Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇՈՂՈՔՈՐԹՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

15/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Թուրք-ադրբեջանական տանդեմ` Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ

Մենք արդեն անդրադարձել ենք Իլհամ Ալիեւի Թուրքիա այցին: Ըստ երեւույթին, պատահական չէր, որ դրան ընդառաջ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը մնում է օրակարգում, եւ հետեւեց «տեղեկատվական արտահոսք», որ Թուրքիան Շվեյցարիայի միջնորդությունն է խնդրել, որպեսզի այդ երկիրը, որպես գալիք տարի ԵԱՀԿ-ում նախագահող, աջակցի «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորմանը»:

Դավութօղլուի հայտարարության արձագանքներն Ադրբեջանում բավական կոշտ էին, եթե չասենք` աննախադեպ եւ կոպիտ: Նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն, մասնավորապես, ասել է, որ «Թուրքիան իր խնդիրները փորձում է բարդել Ադրբեջանի վրա»: Գուլուզադեն փաստացի տարանջատ է տեսել հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ կարգավորումը:

Սա արտառոց է, եթե նկատի ունենանք, որ հենց ադրբեջանական կողմն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված էր տեսնում Լեռնային Ղարաբաղի խնդրին: Բաքվում, ըստ երեւույթին, լավատեղյակ են, որ Անկարան, առանց Ադրբեջանի դիրքորոշման էլ, մտադիր չէ գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, ուստի չեն ուզում, որ Թուրքիան իր այդ ոչ կառուցողականությունը փորձի հիմնավորել Լեռնային Ղարաբաղի հարցի չկարգավորվածությամբ:

Անհավանական չէ, որ Անկարայում Իլհամ Ալիեւին ասվել է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ Թուրքիան Հայաստանի հանդեպ որոշ խորհրդանշական քայլեր ձեռնարկելու է: Բայց Բաքվում Անկարայի անկեղծությանը չեն հավատում, ուստի որոշել են իրենք «կանխարգելիչ» միջոցառումներ ձեռնարկել:

Ադրբեջանի խորհրդարանում գալիք տարվա պետական բյուջեի քննարկումներին անսպասելի առաջարկություն է հնչել: Պատգամավոր Ֆուադ Մուրադովը բարձրացրել է «Հայոց ցեղասպանության ճանաչմանը հակազդելու նպատակով պետական կառույցներին բյուջեի առանձին տողով գումարներ հատկացնելու» հարցը:

Ի՞նչ առնչություն ունի Ադրբեջանը Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական քաղաքականության հետ` հայտնի է: Պաշտոնական Բաքուն այդ հարցում ավելի կարծր դիրքորոշում ունի, քան Թուրքիայի կառավարությունը: Եթե թուրքական մամուլում հնարավոր է շոշափել Հայոց ցեղասպանության թեման, եթե առանձին թուրք մտավորականներ կամ քաղաքական գործիչներ կարողանում են բարձրաձայնել, որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմական անցյալին, ապա դա Ադրբեջանում բացառված է:

Բայց որ Ադրբեջանը պետական բյուջեով պատրաստվում է գումարներ հատկացնել, որպեսզի արտերկրում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ քարոզչություն ծավալի, սա արդեն նորություն է: Իսկ եթե պետական այդպիսի նպատակադրվածություն չլիներ, պատգամավոր Մուրադովը հազիվ թե այդ մասին համարձակվեր բարձրաձայնել:

Վստահաբար կարելի է ասել, որ Ադրբեջանի գալիք տարվա բյուջեում այդ գումարները կնախատեսվեն, կտրամադրվեն դիվանագիտական ներկայացուցչություններին եւ պետական այլ կառույցների: Ինչպե՞ս կծախսվեն գումարները` այլ խնդիր է: Փաստն այն է, որ Ադրբեջանը Թուրքիային «եղբայրական օգնության» ձեռք է մեկնում:

Բայց երեւույթի բուն նշանակությունն այն է, որ Բաքուն շողոքորթում է Անկարային, «վստահեցնելով», որ ցեղասպանության ժխտման թուրքական ջանքերին ավելացնում է նաեւ իր «ծանրակշիռ» ներդրումը: Իմաստն այն է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության հարյուրամյակից «երկյուղելու առիթ չպետք է ունենա», քանի որ Ադրբեջանը նրա մեջքին է…

Բացառված չէ, իհարկե, որ Անկարան եւ Բաքուն իրոք համաձայնեցրել են իրենց հետագա քայլերը: Այդ դեպքում, ինչ խոսք, Հայոց ցեղասպանության համար Ադրբեջանի պատասխանատվության հարցն էլ պետք է դառնա օրակարգային: Թերեւս հարկ կլինի, որ հայկական կողմը լրջագույն ձեւով բարձրացնի Արեւելյան Անդրկովկասում հայ ժողովրդի ցեղասպանության հարցը:

Դրա համար բավարար պատմաքաղաքական հիմնավորումներ կան: Հատկապես կարեւոր է, որ միջազգայնորեն բարձրացվի 1918 թ. սեպտեմբերի 15-ին Բաքուն թուրքական զորքերի կողմից օկուպացվելու եւ հայ բնակչության զանգվածային կոտորածի, թուրքական զորքի միջոցով Ելիզավետպոլի նահանգում հայ բնակչության հանդեպ գործադրած բռնությունների, Լեռնային Ղարաբաղի դեմ թուրքական արշավանքի եւ դրա հետ կապված` տեղական ինքնուրույն իշխանությունները վերացնելու փորձերի թեման:

Չէ՞ որ ակնհայտ է, որ առանց թուրքական օժանդակության Արեւելյան Անդրկովկասում անհնար կլիներ Ադրբեջան անունով պետություն հռչակել եւ հավակնել Լեռնային Ղարաբաղին, հայկական այլ տարածքների, որոնց գերակշիռ մասը ներկայումս Ադրբեջանի կազմում բռանզավթված է:

Ամեն ձեռնարկում պետք է արժանի հակահարված ստանա: Այլապես թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունները կարող են ավելի ծավալուն եւ իրոք վտանգավոր դառնալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ 719 ԵՎՐՈՅԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

«ՄԻ ԲԱՆ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՆՎԱԶՈՒՄԸ, ՄԵԿ ԱՅԼ ԲԱՆ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ՄԻ ԲԱՆ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՆՎԱԶՈՒՄԸ, ՄԵԿ ԱՅԼ ԲԱՆ` ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական