Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱԳՆԵՐԻ «ՏՐԻՍՏԱՆ ԵՎ ԻԶՈԼԴԱՅԻՑ» ՄԻՆՉԵՎ ՇՈՒՄԱՆԻ

14/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Մանֆրեդ»` Արամ Խաչատրյան համերգասրահում

Ամփոփելով Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը շարունակում է 2013-2014թթ. համերգաշրջանը նոր շնչով ու ծրագրերով: Դրանցից առաջինը կկայանա նոյեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա հայտնի դիրիժոր Լիոր Շամբադալի ղեկավարությամբ, որը ներկայումս հանդիսանում է Բեռլինի Սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Կհնչեն Շումանի «Մանֆրեդ» օպերայի նախերգանքը եւ թիվ 3 «Հռենոսյան» սիմֆոնիան, Վագների «Տրիստան եւ Իզոլդա» օպերայի նախանվագը եւ «Իզոլդայի մահը» հատվածը: Երեկոյի թերեւս ամենասպասված իրադարձությունը կլինի Իսրայելը ներկայացնող ժամանակակից կոմպոզիտոր Աննա Սիգալի «Հոգու երգեր» (ըստ Սայաթ-Նովայի) ստեղծագործության համաշխարհային պրեմիերան: Ինչպես նշում է ինքը կոմպոզիտորը. «Սայաթ-Նովայի խոսքերով երգաշարը գրել եմ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» հայտնի ֆիլմի տպավորության ներքո: Հայ մեծ աշուղի պոեզիան, ըստ իս, անմիջական է, խորը եւ փիլիսոփայական: Երբ մաեստրո Շամբադալին հայտնեցի երգաշարիս մասին, նա անմիջապես առաջարկեց համաշխարհային պրեմիերան իրականացնել Սայաթ-Նովայի հայրենիքում»: Համերգին կմասնակցի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի մեներգչուհի Մագդա Մարիան Մկրտչյանը:

Լիոր Շամբադալը իբրեւ գեղարվեստական ղեկավար եւ հրավիրյալ դիրիժոր հանդես է գալիս Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Հարավային Ամերիկայում եւ այլուր: 1997-ից նա Berliner Symphoniker-ի գլխավոր դիրիժորն է: Այդ նվագախմբի հետ հանդես է եկել Ճապոնիայում, Չինաստանում, Կորեայում, Իտալիայում, Իսպանիայում, Իռլանդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում: 2009-10-ին, լինելով Բոգոտայի նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, նա ելույթներ է ունեցել Չինաստանում եւ Իտալիայում: 2008-ից նա Լիեպայայի (Լատվիա) սիմֆոիկ նվագախմբի եւ Chengdu Symphony Orchestra-ի (Չինաստան) գլխավոր հրավիրյալ դիրիժորն է: Լիոր Շամբադալը վարպետության դասընթացներ է վարում բոլոր մայր ցամաքներում:

Լ. Շամբադալը ծնվել է Թել Ավիվում, որտեղ եւ սովորել է ալտ, տրոմբոնի կոմպոզիցիա եւ դիրիժորություն: Կատարելագործվել է Զալցբուրգի Mozarteum-ում, ապա Վիեննայում: Նրա դասատուներն էին Հանս Սվարովսկին, Կառլո-Մարիա Ջուլինին, Իգոր Մարկեւիչը, Սերջիու Չելիբիդակեն եւ Ֆրանկո Ֆերերան: Փորձեր է կատարել էլեկտրոնային երաժշտության ասպարեզում` Վիտոլդ Լյուտոսլավսկու եւ Հենրի Դյութիլյեի ղեկավարությամբ: Հեղինակ է նվագախմբային, կամերային եւ վոկալ ստեղծագործությունների: Նրան գործեր են պատվիրել Իսրայելի Ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ այլ նվագախմբեր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՄՈՌԱՑ ԵՐԵԿՈ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԴՈԿՏ. ՖՐԻԶԸՙ Ռ. ԼԵՄԿԻՆԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԴՈԿՏ. ՖՐԻԶԸՙ Ռ. ԼԵՄԿԻՆԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով

16/10/2025

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի...

ԿարդալDetails

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական