Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀՈՆԿՈՆԳՈՒՄ

14/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 9-ին Հոնկոնգում տեղի ունեցավ «Ջեք եւ Ջուլի Մաքսյանների Հոնկոնգի հայկական կենտրոնի» բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 հայեր: Արարողությանը ներկա Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը օծեց կենտրոնում տեղադրված Աստվածամոր սրբապատկերը եւ վեմ քարը եւ իր օրհնությունն ու պատգամը բերեց հավաքվածներին: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը , ով, կարեւորելով հայկական կենտրոնի ստեղծումը, հույս հայտնեց, որ այն խթան կհանդիսանա Չինաստանի եւ ամբողջ տարածաշրջանի հայերին միավորելու եւ Հայաստանից հեռու գտնվող մեր հայրենակիցների ազգային ավանդույթներն ու դիմագիծը պահպանելու հարցում:

Հաջորդ օրը Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը մատուցեց սուրբ պատարագ: Ապա Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Սեբուհ Ասլանյանը ներկաների համար կարդաց դասախոսություն Նոր Ջուղայի հայ վաճառականների կողմից ժամանակին ստեղծված համաշխարհային առեւտրային ցանցի վերաբերյալ: Դասախոսությունից հետո Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը ներկայացրեց ՀՎՀ կառուցվածքն ու գործունեությունը եւ հայտնեց, որ այսուհետեւ հայկական կենտրոնի համակարգմամբ ՀՎՀ-ն կգործի նաեւ Չինաստանում եւ ողջ տարածաշրջանում:

Այնուհետեւ տեղի ունեցավ տարածաշրջանում առաջին հայ համայնքային կառույցի «Չինաստանի հայ համայնքի» անդրանիկ նիստը, որի ընթացքում հաստատվեց կազմակերպության հիմնադիր արձանագրությունը եւ կառուցվածքը, ապա ընտրվեցին ղեկավար մարմինները նախաձեռնության հեղինակներից Հենրի Արսլանյանի գլխավորությամբ:

Մինչ Հոնկոնգ ժամանելը Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական այց կատարեց Չինաստանի Պեկին, Շանհայ եւ Գուանջու քաղաքներ: Պեկինում Վեհափառ հայրապետն այցելեց նաեւ ՉԺՀ-ում ՀՀ դեսպանություն, ուր տեղի ունեցավ Հայաստանի վարպետների պատրաստած եւ ՀՀ Անկախության տոնի նախօրեին Պեկին տեղափոխված առաջին խաչքարի օրհնման արարողությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ. ՎՆԱՍՈՎ, ԹԵ՞ ՇԱՀՈՒՅԹՈՎՙ ՊԱՐԶԵԼ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐՈՎ

Հաջորդ գրառումը

National Geographic Traveler-Ի ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՎ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

National Geographic Traveler-Ի ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՎ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական