Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԻՆԻ ՆԱՀԱՆԳԻ ՄԱՍԻՆ

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հովանավորությամբ օրերս հրատարակվել է պատմական գիտությունների թեկնածու, գրող, Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանի «Կարինի նահանգը XIX դարի երկրորդ կեսին» մենագրությունը:

Պատմաբանի սույն աշխատությունը ծավալուն անդրադարձ է նահանգի 19-րդ դարի երկրորդ կեսի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կացությանը, նահանգի գավառների պատմությանը եւ ժողովրդագրությանը: Գրքին հատուկ կարեւորություն են հաղորդում ներկայացված ժողովրդագրական աղյուսակները, տեղագրական եւ ժողովրդագրական հարուստ նյութերը:

Գիրքը խմբագրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը: