Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԿԱՆԱՉ ՍԱՀՄԱՆ». ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

19/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

2013 թ. նոյեմբերի 16-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ կազմակերպվեց ծառատունկով ուղեկցվող հերթական բնապահպանական երիտասարդական միջոցառումը, որն այս անգամ կրում էր «Կանաչ սահման» խորագիրը: Մասնակցում էին ՀՀ առաջատար բուհերի ուսանողներ, Լոռու մարզի երիտասարդության ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորական միության անդամներ եւ այլ շահագրգիռ անձիքՙ ընդհանուր թվովՙ մոտ 140 մարդ:

Մինչ ծառատունկի իրականացման վայրՙ սահմանային զորամաս ժամանելըՙ միջոցառման մասնակիցներն այցելեցին զոհված հայ ոստիկան ազատամարտիկների հուշահամալիր Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, ծաղիկներ դրեցին հուշարձանին:

Այդուհետեւ մասնակիցներն այցելեցին սահմանային զորամաս, որտեղ նախ ծաղիկներ դրեցին ազատամարտիկ Վալերի Չիթչյանի հիշատակին կառուցված հուշարձանին, ապաՙ իրականացրեցին ծառատունկ զորամասի տարածքում:

Զորամասի տարածքը կանաչապատելու եւ երրորդ պաշտպանական գոտում անտառային լրացուցիչ պաշտպանիչ շերտ ստեղծելու նպատակով ծառատունկեր իրականացնելու համար «Մանես» բարեգործական հիմնադրամի միջոցներով ձեռք բերված ավելի քան 500 տնկի «Կանաչ սահման» միջոցառման շրջանակներում նվիրաբերվեց զորամասին: Պաշտպանական գոտում ծառատունկի նպատակը թշնամու գնդակների եւ մեր զինվորների միջեւ եւս մեկ պատնեշ ստեղծելն ու մեր սահմանները թշնամու համար առավել անառիկ դարձնելն է:

Ծառատունկից հետո հյուրերը շրջեցին զորանոցներում եւ ծանոթացան զինվորների կենցաղին, բանակային առօրյային, շարահրապարակում դիտեցին գնդի հետախուզական վաշտի ցուցադրական մարտական վարժություններ: Զորամասի ակումբում հյուրերի համար տրվեց համերգՙ զորամասի ժողովրդական գործիքների համույթի կատարմամբ, որի համար օգտագործվող ձայնային տեխնիկան նույնպես «Մանես» բարեգործական հիմնադրամի նվերն է զորամասին:

Միջոցառումն ավարտվեց զորամասի ճաշարանում ընթրիքով:

«Վալլեքս» խմբի ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը կոորդինացնող ստորաբաժանումների ներկայացուցիչները պայմանավորվածություններ ձեռք բերեցին զորամասի հրամանատարության հետ այդօրինակ միջոցառումները շարունակական դարձնելու եւ ընդլայնելու վերաբերյալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԱՊՍՏԱՄԲԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՐՍԵՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԲԵՐԲԵՐՅԱՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՍԵՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԲԵՐԲԵՐՅԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական