Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ

14/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մոտալուտ ձմեռը դարձյալ օրակարգի հարց է դարձնում գազի եւ էլեկտրաէներգիայի սպառման եւ դրանց ծախսերի կտրուկ ավելանալու թեման: Դրան էլ ավելացրած, որ այս տարի շատ ավելի ենք վճարելու թանկացած գազի եւ հոսանքի սպառման համար: Տեսանելի ապագայում Հայաստանի բնակչության սոցիալապես անապահով եւ փոքր-ինչ ավելի բարձր կենսամակարդակ ունեցող բնակիչները սարսափով են սպասելու հերթական ձմռան գալուն: Ցանկացած պարագայում, գազը որպես սպառվող ռեսուրս շարունակելու է թանկանալ ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում:

Վերոնշյալ իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը հնարավորինս նվազեցնելն է կախումը ներկրվող էներգակիրներից, էներգետիկայի այլ ուղղությունները` ատոմային, հիդրո եւ այլընտրանքային, զարգացնելը, ինչպես նաեւ էներգախնայողության ծրագրեր իրականացնելը: Ու մինչ կզարգանան այլ ուղղությունները, էներգախնայողության իրականացումը հարկ է առաջնահերթ եւ պետական ամենաբարձր մակարդակով կյանքի կոչել: Ինչո՞ւ կյանքի կոչել, քանի որ նման ծրագիր Հայաստանի կառավարությունն արդեն մշակել եւ հաստատել է, մնում է միայն իրագործելը:

Այն կոչվում է «ՀՀ էներգախնայողության եւ վերակագնվող էներգետիկայի ազգային ծրագիր», որին նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալու:

Հիշեցնենք, որ վերոնշյալ ծրագիրն ընդունվել է դեռես 2007-ին, իսկ կյանքի կոչելու գործողությունների ծրագիրը միայն 3 տարի հետո` 2010-ին: Այս ծրագրում նշվում է, որ Հայաստանը էներգետիկ առումով միայն 35 տոկոսով կարող է հենվել սեփական ռեսուրսների վրա` հիդրոկայաններ եւ ատոմակայան, եւ որ մեր երկիրը մեծապես կարող է խնայել էներգիա: Ընդ որում, նշվում է ահռելի գումար` 132 մլրդ դրամ, որ Հայաստանը կարող է խնայել միայն էներգախնայողությամբ: Այդ ցուցանիշն է ստացվել Համաշխարհային բանկի 2008-ի ուսումնասիրությամբ, որը 5 տարի առաջ համարժեք է եղել ՀՆԱ-ի գրեթե 5 տոկոսին: «Դա հավասար է էներգիայի խնայողության մոտ 1,21 մլն տնհ տարեկան կամ 1 ՏՎտժ էլեկտրաէներգիա, կամ 600 մլն մ3 բնական գազ», նշված է կառավարության ծրագրում:

Ծրագրում շեշտվում է, որ Հայաստանի շենքերի գերակշռող մասը կառուցվել է խորհրդային ժամանակներում` 35-60 տարի առաջ, առանց որեւէ էներգախնայողության: Այդ շենքերում Էներգիայի օգտագործումը մեկ քառակուսի մետրի վրա մոտ 3-5 անգամ բարձր է, քան Եվրոմիության երկրներում: Բնակելի եւ հանրային շենքերի արդյունավետ ջերմամեկուսացման միջոցով հնարավոր է կրճատել ջեռուցման համար էներգասպառումը առնվազն 20-40 տոկոսով: Սա թերեւս էներգախնայողության առավել տպավորիչ արդյունքը կարող է լինել, մինչդեռ, Հայաստանի կառավարությունը, հաստատելով այս ծրագիրը, նկատելի ոչինչ չի անում իրագործելու ուղղությամբ: Այս օրերին Երեւանի քաղաքապետարանը, որպես ձմռան նախապատրաստման աշխատանքներ, նորոգում է շենքերի տանիքները, մուտքերն ու մուտքերի պատուհանները, բայց հասկանալի է, որ դա ընդամենը կոսմետիկ քայլ է եւ էներգախնայողության համալիր ծրագրի հավակնելու ոչ մի հնարավորություն չունի: Համալիր եւ տարողունակ միջոցառումները, որ նախատեսված են «ՀՀ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրում», շարունակում են մնալ թղթի վրա:

Համաշխարհային բանկի մեկ այլ կառույց` Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) 3 տարի առաջ սկսել էր իրագործել մեկ այլ ծրագիր, որը կոչված էր բարձրացնելու Հայաստանի տնտեսության էներգաարդյունավետությունը: ՄՖԿ ուսումնասիրության համաձայն, Հայաստանի արդյունաբերությունը կարող է խնայել իր էներգետիկ ծախսերի մինչեւ 14,5 տոկոսը: Մոտ 100 ընկերություններ մտադրություն են ունեցել կատարել 35 մլն դոլար ներդրում էներգաարդյունավետ ծրագրերում: Թե կոնկրետ որքա՞ն է ներդրում կատարվել արդեն մասնավորի կողմից, կփորձենք տեղեկանալ առաջիկայում: Սակայն այսօր էլ ակնհայտ է, որ ոչ միայն իշխանությունները, այլեւ մասնավոր հատվածը կա՛մ մեծ կարեւորություն չի տալիս էներգախնայողությանը, կա՛մ չի կարողանում լուրջ ներդրումներ կատարել այս ոլորտում, կա՛մ չի գտնում այն կազմակերպություններին, որոնք էներգախնայողության, էներգաարդյունավետ օգտագործման, ջերմամեկուսացման ծառայություններ են իրականացնում:

Այսպես թե այնպես, էներգետիկ առումով մեր երկիրը շարունակում է արտերկրից եւ սպառվող ռեսուրս համարվող էներգակիրներից կախված մնալ: Չնայած անընդհատ խոսում ենք այդ կախումը վերացնելու մասին, բայց էական փոփոխություններ չեն արձանագրվում: Որոշակիորեն ավելացել են փոքր հիդրոէլեկտրակայանները եւ նրանց արտադրած էներգիան, բայց առավել հրատապ եւ անմիջական արդյունք տվող էներգախնայողության մասին, ինչպես էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում, այնպես էլ ընդհանրապես կառավարությունում, բոլորովին մոռացել են:

Նախորդ գրառումը

ՁԱԽՈՂՎԱԾ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈ՞ՒՆ… ԿԱՄ ԷԼ Ի՞ՆՉ ՎԻԼՆՅՈՒՍ ԱՌԱՆՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅԻ ՔՐԴԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅԻ ՔՐԴԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական