Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԲՈՐՈՒՍԻԱՆ» ՀԵՆՑ ԱՅՆ ԹԻՄՆ Է, ՈՐՏԵՂ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՃԵԼ»

05/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական Die Welt-ին, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:


– Ինչո՞ւ ես ընտրել «Բորուսիան», չէ՞ որ լավ առաջարկներ ունեիր Անգլիայից:

– Այո, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ընտրության մի քանի տարբերակներ ունեի: Սակայն ընտրեցի «Բորուսիան», քանի որ ինձ հոգեհարազատ է թիմի խաղաոճը: Դոնեցկի «Շախտյորի» կազմում չեմպիոնների լիգայի մրցաշարում խաղացել եմ «Բորուսիայի» դեմ: Այս թիմը ոչ միայն ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում, այլեւ այնպես է խաղում, որն ինձ հարմար է: Ուստի որոշեցի, որ «Բորուսիան» հենց այն թիմն է, որտեղ կարող եմ աճել:

– «Բորուսիան» քո տրանսֆերի համար 27,5 մլն եվրո վճարեց, սակայն եթե տեղափոխվեիր Անգլիա, կարող էիր ավելի շատ գումար վաստակել:

– Այո, հնարավոր էր, սակայն ինձ համար ֆուտբոլում գումարն այնքան էլ կարեւոր չէ: Ես ապրում եմ ֆուտբոլով, սիրում եւ զգում եմ ֆուտբոլը, մտածում եմ ֆուտբոլի մասին: Եթե լավ խաղամ, այդ գումարները կվաստակեմ: Եկել եմ Դորտմունդ, որպեսզի ֆուտբոլ խաղամ, այլ ոչ թե նստեմ պահեստայինների նստարանին: Իսկ Անգլիայի պրեմիեր լիգայում այդ վտանգը կար:

– Հայաստանում 3 անգամ տարվա լավագույն ֆուտբոլիստ ես ճանաչվել: Քեզ ազգային հերոս զգո՞ւմ ես:

– Ոչ, իհարկե ոչ: Ես սովորական տղա եմ, որը երբեք չի երազում լավագույն ֆուտբոլիստ դառնալու մասին: Իհարկե, ճանաչվել եմ լավագույն ֆուտբոլիստ, ինձ շատերն են ճանաչում, ինքնագիր են խնդրում: Ես սրտանց տալիս եմ ինքնագիր, քանի որ դա ֆուտբոլիստի կարիերայի մի մասն է կազմում: Եթե այդ ամենը մարդկանց երջանկացնում է, ապա դու քեզ նույնպես երջանիկ ես զգում: Բայց ինձ «աստղ» չեմ համարում:

– Դորտմունդում քո հայրենիքից ինչ-որ բան պակասո՞ւմ է:

– Ոչ (ծիծաղում է): Մայրս ու տատիկս ինձ պարբերաբար այցելում են:

– Մինչեւ մրցաշրջանի մեկնարկը բոլոր փորձագետները պնդում էին, որ Գերմանիայի չեմպիոն չի կարող լինել որեւէ այլ ակումբՙ բացառությամբ Մյունխենի «Բավարիայի»:

– Կարող եմ ասել, որ կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի հաղթենք յուրաքանչյուր խաղում: Իսկ մրցաշրջանի վերջում կտեսնենք, թե ինչ կստացվի:

– Արդյոք «Բորուսիան» չեմպիոնների լիգայի ֆավորիտ է համարվում:

– Այս մրցաշարում ֆավորիտներ չկան: Սա մի մրցաշար է, որտեղ չպետք է շատ սխալներ թույլ տաս: Ուստի հարցը ոչ միայն թիմի ցուցադրած որակների, այլ նաեւ կայունության մասին է:

– Այս շաբաթ լավ նորություն ստացվեց. Յուրգեն Կլոպը մինչեւ 2018-ը երկարաձգեց պայմանագիրը «Բորուսիայի» հետ:

– Իսկ ո՞վ է ասում, որ դա լավ նորություն է (ծիծաղում է): Եթե ավելի լուրջ, ապա դա հիանալի նորություն է, քանի որ շատ հաճելի է աշխատել նրա հետ: Կլոպը ոչ միայն հիանալի մարզիչ է, այլեւ հիանալի մարդ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՆԵՐԳՐԱՎԵՆ ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

«ԱՐԱՐԱՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ԱՐԱՐԱՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական