Շաբաթ, Նոյեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԼԻԱՐԴԱՏԻՐՈՋ ՄՈՏ ԱՇԽԱՏԵԼԸ ԿԱՐՈՂ Է ՄԻ ՕՐ ՄԱՐԴՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՎԱՐՉԱՊԵՏ

22/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Վրաստանն արդեն նոր վարչապետ ունի, որ ժամանակին նախկին վարչապետին պատկանող ընկերություններից մեկի աշխատակիցն էր: Նոյեմբերի 20-ին վրացական խորհրդարանը հաստատեց նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ներկայացրած կառավարության կազմը, որից հետո էլ երեկ Վրաստանի նախագահը ստորագրել է Իրակլի Գարիբաշվիլուն վարչապետի պաշտոնում նշանակելու հրամանագիրը:

Գարիբաշվիլին, որ ծնվել է Թբիլիսիում 1982-ին, դպրոցական տարիներին եղել է Վրաստանի քիքբոքսինգի չեմպիոն, բայց իր ապագան շարունակել է` ավարտելով Վրաստանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Այդուհետեւ կրթությունը շարունակել է Եվրոպայում` ավարտելով Սորբոնի համալսարանը, որն էլ նրան հնարավորություն է ընձեռել դառնալու աշխատակից միլիարդատեր Բիձինա Իվանիշիլուն պատկանող ընկերություններից մեկում: 2011-ի հոկտեմբերից քաղաքական գործիչ ներկայացող միլիարդատիրոջ թիմում Գարիբաշվիլին առաջատար դիրքերում էր, որը նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո փոխարինվեց ներքին գործերի նախարարի պաշտոնով:

Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Գարիբաշվիլին արդեն ներկայացրել է իր ապագա աշխատանքի հիմնական կետերը, մասնավորապես, որ Վրաստանը առաջնահերթություն է տալիս Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի շինարարությանը, վերանայելու է գրեթե 118 երկրների հետ ազատ անցագրային ռեժիմի կիրառությունը, հետեւողական է լինելու Եվրոմիության հետ միասնական օդային տարածքի հարցի կարգավորմանը եւ այլն:

Հայ-վրացական հարաբերությունների համատեքստում ինչ-որ փոփոխությունների ակնկալիքներ առայժմ չեն կարող լինել, առավել եւս, որ ինչպես Վրաստանի ներկայիս նախագահը, այնպես էլ վարչապետը, ինչպես ասում են, Իվանիշվիլու մարդիկ են, եւ ոնց վերջինս ասի, այդպես էլ կլինի: Ուղղակի հուսանք, որ սեփական ծագման հարցում հայկականության ստվերից անգամ վախեցած Սաակաշվիլուց հետո վրաց կառավարությունն ու իշխանություններն ընդհանրապես կկարողանան հայ-վրացական խնդիրներին մոտենալ կառուցողական դիրքորոշմամբ ու հարցերը լուծելու պատրաստակամությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎՐԱՍՏԱՆԻ ՈՉՍԱԱԿԱՇՎԻԼԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԼԵԶՎԻ ՀՌՉԱԿԱԳԻՐ Է ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՎՍ ՄԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑՙ «ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՎՍ ՄԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑՙ «ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական