Բուդապեշտում ընթացող շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Սամուել Սեւյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց գրոսմայստեր Ցաբա Հորվաթի հետ պարտիայում: 4 տուրից հետո 13-ամյա ամերիկահայ պատանին 1 միավոր է վաստակել: 3 միավորով առաջատարը Իմրե Բալոգն է, որը հաղթեց Լեւենտե Վայդային: 2,5 միավորով առաջատարին հետապնդում է Վաբա Հորվաթը: