Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ. ՍՏԱՄԲՈՒԼԻ ԱՉՔԸ

20/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ

«Ստամբուլի լուսանկարչի» նորավեպերը առաջին անգամ թարգմանվել են ֆրանսերեն: Դրանք կարելի է ըմբոշխնել որպես կյանքի վայրկենական լուսանկարներՙ արված մի անհետացած աշխարհի թախծոտ երկնքի տակ: Հեղինակին նվիրված դրվատական խոսքում «Պարանթեզ» հրատարակչությունը մեր առջեւ բացահայտում է անսահմանորեն բանաստեղծական հայացքով այդ հետաքրքրական ու եզակի անձնավորության մեկ ուրիշ կողմը:

Արա Գյուլերը ծնվել է 1928 թ. օգոստոսի 16-ին Թաքսիմ թաղամասում, դեղագործի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է Մխիթարյանների մոտ, ընդունվել հեղինակավոր Կեդրոնական վարժարան, ապա տնտեսագիտության դասընթաց անցել Ստամբուլի համալսարանում: Նա աշխատակցել է քաղաքի հայալեզու «Մարմարա» եւ «Ժամանակ» օրաթերթերին, աշխատել «Yeni Istambul»-ի խմբագրությունում եւ 1950-ականներին դարձել «Թայմի», «Պարի մատչի» եւ «Շթերնի» թղթակիցը: Լինելով «Hayat» հանդեսի լուսանկարների պատասխանատունՙ աշխատակցել է «Magnum» միջազգային գործակալությանը: 1961-ին «Photography annual» հանդեսը նրան դասել է աշխարհի 7 լավագույն լուսանկարիչների շարքին: Ստացել է անթիվ-անհամար մրցանակներ: 1999-ին թուրքական մի մրցանակ նրան մկրտում է «դարի լուսանկարիչ»: Ճանաչված է որպես վավերագրական լուսանկարչության փորձագետ եւ աշխարհի 10 լավագույն լուսանկարիչներից մեկն է:

Կայացած արվեստագետ Արա Գյուլերը լուսանկարչական արվեստի կենդանի խորհրդանշան է: Նրա անունը միահյուսվում է իր քաղաքի անվան հետ: Վկաՙ վիպասան Օրհան Փամուքի աշխատությունը, որը Արա Գյուլերի հետ մեկտեղ նվիրված է Ստամբուլին: «Պարանթեզ» հրատարակչությունում հայերեն թարգմանությամբ լույս տեսած նրա նորավեպերը գրվել են 1940-1960 թթ., երբ Արա Գյուլերն աշխատակցում էր քաղաքի զանազան հայկական պարբերականներից. SAN, «Հանդես եւ մշակույթ», «Համայնապատկեր», «Ճառագայթ» եւ «Սուրբ Փրկիչ»: Նորաստեղծ «Արաս» հրատարակչությունը 1995-ին դրանք լույս ընծայեց որպես «Մենք կապրենք Բաբելոնից հետո» ժողովածու: Մարսելյան «Պարանթեզ» հրատարակչությունն այսօր առաջարկում է նրա առավել ինքնօրինակ ստեղծագործությունների հատընտիրըՙ համեմված 22 արտակարգ լուսանկարներով:

Պատանեկության տարիներին Արա Գյուլերը երազում էր դառնալ թատերագիր կամ կինոբեմադրիչ: Տասնհինգ տարեկանում կատարեց իր առաջին լուսանկարները: Քաղաքի երակազարկի նուրբ դիտարկումներից շնորհիվ նրա աշխատանքը «հայցող պատմաբանի» ստեղծագործություն է, ով գրում է այնքան ժամանակ, մինչեւ որ պատկերը ձեւ ստանա իր գրչի տակ: Վերջինս անցուդարձի պայծառ ու գորովալից ականատեսն է: Մոռացությունից փրկված նրա կարճ պատմվածքները հիշեցնում են մարդկային չափում ունեցած եւ այլեւս գոյություն չունեցող Կոստանդնուպոլիսը, որի կոսմոպոլիտիզմի փոշին դեռ չէին ջնջել պահպանողական իսլամիզմի նոր տիրակալները: Անտեղյակ ընթերցողը ժամանակ կունենա հայտնագործելու Գումգափու ձկնորսական թաղամասը, շնչել ճայերով եւ ընչազուրկներով բնակեցված առափնյակների բույրը: Այդ գրվածքների եւ գրավիչ ու ճշմարտացի լուսանկարների միջոցով մենք չենք անցնում Բերա եւ Բեյօղլու եվրոպական հարուստ թաղամասերով, մեզ ներկայացվող Ստամբուլը սեւ-սպիտակ, գեղեցիկ եւ դառնավուն քաղաք է, որը քարացած է հավերժության մեջ: Քաղաքի մշտահոս եւ ծփանքի պես շարժուն լեզուն արեւմտահայերենն էՙ ստամբուլյան ընտիր լեզուն, Գյուլերի նորավեպերի կերպարները, որոնք երբեմն օտար հնչողությամբ անուններով հասարակ մարդիկ են, ամեն տարիքի ու ցեղի գիշերային նավաստիներ, իրենց թախիծը փոխանակում են քաղաքի համուհոտի հետ: Անսահմանորեն փոքր բաներն անգին են նրա աչքին, եւ նա փորձում է անմահացնել անցողիկը: Արա Գյուլերի կերպարները հունական ողբերգության հերոսների պես գալիս են եւ մշուշապատ երկնքի տակ բախվում Բոսֆորի ալեկոծ ափերին:

Նրա կարճ եւ դրամատիկ տեքստերում բնավ չկա էսթետիզմի որոնում: Ամեն ինչ գտնվում է ձախողված սիրային հանդիպման մոլեգնության մեջ: Հարկավոր է այդ գեղեցիկ գիրքը կարդալ նրա էության խորքերից ժայթքող մեղմ ու արգասավոր թախիծը ընկալելու համար:

Նախորդ գրառումը

ՀԱՅԵՐԸ ՏԱԼԼԻՆԻ «ՄՈՒԹ ԳԻՇԵՐՆԵՐ» ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՊԱՐԶՎՈՒՄ Էՙ ՔԼՈՐԸ ԹԱՐՄԱՑՆՈՒՄ Է ՄԱՇԿԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՐԶՎՈՒՄ Էՙ ՔԼՈՐԸ ԹԱՐՄԱՑՆՈՒՄ Է ՄԱՇԿԸ

Լրահոս

ԿԸՀ-ն այսօր պատգամավորներին կհանձնի մանդատները

21/07/2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նորընտիր պատգամավորներին կհանձնի մանդատները։ ԿԸՀ այսօր հրավիրած նիստի օրակարգում 2 հարց է՝ Ազգային ժողովի 2026 թվականի...

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողություն

21/07/2026

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողությունը, որին հուլիսի 16-ից 18-ը մասնակցել է ավելի...

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026

Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին` Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ակնկալում եմ...

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան

21/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։ «Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է ունենում,...

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

21/07/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել էր շարունակել աշխատանքը...

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության․ Պապոյան

21/07/2026

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։ Այս մասին գրել...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական