.00-ին Ա1+-ի կայքում:
1965 թվականին Բենջամին Բրիտենը ժամանել էր Հայաստան` հանգստանալու Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը: Այդ ժամանակ Դիլիջանում էին հանգստանում նաեւ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը տիկնոջ`օպերային երգչուհի Գալինա Վիշնեւսկայայի հետ: Այդ օրերին Էդվարդ Միրզոյանի ջանքերի շնորհիվ կազմակերպվեց «Հայաստանում Բրիտենի օրեր» փառատոնը:
Այսօր, կայանալիք «թռչող համերգի» կազմակերպիչներն են Հայաստանում Բրիտանական խորհուրդը եւ «ՏաԹեւեր» ճոպանուղին: