Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐՍԻ, ՕՐԱՆԺ

05/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

Հ. ԱՖՅԱՆ

«Օրանժ Արմենիան» չորս տարեկան է

Իր յուրաքանչյուր բաժանորդի ծննդյան օրը «Օրանժ Արմենիա»-ն զանգահարում է նրան եւ, շնորհավորելով տոնի կապակցությամբ, տրամադրում անվճար խոսելաժամանակ: Դժվար է ասելՙ կզանգահարե՞ն արդյոք այսօր ընկերության 620 հազար բաժանորդները «Օրանժ Արմենիա»` շնորհավորելու վերջինիս չորրորդ տարեդարձը մեր երկրում…

Այսօր լրանում է «Օրանժ Արմենիա»-ի Հայաստանում գործունեության չորս տարին: Այդ առթիվ ընկերությունը երեկ ամփոփեց անցնող տարվա իր ձեռքբերումները, ինչպես նաեւ ներկայացրեց եկող ամիսների համար ընկերության ռազմավարությունը:

Խոսելով անցնող տարում «Օրանժ Արմենիա»-ի ձեռքբերումներից` ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը , ընդգծելով, որ «չորս տարին շատ մեծ ժամանակահատված չէ, սակայն, չնայած դժվարություններին, մեզ հաջողվել է շատ բան անել», եւ որ «մանկական տարիքում «Օրանժ Արմենիան», իհարկե, կատարյալ եւ օրինակելի չի եղել», առանձնացրեց այն երեք հիմնական ուղղությունները, որոնցում ընկերությունն արձանագրել է հիմնավոր հաջողությունները: «Որպես առաջին ուղղություն նշեմ, որ Օրանժն արդեն դարձել է անսահմանափակ օգտագործման միտումների առաջամարտիկը, իսկ այս տարի էլ մենք ներկայացրինք բջջային ինտերնետի անսահմանափակ օգտագործման հնարավորություններ կանխավճարային ծառայությունների բաժանորդների համար, ինչպես նաեւ ցանցի ներսում բոլոր զանգերը Դելֆին, Թիթեռ եւ Պանտերա բաժանորդների համար դարձրեց անսահմանափակ»: Երկրորդ ուղղությունը, որտեղ ընկերությունն արձանագրել է հաջողություններ, ինտերնետի ոլորտն է. «Այս ոլորտում Օրանժը ստեղծեց Ինտերնետ-սրճարան կանխավճարային առաջարկը մարզերի բնակիչների համար», ասաց Ժելիբտերը: Օրանժի տնօրենը անդրադարձավ նաեւ «Օրանժ մերսի» ծրագրին, որը երկու նպատակ ունի` պարգեւատրել մի կողմից պարզապես Օրանժի բաժանորդ լինելու համար, մյուս կողմից էլ ծառայություններից հաճախ օգտվելու համար: Օրանժը ստեղծել է նաեւ նաեւ մի ծրագիր, որի նպատակն է ամսական բաժանորդագրություններից օգտվող հավատարիմ բաժանորդներին հնարավորություն տալ, բաժանորդագրությունը մեկ-երկու տարով երկարաձգելու պարագայում, ձեռք բերելու հեռախոս ավելի ցածր գներով: «Երրորդ ուղղությունը հաջողությունների մեր աշխատանքի որակի բարելավումն է: Այն պահպանելու եւ կատարելագործելու նպատակով Օրանժը շարունակաբար կատարել է ներդրումներ, եւ երկու անգամ արտացոլվել է P3 միջազգային անկախ խորհրդատվական ընկերության կողմից տարբեր վայրերում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, ըստ որոնց Օրանժի ցանցը ճանաչվել է Հայաստանի շարժական ինտերնետի առաջատարը: Ընկերությունն ընդլայնել է իր ինտերնետի արագության հնարավորությունների ցանցը, եւ այժմ Օրանժ ինտերնետը հասանելի է մի շարք նոր քաղաքներում` Էջմիածնում, Արարատում, այլուր», ասաց Ֆրանսիս Ժելիբտերը:

Հատկանշական է նաեւ «Օրանժ Արմենիա»-ի գործունեությունը հովանավորության, բարեգործության եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում: Օրանժ հիմնադրամի միջոցներով, «Լույս` հայ աչքերին» խորագրի շրջանակներում մեկ տարում շուրջ տասնինը հազար մարդ ստացել է անվճար ակնային հետազոտություն, իսկ 1200-ը` անվճար վիրահատություն: Մեկ այլ ծրագրով, սոցիալական ծանրագույն պայմաններից դրդված` պետական հաստատությունների հոգածությանը հանձնված տասնյոթ երեխա վերադարձել է ընտանիք: Այս ծրագիրը գոյանում է Օրանժ հիմնադրամի «հաղորդագրություն-բարեգործություն» նախաձեռնության արդյունքում: Օրանժի բաժանորդները ուղարկում են 100-500 դրամի հաղորդագրություններ, եւ ընկերությունը կրկնապատկելով գոյացած գումարը` այն ուղղում է հիշյալ ծրագրին: Օրանժ հիմնադրամը սկսել է աջակցել նաեւ գյուղական տնտեսությունների վերածննդին. գյուղերից մեկում արդեն ներդրվել է նոր կորպորատիվ մոդել, որի նատակն է բնակիչներին հնարավորություն տալ միավորելու ջանքերն ու գիտելիքները եւ ավելի լավ արդյունքներ ստանալ:

«Օրանժ Արմենիան» ներկայացված է նաեւ մշակույթի ոլորտում: Ինչպես նշում է ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը` «մենք մեր համեստ ներդրումն ունենք Հայաստանի մեծ մշակույթի զարգացման գործում»: Մասնավորաբար շարունակվում է «Օրանժ Գրքի մրցանակ» ծրագիրը, որին մասնակցում են երիտասարդ հայ գրողներ, ինչպես նաեւ «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը:

Անցնող տարին ընկերության համար նշանակալից էր նաեւ ֆինանսական առումով: «Օրանժ Արմենիան» գրանցել է եկամուտների տասնյոթ տոկոսի աճ, որը գրեթե երեք անգամ գերազանցում է շուկայում գրանցված աճի միջին ցուցանիշին:

Պակաս ուշագրավ չեն «Օրանժ Արմենիա»-ի առաջարկած նոր նախաձեռնությունները: Հենց վաղվանից ընկերությունն անցնում է ներկայումս գործող վեց սակագնային պլաններից` երեքի` Օրանժ Բարեւ, Սուպեր Պարզ եւ Օրանժ Մեկ: Ընկերության մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանի խոսքերովՙ նոր սակագնային պլանների անցնելը չի նշանակում, որ նախկին պլանները դադարելու են գործելուց: Պարզապես Օրանժին նոր բաժանորդագրվողները կարող են ձեռք բերել արդեն բացառապես այս երեք պլաններից մեկը, իսկ հին օգտատերերը կարող են իրենց սակագնային պլանը, ցանկության դեպքում, փոխարինել նորով: Օրանժ Բարեւ սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն կստանան զանգելու Օրանժի բոլոր համարներին հինգ դրամ/րոպե կանխավճարով եւ ստանալու անվճար միջազգային րոպեներ պարզապես արտերկրում գտնվող ընկերներից եւ բարեկամներից ստացված զանգերի դիմաց: Նրանք կարող են նաեւ ակտիվացնել անսահմանափակ ներցանցային րոպեներ, մեգաբայթների եւ հաղորդագրությունների փաթեթներ, ինչպես նաեւ յուրաքանչյուր անգամ հաշիվ վերալիցքավորելիս` ստանալ Օրանժ մերսիի միավորներ:

Սուպեր Պարզ սակագնային պլանը բոլոր նրանց համար է, ովքեր նախընտրում են պարզությունը եւ ունեն ընկերներ ինչպես Օրնաժի, այնպես էլ Հայաստանի եւ Արցախի այլ օպերատորների ցանցերում: Այս պլանն ընտրողները կօգտվեն ցանցի ներսում եւ ցանցից դուրս զանգերի համար միեւնույն սակագնից` 15 դրամ/րոպե, հաշիվը առնվազն հինգ հարյուր դրամով վերալիցքավորելու դեպքում: Եվ վերջապես այն բաժանորդները, ովքեր հիմնականում զանգեր են կատարում Օրանժի ցանցում կամ հաճախ են օգտվում ինտերնետից, իրենց համար լավագույն լուծումը կգտնեն Օրանժ մեկ սակագնային պլանն ընտրելով: Այդ պարագայում նրանք կկարողանան մեկ դրամ սակագնով ցանցի ներսում զանգեր կատարել, հաղորդագրություններ ուղարկել, ինչպես նաեւ այցելել սոցիալական կայքեր, հաշիվն առնվազն հինգ հարյուր դրամով վերալիցքավորելու պարագայում:

Եվ վերջին հետաքրքրական առաջարկություն-նորամուծությունը «Օրանժ Արմենիա»-ից: Երեկ ընկերությունը ներկայացրեց իր նորարարական բջջային հավելվածը` «Իմ Օրանժը»` Adroid եւ IOS օպերացիոն համակարգերի համար, այն առաջինն է հայկական շուկայում: Առաջարկը արդեն այսօրվանից հասանելի կլինի Google Play Store-ում, իսկ նոյեմբերի քսանից նաեւ AppStore-ում: Այն անվճար է եւ դրա միջոցով բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել այն, ստուգել կուտակած Օրանժ Մերսի միավորները, փոխարինել դրանք րոպեներով, հաղորդագրությունների կամ մեգաբայթերի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոումինգը եւ այլն: «Իմ Օրանժ» բջջային հավելվածը նաեւ հնարավորություններ է տալիս օգտվելու ժամանցային ծառայություններից, դիտելու հեռուստատեսություն (ինչպես հայկական բոլոր, այնպես էլ արտասահմանյան առաջատար հեռուստաալիքները), օգտվել Օրանժ Կինոյի ծառայություններից, քարտեզով փնտրել եւ գտնել Օրանժի ամենամոտ խանութը եւ այլն:

Արամ Մկրտչյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք առաջատարն են երկրում սմարթֆոնների վաճառքով: Ամսական շուրջ 1500-2000 սմարթֆոններ Հայաստանում վաճառվում են միայն «Օրանժ Արմենիա»-ի խանութներում, դա ընկերության վաճառած հեռախոսների մեկ երրորդն է կազմում:

Ֆրանսիս Ժելիբտերը երեկ գիշերը մեկնեց Փարիզ, նա արդեն երեկվանից ստանում է շնորհավորանքներ իր գլխավորած ընկերության` Հայաստանում չորսամյա գործունեության համար:

Շնորհավոորում ենք եւ մենք… Մերսի, Օրանժ:

Նախորդ գրառումը

ՓԱԽԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆՈՒՄ ԵՆ

Հաջորդ գրառումը

«ՅՈՒՔՈՄԸ»` ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ 4-ՐԴ ՕՊԵՐԱՏՈՐ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026
Հաջորդ գրառումը

«ՅՈՒՔՈՄԸ»` ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ 4-ՐԴ ՕՊԵՐԱՏՈՐ

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական