Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԿԱՄԱՐԸ» ՀԱՅ ԳՐՔԻ ՈՒ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ

22/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մի քանի տարի առաջ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, ծառի բնի մոտ կուտակված գրքերը ապշեցուցիչ տպավորություն թողեցին: Որպես անպետքական իրերՙ դրանք դուրս էին նետվել. մարդը չէր էլ ջանացել վերնիսաժի հնագրավաճառներին մոտենալ, միանգամից փողոց էր նետել: Սա հիշեցիՙ Բեյրութում լույս տեսնող «Կամար» հանդեսի վերջին համարի խմբագրականը կարդալիս, որտեղ նկարագրածը ավելի ցավեցնող ու ավելի մտահոգեցնող է:

«Հայկական վարժարանի մը տնօրէնին «տնօրինումով» դպրոցի գրադարանէն դուրս կը շպրտուին (բառին ամբողջական իմաստով) «աւելորդ» գիրքեր, աշակերտներուն անմատչելի գիրքեր: Այդ գիրքերը դպրոցի շրջափակէն կը տեղափոխուին հանդիպակաց փողոցը գտնուող աղբի տակառները… : Ի դէպ, դպրոցին հարեւանակից են բազմաթիւ հայ ընտանիքներ, որոնք իրենց աղբերուն համար կ՛օգտագործեն նոյն տակառները… »:

Կարելի է մտածել, թե ուրեմն որքան անպետքական գրքեր են եղել դրանք: Սակայն անունները թվարկելուց հետո անհավանական է թվում, ավելին, երբ խոսքը վերաբերում է հայկական դպրոցի գրադարանինՙ Կորյուն «Վարք Մաշտոցի», Բուզանդ «Պատմութիւն հայոց», Սայաթ-Նովա, Մեսրոպ Թաղիադյան, Միքայել Նալբանդյան, Պերճ Պռոշյան, ավելինՙ Հր. Աճառյան, Հակոբ Մանանդյան, Դ. Դեմիրճյան, Ս. Կապուտիկյան, Հր. Քոչար եւ դեռ ավելինՙ Վիլյամ Սարոյան, Էռնեստ Հեմինգուեյ: Ի՜նչ մտածողություն ու բարոյականություն պետք է ընկած լինի այսպիսի երեւույթի խորքում: Անգամ եթե այդ գրքերը չափից ավելի մաշված եւ այլեւս անգործածական լինեին (թեեւ այդպես չի եղել), սա կատարյալ արհամարհանք է գրքի, մշակույթի հանդեպ ընդհանրապես:

Երկրորդ դրվագում մասնավոր մի գրքի ճակատագրի մասին է խոսվում (Էժեն Սյու «Գաղտնիք Փարիզի», 1868 թ. թարգմ.ՙ Մատթեոս Մամուրյան). թափառական կյանք ունեցած գիրքը հայտնվել է Բեյրութում հայտնի «կիրակնօրյա շուկայում»ՙ կուսակցություններից մեկին պատկանող մշակութային միության կնիքը վրան: Խնդրահարույցը կամ մտահոգիչը սակայն այլ է. «Եթե գիրքին մինչեւ Պէյրութ ժամանումը բնական հոլովոյթ մը կարելի է նկատել, անբնականն անոր միութենապատկան գրադարանէն «կիրակնօրեայ շուկայ» հասնիլն է… Եթե պարագան վերաբերէր միակ գիրքի մը, հնարաւոր կ՛ըլլար տալ զանազան արդարացուցիչ պատճառներ: Սակայն, երբ բազմաթիւ գիրքեր կը կրեն նոյն կնիքը գործող միեւնոյն մշակութային միութեան, կը մղուինք մտածելու յոռեգոյնի մասին»: Այստեղից էլՙ հրապարակախոսական հարցըՙ «Ինչ պիտի ըլլայ ճակատագիրը հայ գիրքին ու հայկական գրադարաններուն… »:

Հաջորդող էջերում «Կամարը» շարունակում է իր առաքելությունըՙ հնարավորինս ամբողջական ներկայացնել հայ գրականության ընթացիկ վիճակըՙ սփյուռքի եւ հայաստանյան գրողների նոր գործերի տպագրությամբ (չնայած հեղինակային կազմի ընտրությունը համարից համար շատ չի փոխվում կարծես):

Հանդեսի գեղարվեստական գրականության բաժնի էջերը տրամադրված են Նորայր Ադալյանին, Սարգիս Կիրակոսյանին, Վաչե Պետրոսյանին, Գառնիկ Գալստյանին, Պերճուհի Ավետյանին, Խաչիկ Տետեյանին, Թամար Հովհաննիսյանին, Արա Արծրունուն, Էլդա Գրինին, Խաչիկ Խաչերին, Հակոբ Ադամյանին:

Նորայր Ադալյանիՙ արտագնա աշխատանքի մեկնելու պատրաստ հերոսուհին եւ նրա կյանքը ներկայացված են կիսաիրոնիկ, ինչ-որ տեղ երգիծական երանգներով, խորքում, սակայն, մերօրյա իրականության դրամատիկ վիճակների ճշմարիտ արտացոլանքն է: Ընտանիքը աղքատության ճիրաններիցՙ իմա քայքայվելուց փրկելու ելքը շատ հայ կանայք համարում են հարեւան երկրներ առեւտրի մեկնելու ճանապարհը: Իսկ որոշները նրանցից կամ հետ չեն վերադառնում կամ ապրուստ վաստակելու այլ ճանապարհ են ընտրում, ինչպես Ն. Ադալյանի «Դուբայ» պատմվածքի նախկին գյուղաբնակ երիտասարդ կինը: Հայ ընտանիքներին համակած այս աղետը չնայած գրողը ներկայացրել է հումորի նուրբ շղարշի ներքո, ինչ-որ տեղ խղճահարություն առաջացնող, սակայն արտագաղթի հետեւանք իսպառ քայքայված իրական կյանքի վիճակը մարդկային ողբերգության անսպասելի ավարտ է գուժում: «Գյուղն ամայի էր: Մի սեւ շուն տեսաւ, կարծես ճակատագրի սեւ շունը լինէր: Նայելով շան աչքերին, Արփին հասկացաւ, որ մայրը վաղուց չկայ, իսկ Մկոյին զօրակոչել են բանակ, եւ նա սահմանամերձ ռազմաճակատում ընկել է թշնամու թե բարեկամի գնդակից»:

Հոգեբանական բավականին լարված վիճակ է ապրում Խաչիկ Խաչերի «Մի անիմաստ երեկոյ» պատմվածքի հերոսըՙ փողոցում ընկած տոպրակի անհայտ պարունակության հանդեպ ունեցած հետաքրքրությունից եւ դրա հետեւանքՙ մտային տագնապներից եւ ներքին խուճապից:

Մտավորական ընտանիքի կյանքային փոքր էպիզոդը հոգեբանական, զգացական աշխարհի, սկզբունքների ու բարոյականության շերտեր է բացում Էլդա Գրինի «Սոխարցունքներ» գողտրիկ պատմվածքում:

Իսկ Թամար Հովհաննիսյանի «Հոգու առագաստներ» շարքի բանաստեղծությունները կանացի անպաշտպան հոգեվիճակի արտահայտություններ ենՙ ապրածի ու անցածի չընթերցված աղերսներ, ափսոսանքի, լռության, սպասման, որ չի մատնում իրեն երբեք, եւ չի սպառվում զարմանալիորեն երբեք, սիրո պարտեզների հորինված պատրանքի պես …

… Եվ շալակած

բեռն ուսերիս,

Տենչացի սէր եւ

արեւ տենչացի,

Բայց ստուերայոյս

իրիկնապահին

Կարօտ հնձեցի ու

աստղերի լաց:

«Գրականագիտական» բաժնում ներկայացված է Երվանդ Տեր-Խաչատրյանի ծավալուն գրախոսությունըՙ բեյրութահայ բանաստեղծ Պեպո Սիմոնյանի գրական անցած ուղուն, բանաստեղծական ժառանգությանը նվիրված, որ խոսք է նաեւ գրողի մարդկային-մտավորական կերպարի, սփյուռքահայ համայնքում նրա վաստակի գնահատման: Գրականագետը, հեղինակի յուրաքանչյուր ժողովածուի հանդեպ ցուցաբերելով առանձին մոտեցում, անդրադառնում է ստեղծագործական ներքին փոփոխություններինՙ իրերի, երեւույթների իմաստակիր ու խորհրդավոր աշխարհի բանաստեղծական ներթափանցումներին, չափածո խոսքի կշռույթին, կառուցվածքային դրսեւորումներին, թեմատիկ բազմազանությանը, հեղինակի գրչին հատուկ մերթ հրապարակախոսական, մերթ խոհափիլիսոփայական, մերթ ռոմանտիկ-քնարական շնչին: «Կարեւոր հանգամանք է, որ Պեպօ Սիմոնեանը մշակել է բանաստեղծութեան իր արտայայտչաձեւը, որ դասական բանաստեղծական մտածողութեան եւ տողարձակ ազատ կերպի համադրումն էՙ ներքին կշռոյթով, բանաստեղծութեան տողերը առաջ տանող ուժականութեամբ եւ տեղ-տեղ էլ ռոմանտիկական բանաստեղծութեանը բնորոշ բարձրաշունչ ու բարձրահունչ ոգումներով»:

Սիամանթոյի կենսագրական նոր, հետաքրքրական էջեր է ներկայացնում Նարինե Թուխիկյանը:

«Գեղանկարչություն» բաժնում անդրադարձ է արված քանդակագործ Զավեն Խտըշյանի (Ժոզեֆ Թարրապ) եւ գեղանկարչուհի Լենա Այտնյանի (Տուհա Ապտել Ռաուֆ Ալ-Մոլ) ստեղծագործություններին:

Տեղեկատվական անդրադարձներ կան նաեւ ընթացիկ գրական-մշակութային կարեւոր նկատված իրադարձություններին եւ նոր հրատարակություններին (Վահրամ Մավյանի մահվան 30-ամյակի նշում, արաբերենով լույս տեսած «Մեր բանաստեղծները. Հայաստանի փառքը կերտողները ժողովածուի շնորհանդես, Աբրահամ Ալիքյանի հիշատակի ոգեկոչման երեկո եւ այլ):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԻՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական