«Գանձասարը» ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց «Ուլիսին»: Կապանցիներից աչքի ընկան Արտակ Դաշյանն ու Շոթա Ջիքիան, մեկական գոլ էլ սեփական ու մրցակցի դարպասը խփեց ուլիսցի Գեղամ Հարությունյանը:
Մյուս խաղում «Փյունիկը» 2-1 հաշվով հաղթեց «Արարատին»: Հաղթական գնդակը խաղավերջում խփեց Վիուլեն Այվազյանը: Իսկ մինչ այդ աչքի էին ընկել փյունիկցի Վարդան Բակալյանն ու արարատցի Ալեքսանդր Ռակիչը: