Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է»

07/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նշեց Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը

Հայաստանի նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) երեկ տեղի ունեցած նիստից հետո խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ատոմակայանի հարցում Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի հետ ծայրահեղ անհրաժեշտություն է, քանի որ Ռուսաստանը միջուկային խոշոր երկիր է եւ ունի նույնանման ատոմակայաններ, ինչպիսին հայկականն է: Նրա կարծիքով, ռուսական կողմի տրամադրվելիք վարկը կարող է բարելավել հայկական ատոմակայանի անվտանգությունը եւ հասցնել այն չափանիշներին, որոնք առկա են Եվրոմիության երկրներում:

Ադոլֆ Բիրկհոֆերն ասաց նաեւ, որ հայկական ատոմակայանը ինտեգրվել է աշխարհի ատոմակայանների հետ: Դա նշանակում է, որ տեխնիկական յուրաքանչյուր պատահար, որ տեղի է ունենում, մանրամասն քննարկվում եւ վերլուծվում է տեղում եւ միջազգային կառույցներում` մասնավորապես ՄԱԳԱՏԷ-ում: Խոսելով հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակի մասին, ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն ասաց, որ աշխարհը դժվարանում է ատոմակայանների վարկանիշի հարցում, քանի որ այն կախված է ե՛ւ տեխնոլոգիաներից, ե՛ւ մարդկային գործոնից: «Ես միայն կարող եմ ասել, որ հայկական ատոմակայանում շահագործման նկատմամբ մարդկային վերաբերմունքը ծայրահեղ ուշադիր է», ասաց Ադոլֆ Բիրկհոֆերը:

Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի քարտուղար Վահրամ Պետրոսյանն էլ ընդգծեց, որ անվտանգության բարձրացման գործընթացը շարունակական է, ՄԱԳԱՏԷ-ի մատնանշած աշխատանքների մի մասն այդ ուղղությամբ կատարվել է, մյուս մասն` ընթացքի մեջ է: Ինչ վերաբերում է հայկական ատոմակայանի ժամկետը երկարացնելուն, ապա Վահրամ Պետրոսյանը հայտնեց, որ Ռուսաստանում ժամկետը երկարացրած երկու ատոմակայան կա` Վորոնեժում եւ Կոլա թերակղզում, որոնք նույնատիպ են հայկական ատոմակայանին: Ռուսաստանում այդ աշխատանքներն արժեցել են 160 մլն դոլար: Հայաստանին ռուսական վարկը կտրմադրվի աէկի շահագործումը երկարացնող միջոցառումներ իրականացնելու համար, քանի որ նրա նախագծային ժամկետն ավարտվում է 2016-ի սեպտեմբերին: Մինչ այդ պետք է կատարվեն ժամկետի երկարացման համար նախագծային աշխատանքները:

Նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ տրված հարցին էլ Վահրամ Պետրոսյանը պատասխանեց, որ ռուսական կողմը ցանկանում է մասնակցել դրանՙ իր վրա վերցնելով 35 տոկոսը եւ մատակարարելով սարքավորումները, իսկ մնացածի համար կառավարությունը ներդնողներ է փնտրում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

6 ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ ԵՆ 2 ՏԱՐՈՎ

Հաջորդ գրառումը

ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԿԼԻՆԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական