Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ, ԿԱՄ Ի՞ՆՉ Է Ի ՎԵՐՋՈ ՍՏՈՐԱԳՐՎԵԼՈՒ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ

16/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Եթե Հայաստանից անկախ պատճառներով Հայաստանի մուտքը Մաքսային միություն չստացվի (այդ կարգի զարգացումների ծիլեր երեւում են` եթե Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի պահվածքը նկատի առնենք), միաժամանակ` Եվրոմիության հետ Ասոցիացման պայմանագիրն էլ արդեն նախկին ծավալով այլեւս հնարավոր չի լինելու իրականացնել, չի՞ ստացվում, որ Հայաստանն ակամա երկու տեսակի խոր համագործակցությունից միաժամանակ հետ կմնա` իր հետեւանքներով հանդերձ, երբ երկրին տնտեսական զարգացում եւ սոցիալական լարվածության թուլացում են հարկավոր. «Ազգի» այս հարցը երեկ քաղաքական ուժերը տարբեր տեսակետներից դիտարկեցին: Միաժամանակ` մեզ հետաքրքրում էր, թե Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանի ստորագրելիք նոր թղթի բովանդակությունից տեղյա՞կ են մեր քաղաքական ուժերը, քանի որ ընդամենը երկու շաբաթ է մնում այդ համաժողովին:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղյակ չէր փաստաթղթից եւ ենթադրեց, որ հավանաբար նրա պատրաստումը դեռ չի ավարտվել` ավարտվի, կիրազեկեն: Իսկ ՄՄ-ին անդամակցելուց Հայաստանի դուրս մնալը նա անհիմն վարկած համարեց. «Մեր քաղաքական մոտեցումները, համաձայնությունները կախված են մեզնից, էնպես որ` աշխարհը շատ մեծ է, մենք բաց աշխարհում ենք, եւ պիտի շահագրգիռ լինենք շահավետ համագործակցություն ունենալու տարբեր երկրների հետ` եւ Ռուսաստանի, եւ Եվրոպայի ու նաեւ այլ երկրների, որոնք բարեկամ են մեզ հետ», հարցին ավելի ընդհանրական մոտեցավ նա:

ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը համոզված էր, որ ցանկացած ինտեգրման գործընթացի անդամագրվելու համար կարեւոր է ունենալ երեք հարցի պատասխան` ապահովո՞ւմ է այդ ինտեգրումը Հայաստանի ռազմական, տնտեսական անվտանգության եւ Ղարաբաղի անվտանգության պահանջները: Այս պայմաններին չհամապատասխանող յուրաքանչյուր պայմանագրերից պետք է կամ ձեռնպահ մնանք, կամ` համապատասխան կետեր ավելացնելու առաջարկներով պետք է հանդես գալ: Իր կամքից անկախ Մաքսային միությունից Հայաստանի դուրս մնալը նա հավանական չհամարեց` այս ուղղությամբ որեւէ տեղեկացվածություն չուներՙ եւ, իր կարծիքով, դա միայն հնարավոր կլինի ՄՄ չկայանալու պարագայում: Ընդհանրապես` ինտեգրացիոն գործընթացներից դուրս մնալը նա վատ է համարում` Հայաստանն, այո, դուրս է մնում տարածաշրջանային ինտեգրման լուրջ ծրագրերից, ինչը վատ է անդրադառնում մեր տնտեսության վրա: Մեզ համար սպասվում են բավականին բարդ իրավիճակներ տարածաշրջանում` կապված, օրինակ, Կարս-Ախալքալաք երկաթգծի բացման հետ. «Մասնակցությունից դուրս մնացել ենք, չենք կարողանա նույնիսկ օգտվել դրանից», ասաց նա` նշելով, որ ինտեգրման գործընթացներին մասնակցելն այսօր Հայաստանի համար անհրաժեշտություն է, մենք ինքներս պետք է ինչ-որ ֆորմատներ նախաձեռնող լինենք: Անվտանգության վերաբերյալ հարցերին Ասոցիացման համաձայնագիրը պատասխանում էր , թե՞ ոչ, սրանից եւս նա տեղյակ չէր, որովհետեւ այդպես էլ չհրապարակվեց այն: Իսկ Վիլնյուսում ստորագրվելիք փաստաթղթի մասով Ա. Մարգարյանը համոզված է, որ որեւէ քաղաքական ուժ նույնպես տեղյակ չէ դրանից. «Դա քաղաքական ուժերից թաքուն է պահվում, հրապարակված չկա, եւ Ազգային ժողովում որեւէ քննարկում չի եղել»:

ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը հարցը տեղափոխեց այլ հարթություն: Ըստ նրա` շատ բան կախված է մեր դիվանագիտությունից, ու մեր սխալներով չպետք է սահմանն անցնենք այնքան, որ երկու տեղից էլ զրկվենք եւ հայտնվենք բացարձակապես անօգնական ու մեկուսացած վիճակում, ինչը նույնպես հնարավոր է` նույն սխալները համառորեն եւ երկարատեւ կրկնելու պարագայում. «Բայց ես կարծում եմ, որ նաեւ ունենք հնարավորություն, ընդհակառակը, ճիշտ դնելու հարցերը երկու ուղղության վրա էլ: Մենք, եթե շարժվենք այն տրամաբանությամբ, որ Հայաստանն ունի կենսական անհրաժեշտության խնդիրներ, դրանք լուծելու համար Հայաստանն իրավունք ունի յուրաքանչյուրի հետ հարաբերություններն ամրապնդելու. մենք դա արել ենք հաճախ, եւ դա ստացվել է»: Որպես ստացված օրինակ` նա բերեց Իրանի հետ հարաբերությունները, երբ ամերիկյան գործընկերները հասկանում են, որ այդ հարաբերությունները բխում են Հայաստանի կենսական անհրաժեշտությունից: Ահա նույն խնդիրներով պետք է ներկայանալ թե Եվրոպային, թե Մաքսային միությանը: Մասնավորապես` քանի որ անվտանգության խնդիր ունենք եւ այն լինելիության աստիճանի կարեւոր հարց է, ըստ Ռուստամյանի, այդ դաշտը պիտի տեղափոխվենք հարաբերություն կառուցելիս, եւ որեւէ մեկը մեզ չի կարող մեղադրել: Եվրոպայի հետ 4 տարի բանակցելիս եւ պարտավորություններ ստանձնելիս` մեր անվտանգության խնդիրները Եվրոպայի առաջ չենք դրել, չենք ասել` երկու կողմից շրջափակված ենք, պետք են համապատասխան արտոնություններ Հայաստանին: Իսկ ահա Ադրբեջանը ժամանակին շահարկելով հակամարտության պարագան` հասավ նրան, որ ասաց` իմ ժողովրդավարության մակարդակի վրա աչքներդ փակեք, եւ էսօր երրորդ նախագահության մանդատը ստացավ Ալիեւը. «Երբ որ անվտանգության տեսակետից ես դնում հարցերը, էդ գործընկերոջ համար հասկանալի զրուցակից ես դառնում, բազաներն էլ ես հիմնավորում` նույն Ամերիկային եւ Եվրոպային, որովհետեւ ասում ես` Թուրքիայի սպառնալիքը կա, վերացրեք այդ սպառնալիքը, բազաների կարիքն էլ չի լինի… Էսօր Ուկրաինան նույն բանն է ասում, թե` մեզ ոչ ոք չփոխհատուցեց Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմամբ պայմանավորված կորուստները, որեւէ մեկն էդպիսի փոխհատուցման հնարավություններ մեզ ցույց չտվեց, եւ մենք չենք կարող խզել հարաբերությունները Ռուսսաստանի հետ: Եթե Ուկրաինան չի կարող խզել, Հայաստանն ի՞նչ պիտի անի, որ բացի ռազմական անվտանգության 100 տոկոս կախվածությունից, էներգետիկ անվտանգության պրոբլեմ ունի, երբ մեր ողջ տնտեսությունը դրա վրա է կառուցված», ասաց Ա. Ռուստամյանը` հավելելով, թե Եվրոպային էլ պետք է ասենք, որ նրանք էլ սխալ վարվեցին` Հայաստանին մղելով այլընտրանք չլինելու դաշտը: Հիմա պետք է մոտեցումները վերանայվեն: Իսկ Մաքսային միության անդամակցության առումով Ռուստամյանը չի կարծում, որ կփակվի կամ կփլուզվի հնարավորությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՌԵԱԼՆ» ԱՄԵՆԱԹԱՆԿ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆ Է

Հաջորդ գրառումը

ՉԿԱՅԱՑԱԾ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՉԿԱՅԱՑԱԾ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև. Երեկ համացանցում տարածվել են որոշ եկեղեցականներին վերաբերող ընտանեկան, անձնական...

ԿարդալDetails

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական