Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐԸ

14/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Սլովենիայի ընտրանուն: Մեր թիմի հաղթանակն ապահովեցին Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանըՙ պարտության մատնելով համապատասխանաբար Դուսկո Պավասովիչին եւ Յուրե Սկոբեռնեին: Մեր թիմի ամենափորձառու գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն առաջին պարտիան անցկացրեց: Նրան հնարավորություն էր ընձեռվել հանգստանալու, քանի որ Եվրոպայի առաջնության ավարտից մեկ շաբաթ անց մեկնարկելու է աշխարհի թիմային առաջնությունը: Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Լուկա Լենիչի եւ Յուրե Բորիսեկի հետ:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը 7 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական: Առաջատարը Ֆրանսիայի ընտրանին է, որը ոչ-ոքի խաղալով հունգարացիների հետ, վաստակեց 9 միավոր: 8-ական միավորով առաջատարին հետապնդում են Հունաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Ահա գրանցված մի քանի ուշագրավ արդյունքներ. Չեխիա-Ադրբեջանՙ 1,5-2,5, Բելառուս-Հունաստանՙ 1-3, Սերբիա-Խորվաթիաՙ 2-2, Իսրայել-Վրաստանՙ 0,5-3,5, Իտալիա-Ռուսաստանՙ 0,5-3,5:

6-րդ տուրում հայ շախմատիստները կմրցեն 7 միավոր ունեցող հունգարացիների հետ: Ուշադրության են արժանի նաեւ Հունաստան-Ֆրանսիա, Վրաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Ռումինիա, Անգլիա-Ուկրաինա մրցախաղերը:

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ուժեղ կազմ ունեցող Վրաստանի ընտրանու հետ: Էլինա Դանիելյանը 2-րդ հաղթանակը տոնեց Նանա Ձագնիձեի հետ մրցավեճում: Իսկ ահա Մարիա Կուրսովան պարտվեց Բելա Խոթենաշվիլուն: Մկրտչյանն ու Գալոյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Մերի Արաբիձեի ու Նինո Խուրցիձեի հետ:

6 տուրից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով 4-րդ տեղում է: 10 միավորով առաջատարն Ուկրաինայի հավաքականն է, որը 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց լեհերի հետ մրցավեճում (3,5-0,5): 8-ական միավոր ունեն լեհերն ու վրացիները: Հայաստանի հետ 7-ական միավոր են վաստակել նաեւ Ռուսաստանը, Իսպանիան, Գերմանիան եւ Լեհաստանի 3-րդ հավաքականը: Ահա մի քանի ուշագրավ արդյունքներ. Ռուսաստան-Գերմանիաՙ 2-2, Սերբիա-Իսպանիաՙ 1,5-2,5, Հոլանդիա-Ռումինիաՙ 2-2, Լեհաստան-3-Իսրայելՙ 3-1, Ֆրանսիա-Ադրբեջանՙ 1,5-2,5: 6-րդ տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն իսպանուհիների հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՄԱՆ ԲԵՐԵԶՈՎՍԿԻ. «ՀԵՌՈՒ ՉԷ ԱՅՆ ՕՐԸ, ԵՐԲ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ՄՏՆԵԼ»

Հաջորդ գրառումը

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԿՆԵՑ ՖՐԱՆՍԻԱ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԿՆԵՑ ՖՐԱՆՍԻԱ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական