Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍ ՀՈԴՎԱԾԸ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՉԷ

22/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե ասենք, որ հայկական ոչ մի լրատվամիջոց, անգամ` հանրային, թիվ մեկ, համահայկական, արեւմտամետ, ռուսամետ եւ այլն, իր նախագծերը մշակելիս կամ հոդվածաշար սկսելիս երբեք նախօրոք սոցիալական հարցում չի անցկացնում, որեւէ նորություն ասած չենք լինի. սա վաղուց հայտնի տխուր եւ օբյեկտիվ պատճառներ ունեցող փաստ է: Հետեւաբար կարելի է եզրակացնել, որ հայկական բոլոր լրատվամիջոցները տեղեկատվություն տալու երկու ճանապարհ ունեն. տալ այն, ինչը ինչ-որ տեղերից ասում են` մեկ, եւ տալ այն, ինչը կատարվում է` երկու: Երկու պարագայում էլ լրատվամիջոցները չեն էլ հետաքրքրվում, թե այն, ինչը ինչ-որ տեղերից ասում են, կամ այն, ինչը կատարվում է, որքանո՞վ է հետաքրքրում հասարակությանը: Ի վերջո մեր լսարանը բավականին կրթված է` Քիմ Քարդաշյանի հետծննդաբերական վիճակի մասին լուրեր կարդալու կամ հայ շոուբիզնեսի այս կամ «հերոսի» ամուսնական մեծ ֆոտոշարքը դիտելու համար: Մյուս կողմից, մեր լսարանը խիստ մասնագիտացված չէ, որ ամեն օր, օրը մի քանի անգամ կարդա, ծանոթանա այն խոր եւ համապարփակ վերլուծություններին, թե ի՞նչ էր կատարվում Օբամայի ձվաձեւ աշխատասենյակում, երբ Պուտինը դուրս եկավ Կրեմլի իր կարմիր նստավայրից ճիշտ այն ժամին, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը որոշել էր իր ընտանիքի անդամների ու համախոհների հետ թեյել, մինչ Էրդողանը հեռախոսով զրուցում էր Իլհամ Ալիեւի հետ:

Մեր լսարանի հետաքրքրությունները մեր լրատվական հոսքը չեն արտացոլում: Օրինակ, ո՞վ ասաց, որ այլեւս հետաքրքրական չէ, թե Բաքվի ո՞ր ճանապարհներով է անարգել ու հպարտորեն անցնում Ռամիլ Սաֆարովը: Ընդ որում, երբ նա նոր էր վերադարձել Բաքու, հայկական իրեն հարգող յուրաքանչյուր լրատվամիջոց իր պարտքն էր համարում օրական մի քանի անգամ (ով հնարավորություն ունի) ներկայացնել Սաֆարովի շուրջը տեղի ունեցող իրադարձությունները: Կամ ո՞վ ասաց, թե մեր հասարակությունն էլ ոչինչ չի ցանկանում իմանալ «երկրի ընտրված նախագահ» Րաֆֆի Հովհաննիսյանից, ով, հիշեցնենք իմիջիայլոց, «հրապարակից տուն չէր գնալու, մինչեւ չստանար ժողովրդի արդար քվեն»: Ո՞ւր «կորան» հայազգի վարորդ Հրաչ Հարությունյանի մասին պատմող տեղեկությունները, երբ նրա ոդիսականը դեռ չի ավարտվել, ի՞նչ եղավ «հայ ազգի ինքնությունը վիրավորած» ռուսական «Վեստի»-ի մեկնաբանուհու հետ, ինչո՞ւ էլ ոչ մի խոսք չկա Սյունիքի նախկին մարզպետի ու նրա որդու, ու նրանց` ահասարսուռ մականունով թիկնապահի մասին, «նրանց տան վրա հարձակում գործած» զինվորականներ Բուդաղյանների մասին. հասարակությանն այս ամենն ու այս մարդիկ էլ չե՞ն հետաքրքրում: Կամ Շանթըՙ նույնպես: Տպավորություն կա, որ ինչ-որ մի տեղից, ինչ-որ մեկը վերահսկում է այս լրահոսը, ու մեկեն, մկրատով կտրում այս տեղեկատվությունների շղթան, ընդ որում, այնպես, որ էլ ոչ ոք չի խոսում այս ամենի մասին… Եվ ծնվում են նոր «պետության ընտրված նախագահներ», նոր մարզպետներ, նրանց որդիներ, թիկնապահներ, ողբերգության մեջ հայտնված միգրանտներ, կրակող կամ կրակոց ընդունած զինվորականներ, որոնց մասին եւս բոլորը միանգամից եւ շատ սկսում են խոսել, եւ բոլորը միանգամից դադարում են խոսել:

Իսկ մեր լսարանը մեծ ուշադրությամբ, այս ամբողջ ընթացքում ու մշտապես հետեւում է, թե ի՞նչ փոփոխություններ է ստացել Քիմ Քարդաշյանի մարմինը ծննդաբերությունից հետո, մեր` այս ամենի համար բավականին կրթված ու գրագետ հասարակությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Հաջորդ գրառումը

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԹԷՔԷԵԱՆ ԵՎ ՔՈՅՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐ ԳՈՒՄԱՐԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական