Չորեքշաբթի, 19 Օգոստոս, 2026

«ՇԻՐԱԿՆ» ԸՆԴՀԱՏԵՑ «ԱՐԱՐԱՏԻ» ԱՆՊԱՐՏԵԼԻ 9 ԽԱՂԵՐԻ ՇԱՐՔԸ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում բավականին հետաքրքրական իրադարձություններ ծավալվեցին, որոնք ավելի սրեցին պայքարը մրցանակային տեղերի համար: Տուրի կենտրոնական խաղը «Հրազդանում» «Արարատի» եւ «Շիրակի» միջեւ կայացած մրցավեճն էր: Երկրի չեմպիոնին հաջողվեց ընդհատել արարատցիների 9 անպարտելի խաղերի շարքն ու 3-0 խոշոր հաշվով հաղթանակ տոնել:

Արդեն 2-րդ րոպեին Դամե Դիոպը գրավեց Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը, որը մինչեւ այդ 6 խաղ շարունակ գոլ բաց չէր թողել: Հետագայում Սերժ Դեբլեն եւ Կարեն Մուրադյանն ամրապնդեցին «Շիրակի» հաղթանակը:

Անհաջողության մատնվեց նաեւ «Արարատին» հետապնդող «Փյունիկը»ՙ 0-1 հաշվով զիջելով «Ուլիսին»: Խաղի ելքը վճռեց 63-րդ րոպեին Հակոբ Ղազարյանի խփած միակ գոլը: «Փյունիկը» վերջին 3 խաղերում ընդամենը մեկ միավոր վաստակեցՙ կրելով 2 պարտություն: Թիմի անբավարար ելույթների հետեւանքով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը պաշտոնանկ արվեց:

Առաջատարների շարքում գտնվող «Գանձասարին» էլ չհաջողվեց միավոր վաստակել: Կապանցիները Երեւանում 1-2 հաշվով զիջեցին «Ալաշկերտին», որն էլ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Թիմի հաջողությանը նպաստեցին Գարեգին Մաշումյանի եւ Միհրան Մանասյանի խփած գոլերը: Հյուրերից աչքի ընկավ Հայրապետ Ավագյանը:

Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում «Բանանցի» եւ «Միկայի» մրցավեճը: Առաջինը հաջողության հասավ «Միկան» Վարդգես Սաթումյանի գոլի շնորհիվ: Սակայն հետագայում Էդգար Մալաքյանն ու Ռումյան Հովսեփյանը գրավեցին մրցակցի դարպասն ու 2-1 հաշվով կամային հաղթանակ պարգեւեցին «Բանանցին»:

Առաջին շրջանի ավարտական 2 տուրերից առաջ առաջնությունում դադար է հայտարարված, որի ընթացքում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրընկալվելիս ընտրական 2 հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի եւ Բելառուսի իր հասակակիցների հետ:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Արարատ1273215-724
2. Շիրակ1253421-1618
3. Փյունիկ1245321-1617
4. Գանձասար1244424-1716
5. Բանանց1237210-916
6. Միկա1236313-1215
7. Ուլիս1233611-1712
8. Ալաշկերտ1223715-369

Ռմբարկուները

Արտակ Դաշյան«Գանձասար»7
Սերժ Դեբլե«Շիրակ»7
Միհրան Մանասյան«Ալաշկերտ»7
Նարեկ Բեգլարյան«Գանձասար»6