Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՔՍԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

13/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Խորհրդարանը երեկ ընդամենը տասներեք «դեմ» ձայներով հաստատեց Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահի պաշտոնում: ԱԺ միջանցքում տեղի ունեցող փակ գաղտնի քվեարկությունն առիթ էր լրագրողների համար` շփվելու տարբեր «էկզոտիկ» պատգամավորնեի հետ, նաեւ` Ազգային ժողովի նախագահին հարցեր ուղղելու: Առաջինների մասով երեկ ակտուալ էր գեներալ Սեյրան Սարոյանը, ինչես նախորդ օրը` Սամվել Ալեքսանյանը, որոնք հենց իրենք են արդեն դեմ ընկնում` լրագրողներից հարցեր ստանալու եւ տարբեր չխմազ պատասխանները կայքերով պտտեցնելու ակնկալիքով, երեւում է` նրանց սկսել է դուր գալ վիրտուալ տարածքում իրենց դեմքերի անընդհատ երեւալը: Սեյրան Սարոյան-լրագրողներ հարցուպատասխանից միայն մեկ հարցուպատասխան պատկերացում կտա, թե ինչի՞ մասին է խոսքը: Օրինակ` Իշխան Զաքարյանի առանձնատան եւ պաշտոնյայի` հարստություն ունենալու հարցին ի պատասխան` Ս. Սարոյանն ասում էր. «Այ մարդ, Զաքարյանը ընկեր չունի՞, սաղս էլ օգնել ենք, ձեռ ենք գցել, տունն ինչ ա, որ չսարքի` մեր նման ընկերներ ունի: Մեր նման ընկերներ ունենաս` դու էլ կսարքես… Տո խի՞ չունի /իրավունք – Մ.Խ./, ընչի պաշտոնյան սոված պտի՞ մնա: Ասենք` Իշխանի տունն էլ ծախինք-կերանք, հետո ի՞նչ ենք անելու», եւ այլն: Երբ Սարոյանին շրջապատած հեռուստալրագրողներից մեկին հարցրի, թե ինչ կա այդ պատասխաններում, որ պատրաստվում է եթեր տալ, նա արդարացավ, «Վարկանիշով որ նայես` ո՞ր հաղորդումն են նայում, կտեսնես` սեքս, անկողին, էս տիպի` Լֆիկ, գեներալ-մեներալ…», արդարացավ նա:

Հիմա ինչ ասենք, խորհրդարանի սեքսն էլ երեւի այս տիպի «հարցազրույցներն» են, չնայած դրանց մեջ լավ բան կա` ներկայացնում են ազգիս ընտրյալների մակարդակը, իսկ որ վերնագրին համապատասխան բովանդակություն չգտավ` էս մի անգամը «Ազգի» ընթերցողը թող ների մեզ:

Հովիկ Աբրահամյանից պոկված պատասխաններ

Դե, իսկ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը Իշխան Զաքարյանին խորհուրդ է տվել` այսուհետեւ հիմնավորումներով ներկայացնի չարաշահումները Ազգային ժողով, նախագահ Սարգսյանն էլ հիմնավոր է քննադատել Ի. Զաքարյանին, ԱԺ նախագահըն այդ հարցում համամիտ է երկրի նախագահի հետ: Իսկ ՀՀԿ-ն կողմ է քվեարկել Ի. Զաքարյանի ՎՊ նախագահ դառնալուն, քանի որ ՀՀԿ-ն պատասխանաու է, որ ՎՊ-ն նորմալ աշխատի, վեր հանվեն այն խախտումներն ու թերությունները, որ իրոք կան: Պատկան մարմիններն էլ իրենց գնահատականը պետք է տան դրանց իրականությանը համապատասխանելու մասին: Մի խոսքով` ՎՊ-ն հիմնավորված խախտումներ պետք է ներկայացնի: Իսկ որ ժամանակին, ՎՊ հաշվետվության ավարտին ինքն էլ էր ասել` բյուջեն թալանվել է, այս հիշեցմանն ի պատասխան նա հակադարձեց, թե իրավապահ մարմին չեն իրենք, փաթեթն ուղարկվել է դատախազություն, այնտեղ պետք է գնահատական տան:

Հ. Գ. – Եթե վերնագրին համապատասխան բովանդակություն չգտավ ընթերցողը` կրկին ներողություն, վարկանիշացավը մի պահ մեզ էլ է պատել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆԸ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

«ԳՅՈՒՄՐԻՆՙ ԱՊՀ 2013 Թ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ԳՅՈՒՄՐԻՆՙ ԱՊՀ 2013 Թ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏՎԵՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական