Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ»

16/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Արդեն մի քանի օր է, ինչ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը, մի կողմ դնելով իրենց` ընտրողների հետ ցանկալի հանդիպումները, օրենսդիր աշխատանքին զուգահեռ, փորձում են տեսակցել քրեակատարողական հիմնարկում գտնվող Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին: Չեն թողնում: Այսինքն, օրենքը թույլատրում է, մասնավորաբար պատգամավորը ցանկացած պահի կարող է անխափան այցելել ցանկացած պետական կառույց: Բայց այն քրեակատարողական հիմնակի ղեկավարությունը, որտեղ տեղափոխվել են Շանթն ու նրա ընկերները, պատգամավորներին փաստորեն թույլ չի տալիս անել մի բան, ինչը նրանց թույլ է տալիս օրենքը: Երեկ, սակայն, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ այնպես չէ, որ օրենքը նման անվերապահ իրավունք պատգամավորներին տալիս է: Մասնավորաբար, պատգամավորնՙ այո, որեւէ պահի կարող է այցելել որեւէ կալանավորի, եթե օրենքով սահմանված այլ, լրացուցիչ խոչընդոտներ դրա համար չկան: Տվյալ պարագայում, ըստ նախարար Թովմասյանի , այդ խոչընդոտներն առկա են, քանի որ «Շանթի գործը» քննող քննիչի որոշմամբ Շանթի եւ նրա ընկերների տեսակցությունները սահմանափակվել են, այսինքն` արգելվել են, բացառությամբ նրանց տեսակցության` իրենց փաստաբանների հետ, ինչը, ըստ նախարարի, «երբեք չի կարելի արգելել»: Այսինքն տվյալ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, չթույլատրելով պատգամավորներին տեսակցել կալանավորների հետ, այդպիսով ոչ թե օրենք է խախտում, կամ սահմանափակում է պատգամավորական իրավունքը, այլ շարժվում է հենց օրենքով, այլ հարց է, թե այդ օրենքը որքանո՞վ է արդարացի, անշուշտ: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը կասկածում է, որ Շանթ Հարությունյանի հանդեպ կալանավայրում, եւ ոչ միայն, բռնություն է կիրառվել, հենց ինչի պատճառով էլ իրենց թույլ չեն տալիս տեսնել Շանթին: Այս կապակցությամբ, արդարադատության նախարարը, «տեսականորեն չբացառելով, որ բռնություն կարող է եւ կիրառված լինել կալանավորների հանդեպ», երեկ ասել է. «Դեռեւս հին հույներն էին ասում` «Ես կասկածում եմ»: Հիմա ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ նրան (նկատի ունի Փաշինյանին), որ չկասկածի՞: Նրա իրավունքն է, եթե կասկածում է, թող կասկածի…»: Խնդիրն այն է, որ Փաշինյանն իրականում ոչ թե կասկածում է, այլ վստահ է, որ կալանավայրում Շանթն ու նրա ընկերները բռնության են ենթարկվել, հենց այդ պատճառով էլ իրենց թույլ չեն տալիս տեսակցել կալանավորների հետ: Փաշինյանը, արդարադատության նախարարից` օրենքի տեսության ներկայացումից հետո էլ պնդում է, որ խախտվել է օրենքը եւ իրենց պատգամավորի իրավունքը:

Այլ հարց է, թե ինչո՞ւ են Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը ցանկանում անպայման տեսակցել Շանթի եւ նրա ընկերների հետ, բոլորովին այլ հարց է, թե ինչո՞ւ հենց այս երկու պատգամավորները` գործող 131-ից, նման ցանկություն ունեն, ասենք ինչո՞ւ նույն այս ցանկությունը չունի ԱԺ-ի` Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական, տիկին Էլինար Վարդանյանը: Հնարավոր է, որ վերջինս, ի տարբերություն Փաշինյանի եւ Փոստանջյանի, սեփական PR-ի խնդիր չունի, եւ հնարավոր է, որ առաջին երկուսը հենց այդ խնդրից դրդրված են ցանկանում պարտադիր տեսակցություն ունենալ կալանավորների հետ: Գուցե Փոստանջյանն ու Փաշինյանը մեր գործող խորհրդարանի ամենամարդասեր պատգամավորնե՞րն են, որոնք նաեւ միակն են ողջ ԱԺ-ում, որոնց համար միեւնույնը չեն կալանավորները` ընդհանրապես եւ Շանթն ու իր ընկերները` մասնավորապես: Ամեն ինչ, իհարկե, հնարավոր է, հնարավոր է եւ այն, որ Շանթի ու նրա ընկերների հանդեպ իրոք բռնություն է կիրառվել, ինչը, նկատենք, հաստատապես չի հերքել անգամ արդարադատության նախարարը: Կամ հնարավոր է, որ Զարուհին եւ Նիկոլը բոլորովին անտարբեր չեն Շանթի հեղինակած շշերի հեղափոխության փորձի վերջնական հանգուցալուծման նկատմամբ, եւ որոշ ասելիք ունեն Շանթին, հենց այդ պատճառով էլ պարտադիր տեսակցություն են խնդրում: ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, վստահ է. «Կարծում եմՙ այս իրավիճակում կարելի է եւ օրենքը խախտել ու նրանց թույլ տալ տեսակցություն: Չեմ կարծում, որ Զարուհին եւ Նիկոլը պետք է ուտեն նրանց կամ հրահանգավորեն…», իր ոճով երեկ հայտարարել է Գալուստ Սահակյանը:

Մի խոսքով, այս ողջ պատմության մեջ մնում են մութ մի քանի հարցեր, նախ, եթե Շանթի ու նրա ընկերների հանդեպ իրոք բռնություն չի կիրառվել, ապա ինչո՞ւ իրականում քրեակատարողական հիմնարկը թույլ չի տալիս պատգամավորներին` տեսակցություն ունենալ կալանավորների հետ, այն պարագայում, որ անգամ Գալուստ Սահակյանն է կարծում, որ «կարելի է եւ օրենք խախտել»: Եվ երկրորդ հարցը. ինչո՞ւ են հենց Զարուհին եւ Նիկոլը, թողնելով իրենց` ընտրողների հետ հանդիպումները, Զարուհինՙ նաեւ մայրաքաղաքի բոլոր տաքսիստների բողոքները, Կիլիկիայի եւ Արեւմտյան Հայաստանի օկուպացիայի մասին օրինագիծը, ցանկանում է անպայման տեսնել Շանթին եւ նրա ընկերներին: Գուցե որովհետեւ Շանթին, Զարուհուն եւ Նիկոլին միավորում է միեւնույն տերմի՞նը` «հեղափոխական»…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԱԿ-Ի ՀՐԱՒԷՐՈՎՙ ՀԱՍԱՆ ՋԵՄԱԼ ԿԸ ՏԵՍԱԿՑԻ ՆԻՒԵՈՐՔԱՀԱՅԵՐՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՈՒՆ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ԱՎԵԼԻՆ ՍՊԱՍԵԼԻ ՉԷՐ (ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ)

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՎԵԼԻՆ ՍՊԱՍԵԼԻ ՉԷՐ (ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ)

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025

Նարեկ Կարապետյանը գրում է․ Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ...

ԿարդալDetails

«Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին

26/09/2025

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է. բացառիկ մանրամասներ

26/09/2025

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցումը

26/09/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական