Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՆՉԵՑ ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱՅԻ ՎԵՐԱԳՏՆՎԱԾ ՊԱՏԱՐԱԳԸ

15/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ, ՀՀ արվեստի գործիչ, արվեստագիտության դոկտոր, Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի պրոֆեսոր

Վերջերս Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ուշագրավ մի համերգ, որը կարելի է անվանել հիրավի պատմական: Երեւանի կամերային երգչախումբը եւ նրա գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր խմբավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանն առաջին անգամ երաժշտական հասարակայնությանը ներկայացրին հայ երաժշտության երախտավոր` Քրիստափոր Կարա-Մուրզայի, որի ծննդյան 160-ամյակն է նշվում այս տարի, կորած համարվող քառաձայն Պատարագը: Այդ իրադարձությունը հնարավոր դարձավ նյույորքաբնակ երաժշտագետ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր պրն. Գրիգոր Փիթեջյանի շնորհիվ, ով տարիների պրպտումներից հետո կարողացել է Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանում Ռոմանոս Մելիքյանի ձեռագրերի պահոցից գտնել Կարա-Մուրզայի Պատարագի` լիմոնջյանական նոտագրությամբ գրառված 17 էջ: Պահոցից գտնվել են նաեւ Կարա-Մուրզայի մի քանի տասնյակ աշխարհիկ խմբերգային մշակումներ: Դրան հետեւեց Պատարագի պահպանված բնագրի փոխադրությունը եվրոպական նոտագրության, ապա եւ` խմբագրական անհրաժեշտ աշխատանքներ, որոնք բացահայտեցին, թե ի՞նչ է ի վերջո իրենից ներկայացնում հայ իրականության մեջ ստեղծված առաջին բազմաձայն Պատարագը:

Երեւանյան համերգին նախորդել էր Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում տեղի ունեցած ստեղծագործության պրեմիերան, որը համալրված էր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի եւ Գեւորգ Հաճյանի կողմից հնչյունավորված քահանայի եւ սարկավագի երգամասերով:

Ծրագրում Հ. Թոփիկյանն ընդգրկել էր Կարա-Մուրզայի Պատարագից քաղված կարեւորագույն 24 հատված, որոնց թվում` «Գովեա Երուսաղէմ», «Սուրբ Աստուած», «Մարմին տէրունական», «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ», «Սուրբ, սուրբ», «Տէր ողորմեա» եւ այլն:

Առաջին տպավորությունը. ի՜նչ լուսավոր երաժշտություն է սա, ինչպիսի՜ երկյուղածությամբ եւ վարպետորեն է մշակել Կարա-Մուրզան Պատարագի երգասացությունները, որոնցից մի քանիսը, օրինակ, «Հայր մեր»-ը, «Սուրբ, սուրբ»-ը, «Տէր ողորմեա»-ն, բոլորովին տարբեր էին Եկմալյանի եւ Կոմիտասի Պատարագների ծանոթ եղանակներից, հավաստելով եւս մի անգամ դարերի խորքից մեզ հասած հայ հոգեւոր երգարվեստի մեղեդիական հարստությունը: Ի դեմս Կարա-Մուրզայի մեծ հավատով լեցուն մեծ հայրենասեր է հառնում մեր առջեւ: Պատահական չէ, որ իր լայնածավալ լուսավորչական գործունեության համար նրան անվանել են «շրջուն դպրոց», ինչը համեմատելի է դեպի ժողովրդական լայն զանգվածներն ուղղված ռուս «պերեդվիժնիկ» նկարիչների ազգանվեր գործունեության հետ:

Հայտնի է, որ առաջին անգամ Կարա-Մուրզայի Պատարագը հնչել է 1887 թվականին` Բաքվի սուրբ Գեւորգ եկեղեցում` հեղինակի ղեկավարությամբ, որից հետո` կատարվել է Ս. Էջմիածնում`1892 թվականին Բարդուղիմեոս եւ Թադեոս առաքյալների տոնի կապակցությամբ: Ամենայն հավանականությամբ, այդ կատարմանը ներկա են գտնվել ե՛ւ Մ. Եկմալյանը, ե՛ւ Կոմիտասը: Համենայն դեպս, Կարա-Մուրզայի Պատարագի բազմաձայն մշակման սկզբունքները մեծ ազդեցություն են թողել երկուսի վրա էլ: Դա հստակորեն լսվում է մեր ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրների հեղինակած հաջորդ երկու Պատարագներում:

Ինչպես նշեց իր խոսքում Հ. Թոփիկյանը, Կարա-Մուրզային կյանքի օրոք կոչել են «միստըր Մաժոր», այնքան լուսավոր եւ լավատես անձնավորություն է եղել նա: Կարա-Մուրզան շրջել է Հայաստանի քաղաքներով, գավառներով եւ հեռավոր գյուղերովՙ հսկայածավալ աշխատանք ձեռնարկելով ժողովրդական երգերի (300 նմուշից ավելի) հավաքչական, մշակման գործում: Կազմակերպել է շուրջ 90 երգչախումբ, մեծապես նպաստելով բազմաձայնության ներմուծմանը հայ երաժշտական մշակույթի մեջ: Իսկ դա ժամանակի հրամայականն էր: Հայ հինավուրց միաձայնային մշակույթը պետք է ի վերջո թեւակոխեր եվրոպական առաջադեմ երաժշտական մշակույթի այդ կարեւոր փուլը, իր դարավոր երաժշտական ժառանգության գանձերը աշխարհին ներկայացնելու համար: Ակնհայտ է նաեւ, որ Կարա-Մուրզայի գործունեությունը օրինակ է ծառայել Կոմիտասի համար:

Համերգի երկրորդ մասում հնչեցին կոմպոզիտորի աշխարհիկ խմբերգերը. «Մեր հայրենիք» (Մ. Նալբանդյանի բնագրային տարբերակով), «Լռեց», «Մայր Արաքսի ափերով», «Կիլիկիա», «Ալագյազ բարձր տեղ ա», «Քեզի մեռնիմ», «Էջմիածին», ինչպես նաեւ`ժողովրդական երգերի շարքը` «Գացեք տեսեք», «Վարդ կոշիկս», «Աղջիկ դու սիրուն»,«Լեպո լե, լե» եւ այլն: Պետք է նշել, որ Երեւանի կամերային երգչախումբը` Հ. Թոփիկյանի հմուտ ղեկավարությամբ, այս անգամ էլ փայլեց իր բարձրարվեստ մեկնաբանությամբ: Թոփիկյանը հավատարիմ է մնում իր որդեգրած առաքելությանը: Անցյալ տարի նա երաժշտական հասարակայնությանը ներկայացրեց Կոմիտասի Գերմանիայում ուսանած տարիներին գրված գերմաներեն Պատարագը, որը վարդապետի կանտատային ժանրում ստեղծած մեծ կտավի երկի առաջին փորձն է: Նախորդ տարիներին իրագործած Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի երկերի լիակատար կատարմանն ու լազերային խտասալիկների վրա իրագործած ձայնագրություններին հետեւել է Կարա-Մուրզայի Պատարագի ձայնագրությունը, որի շնորհանդեսը պրոֆ. Գր. Փիթեջյանի` Կարա-Մուրզային նվիրված գրքի հետ մեկտեղ տեղի կունենա մոտ օրերս:

Անհասկանալի է, թե ինչո՞ւ Կարա-Մուրզայի ստեղծագործությունները վերջին տասնամյակներում անհայտացան մեր բեմահարթակներից ու եթերից: Չէ՞ որ դրանք հայ խմբերգային երաժշտության գոհարներից են: Ուրեմն, մեր խոնարհումը եւ գնահատանքը Գր. Փիթեջյանին եւ Հ. Թոփիկյանին, Քրիստափոր Կարա-Մուրզայի երաժշտությունը հայ ունկնդրին վերադարձնելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԵՆԱԼԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ»

Հաջորդ գրառումը

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԵԴՈՒ ԿԱԽԱՐԴԱՆՔՈՎ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԵԴՈՒ ԿԱԽԱՐԴԱՆՔՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել տարբեր գերատեսչությունների ծախսերին, որը վստահաբար հետաքրքիր կլինի թե՛ ձեզ, թե՛ հանրությանը. ԱԺ-ում 2026թ.-ի բյուջեի նախագծի...

ԿարդալDetails

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025

Ոչ ոք եկեղեցու գործերին չի միջամտում. Սրբուհի Գալյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական