Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՄԻՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԵՆ

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 6-րդ տուրն անհաջող էր Սամվել Տեր-Սահակյանի եւ Լեւոն Բաբուջյանի համար, որոնք պարտվեցին համապատասխանաբար Չիթամբարամ Արավինդին ու Ռիշի Սարդանային: Հայ շախմատիստները 6 հնարավորից 4 միավոր են վաստակել:

Տուրը հաջող էր Վահե Բաղդասարյանի համար, որը հաղթելով Նաֆիսա Մումինովային, վաստակեց 4 միավոր: 3,5-ական միավոր ունեն Տիգրան Ս. Պետրոսյանն ու Կարինա Համբարձումովան: 3 միավոր է վաստակել Հովիկ Հայրապետյանը, 1,5ՙ Մարիա Գեւորգյանը:

5,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Գուջրաթի Վիդիթն ու Միխայիլ Մոժարովը: