Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԻՐԱԿԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

19/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Վերջերս Շիրակի մարզի դատախազ նշանակված Րաֆֆի Ասլանյանը երեկ ճանաչողական հանդիպում ունեցավ գյումրեցի լրագրողների հետ: Երիտասարդ պաշտոնյան, 2004 թվականին ավարտելով Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, անցած տարիների ընթացքում աշխատել է քննիչ, եղել դատախազության դատախազ, ավագ դատախազ, այնուհետեւ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության, ապա գլխավոր դատախազության հատկապես կարեւորագույն գործերի քննության վարչության դատախազ: Դրանից հետո էլ նշանակվել է այս պաշտոնին:

Ծավալված հարցուպատասխանից առաջ, դատախազության աշխատանքի հետ կապված կարեւորելով նաեւ հանրային կարծիքն ու լրագրողների աջակցությունը, նորանշանակ դատախազը նշեց, որ աշխատանքում հենվելու է նաեւ լրագրողների հայտնած եւ իրականությունից բխող տվյալների վրա: «Լրատվամիջոցների հետ ես աշխատելու եմ միանշանակ թափանցիկ, ընդունելու եմ յուրաքանչյուր առողջ քննադատություն»,- ասաց նա, հույս հայտնելով, որ լրագրողների աշխատանքն էլ կնպաստի մարզում օրինականության ապահովմանը:

Լրագրողների հարցերը, որոնց պատասխանեց դատախազը, վերաբերում էին Շիրակի մարզում եւ Գյումրիում աշխատանքի առանձնահատկություններին, դատախազության մարզային օղակում տեղի ունեցած եւ հնարավոր կադրային փոփոխություններին եւ այլն:

Իսկ գլխավոր դատախազությանը հայերեն տառերը չե՞ն բավարարում

Լրատվամիջոցների հետ համագործակցությունն այսօր կարծես թե կարեւորում են նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունում: Համենայն դեպս, նման հավաստումով էր սկսվում Շիրակի մարզի նոր դատախազի հետ կազմակերպվող հանդիպման մեր նախապես էլեկտրոնային փոստով ստացած հրավերըՙ Շահեն Տոնոյան ստորագրությամբ (ըստ համացանցային տվյալներիՙ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ): Անշուշտ, այս ամենը խրախուսելի է:

Ցավոք, նշված էլեկտրոնային նամակ-հրավերը նաեւ ապշեցրեց մի զարմանալի «նորամուծությամբ», որը, մեր կարծիքով, հնարավոր չէ որեւէ կերպ հասկանալ, առավել եւսՙ արդարացնել: Երեւի գլխավոր դատախազության աշխատակիցը կա՛մ կասկածել է հայերեն տառերը կարդալու գյումրեցի լրագրողների կարողությանը, կա՛մ ինքը նման մի ատյանից ուղարկվող ՀԱՅԵՐԵՆ գրության համար մեսրոպյան տառերը բավարար չի համարել, եւ հայերեն-հայատառ տեքստի տակ նույն հայերեն տեքստը (թեեւ դա արդեն դժվար է հայերեն համարել) գրել է նաեւ… լատինատառ: Դեռ այդ ամենի վերեւում էլ որպես ընդհանուր վերնագիր գրված է նույնպես լատինատառ:

Մտավախություն ունենք, որ սա կարող է եզակի դեպք չլինել… Մինչդեռ թվում էՙ պետական լեզվի իրավունքների առաջին պաշտպանողներից մեկը ի պաշտոնե հենց դատախազությունը պետք է լիներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՋՈՒՐԸ ՉՏԵՍԱԾ, ԿԱՄ` ՌԴ-ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել տարբեր գերատեսչությունների ծախսերին, որը վստահաբար հետաքրքիր կլինի թե՛ ձեզ, թե՛ հանրությանը. ԱԺ-ում 2026թ.-ի բյուջեի նախագծի...

ԿարդալDetails

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025

Ոչ ոք եկեղեցու գործերին չի միջամտում. Սրբուհի Գալյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական