Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ, ՏՐԻԼԻՈՆԱՆՈՑ ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ

14/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նորություններ խորհրդարանում

Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը երեկ մանդատից հրաժարվելու դիմում էր գրել, այդ մասին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ` որպես պատճառ նշելով այլ աշխատանքի անցնելը: Ըստ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի` Հայաստանում այժմ կազմավորվում է ՀԱՊԿ ակադեմիա, իսկ Խաչիկ Հարությունյանն էլ լինելու է այդ ակադեմիայի ռեկտորը, հենց սա է այն այլ աշխատանքը, որի պատճառով Խ. Հարությունյանը հրաժարվում է մանդատից: Թե նրա փոխարեն ՕԵԿ-ից ո՞վ կդառնա պատգամավոր` այս կուսակցության քաղխորհրդի որոշումից հետո միայն հայտնի կդառնա:

Մյուս նորությունն այն էր, որ արդեն երկու օր ստորագրահավաք անող ընդդիմադիր պատգամավորները երեկ անհրաժեշտ 44 ստորագրությունը հավաքել էին` ուրբաթ, ժամը 12-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար, որի թեման է լինելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքից կուտակային բաղադրիչի հետաձգումը մեկ տարով (առաջարկվում է այդ բաղադրիչի գործարկումը 2014 թվականի հունվարի 1-ից տեղափոխել 2015 թվականի հունվարի 1-ը, քանի որ բազմաթիվ մտահոգություններ կան բաղադրիչի կիրառմանը տեխնիկապես պատրաստ չլինելու ուղղությամբ): Ստորագրահավաքին մասնակցել են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», նաեւ` անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Խաչատուր Քոքոբելյանը: Ստորագրող պատգամավորները համոզված են, որ դեռ անպատրաստ ենք կուտակային բաղադրիչը կյանքում ներդնելու, իսկ մեկ տարվա թայմ-աուտը կօգնի գտնելու այն հնարավորությունները, որոնք կմեղմեն նոր օրենքի այս բաղադրիչի հնարավոր բացասական ազդեցությունը թուլացնել: Մեծամասնությունը ստորագրահավաքին չմասնակցեց, բայց քննարկմանը մասնակցելու է:

ԼՂՀ ճանաչման օրինագծի քվեարկությանը խորհրդարանականների մեծամասնությունը չմասնակցեց

ԼՂՀ ճանաչման օրինագիծը երեկ դրվեց քվեարկության` ընդամենը 10 կողմ ձայն հավաքելով: Կողմ են քվեարկել ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», իսկ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը բացառիկ միասնականությամբ քվեարկությանը չմասնակցեցին:

Տրիլիոնանոց բյուջե

2014 թվականի բյուջեի նախագծի ուղղվածությունը ԱԺ հանձնաժողովներում բյուջետային նախագծի քննարկումների ժամանակ ներկայացրել ենք, սակայն լիագումար նիստում երեկ սկսված բյուջեի նախագծի քննարկումից թվային պատկերը արժե հիշեցնել: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացմամբ` 2014-ին եկամուտների գծով մուտքերը կկազմեն 1 տրլն 134 մլրդ 415 մլն դրամ, ծախսերի գծով` 1 տրլն 244 մլրդ 950 մլն դրամ, դեֆիցիտը նախատեսված է 110 մլրդ 534 մլն դրամ: Հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2014 թվականի համար ծրագրվել են 1 092.3 մլրդ դրամի չափով: Երեկ բյուջեի նախագծի ներկայացումն ավարտվեց, պատգամավորները սկսեցին հարցեր ուղղել կառավարության ներկայացուցչին, հարցերի բնույթը ցույց էր տալիս, որ այսօր երկար ու ծանր քննարկում է սպասվում: Օրինակ` ԱԺ նախագահն, օգտվելով արտահերթ հարց տալու իր իրավունքից, հետաքրքրվում էր, թե ինչ է նշանակում վարչարարության չավելացում, կամ ինչպե՞ս է կրճատվելու ստվերը, կամ` եթե վարչարարությունը չի ավելացվելու, ինչպե՞ս են ապահովվելու բյուջետային մուտքերը: Ըստ ֆինանսների նախարարի` մուտքերը կապահովվեն տնտեսական աճով, գների բարձրացումն է նպաստելու այդ մուտքերին, եւ ապա` վարչարարության այն մեխանիզմները, որոնք ընթացիկ եւ նախորդ տարում ընդունվել են, բայց դեռ լիարժեք չէին գործում, դրանք կգործեն 2014-ին:

Խոսրով Հարությունյանին էլ հետաքրքրում էր` որքա՞ն է նվազելու աղքատությունը նոր բյուջետային տարում: Ըստ Դավիթ Սարգսյանի` բյուջետային ծախսերի ավելացման շնորհիվ աղքատությունը 35,8 տոկոսից 2014-ին կիջնի մինչեւ 32-33 տոկոս:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից

ԼՂՀ բանակցային գործընթացի, Սարգսյան-Ալիեւ հանդիպումից սպասելիքների, Ստեփանակերտի օդանավակայնի վերաբերյալ պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին պատասխանելով` երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, թե բացի երկու նախագահների հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունից` այլ տեղեկատվության չի տիրապետում: Իսկ ընդհանրապես` հայկական կողմի նպատակն է երկխոսության եւ բանակցային գործընթացի շարունակականություն ապահովել: Տ. Սարգսյանը կարեւոր համարեց Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը զերծ պահել քաղաքական սպեկուլյացիայից, ինչն անում է Ադրբեջանը, ու խնդիրը լուծել առանց լարվածության:

Բավական անբարեհաճ երկխոսություն տեղի ունեցավ Լեւոն Զուրաբյանի եւ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի միջեւ. առաջինը հարցնում էր նոր ՀԴՄ-ներից` մի շարք փաստարկներ բերելուց հետո եզրակացնելով, որ 150-200 հազար դրամով գործարարին վաճառվող ՀԴՄ-ն կարելի է 30 դոլարով ձեռք բերել Չինաստանում, մինչդեռ ինչ-որ առեղծվածային հայկական ընկերության հնարավորություն է տրվել 25-30 մլն դոլարի գերշահույթ ստանալ` այդ ՀԴՄ-ները թանկ վաճառելով մեր գործարարներին: Դ. Սարգսյանն էլ հավաստիացնում էր, որ նման առեղծված չկա, ՀԴՄ-ները պետական ՊՈԱԿ է պատվիրել, իմաստն էլ այն է, որ էքսկլյուզիվ տեխնիկական բնութագրիչներով անհնար է դարձվելու կեղծումը միասնական ռեժիմով: Իսկ ՀԴՄ-ների գինն էլ մի շարք ընկերությունների հետ բանակցելուց հետո է ստացվել:

Ու այդտեղ, այդ օրը երկրորդ անգամ Լ. Զուրաբյանը նախարարին ասաց, թե անհեթեթ պատասխան է տալիս: Բայց նախարարին սատար կանգնեց ԱԺ նախագահը` պատգամավորին հորդորելով կառավարության անդամին չվիրավորել:

Արամ Մանուկյանն ու Զարուհի Փոստանջյանն տաքսիստների ուսերին բարդված հարկային բեռի մտահոգությունն էին ուզում հասցնել կառավարությանը, նրանց հարցերին ի պատասխան տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, թե ԱԺ-ում կա տաքսիստների հարկային բեռը թեթեւացնելու օրինագիծ: Զ. Փոստանջյանը հակադարձեց, թե այդ նախագծով տաքսիների ոլորտը եւս փորձ է արվում մենաշնորհել, դարձնել անվերահսկելի, որ Գ. Բեգլարյանն այն իրենով անի ու հազարավորր տաքսիներ ներկրի: Գ. Բեգլարյանն էլ զարմացավ` պարզեցնել ոլորտի աշխատանքը նշանակում է մենաշնո՞րհ ստեղծե՞լ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

3-ՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՈՉ-ՈՔԻՆ

Հաջորդ գրառումը

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական