Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՐՏԱԲՈՒԽ, ԳՈՂՏՐԻԿ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԼԵՒՈՆ ՄԻՐԻՋԱՆԵԱՆԻՆ

02/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի լրատուութիւն

Հոկտեմբերի 30-ին Խ. Աբովեանի անուան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ նոր եւ նորագոյն գրականութեան ամբիոնը եւ «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնը կազմակերպել էին հանդիսութիւնՙ նուիրուած բանաստեղծ Լեւոն Միրիջանեանի 80 ամեակին:

Բացման խօսքում ամբիոնի վարիչ, պրոֆ. Սուրէն Դանիէլեանն ընդգծեց, որ Լեւոն Միրիջանեանն իր հեւետից լուսագիծ է թողել եւ նրա ստեղծագործութիւնը դարձել է երիտասարդութեան, գրական հասարակայնութեան անբաժան մասնիկը: Լ. Միրիջանեանը սիրում էր կրկնել, որ բարին քիչ է, չարը շատ: Եւ նա գնացՙ հաւատալով, որ անդինՙ այն աշխարհում, կը հանդիպի բարուն: Այսօրՙ մահից գրեթէ տասը տարի անց, կարող ենք հաստատելՙ Լ. Միրիջանեանը եւ բարին մեզ հետ են:

Լ. Միրիջանեանը վանեցի էր, եւ ոչ սովորական վանեցի: Նրա հայրը ֆիդայի է եղել, ումից էլ ժառանգել է արդարը հաստատելու պատրանքը, պատրանքՙ որովհետեւ միշտ չէ, որ բարին յաղթում է: Նա ծովի սէր ունէր, եւ երբ առաջին անգամ եղաւ Վանում, Վանի հիւսիսային հատուածիցՙ Արճէշից տեսաւ իր սիրած ծովը, նրա ժողովածուները այլեւս ծովից այն կողմ չանցան, ծովառատ էինՙ «Դէպի ծով», «Առագաստ» եւ այլն:

Պրոֆ. Ս. Դանիէլեանը շնորհակալութիւն յայտնեց օրուայ հիւր, ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի հանրապետական խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանին, ով դատարկաձեռն չէր եկել. ուսանողութեանը բերել էր Լ. Միրիջանեանիՙ վերջերս լոյս տեսած «Լուսաստղ» ժողովածուն, նաեւ օրինակներ նախորդ գրքերից:

«Այսօր, այս հանդիպման շնորհիւ, ապրում ենք ստեղծագործական այն նոյն տարերքը, ինչ ապրել է Լ. Միրիջանեանը:

Ցած չի բերի ինձ ոչ մի ուժ ամբարիշտ:

Հոգիսՙ անշէջ

Աստղերի՜ մէջ

Ա՛յժմ եւ մի՛շտ…:

Լեւոն Միրիջանեանի տողերն են: Հաւատում ենքՙ «այժմ»ը այսօրն է, «միշտ»ըՙ յաւերժութիւնը, ինչը յուշում է, որ նա արդէն հայ բանաստեղծութեան ծիրից ներս է»,- եզրափակեց պրոֆ. Սուրէն Դանիէլեանը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիայի թղթակից-անդամ, Համալսարանի հայ հին եւ միջնադարեան գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆ. Աէլիտա Դոլուխանեանն իր հանգամանալից ելոյթում ասաց, որ բախտ է ունեցել անձամբ ճանաչելու Լեւոն Միրիջանեանին: Նա յատկապէս գնահատեց այն հանգամանքը, որ Գրականութեան ինստիտուտում եղած տարիներին բանաստեղծը տարուած էր հայ հին եւ միջնադարեան գրականութեամբ, նա լաւ գիտէր գրաբար, եւ կազմել է հայ քնարերգութեան ժողովածու, որ ձգւում է անտիկ դարաշրջանից եւ հասնում 9-րդ դ.: Լեւոն Միրիջանեանը շատ է շրջագայել, ինչն, անխօս, ընդլայնել է նրա մտահորիզոնը: Նա տիրապետում էր ռուսերէնին, եւ բազմաթիւ արժէքաւոր թարգմանութիւններ է կատարել, այդ թւումՙ Ալ. Բլոկի «Տասներկուսը»: Պրոֆ. Դոլուխանեանը խօսեց նաեւ Լ. Միրիջանեանի ստեղծած «Վասպուրական» Միութեան մասին, անդրադարձաւ «Երգի հովիւը» պոէմին: Իսկ գրողի ամենամեծ առաքելութիւնը համարեց մեծ հայրենասէր լինելը:

Հայ նոր եւ նորագոյն գրականութեան ամբիոնի դոցենտ Արմինէ Մուրադեանն իր զեկոյցում ծանրացաւ հեղինակի կեանքի եւ ստեղծագործութեան բնութագրի վրայ: Իսկ «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի մեթոդիստ, բանասիրական գիտութիւնների թեկնածու Քնարիկ Աբրահամեանը քննութեան առաւ «Երգի հովիւը» պոէմը, որ դեռեւս 1969 թ.ին Բէյրութում արժանացել է Թէքէեան մշակութային միութեան մրցանակի:

Հանդիսութեանը ներկայ էր եւ խօսք ասաց Լեւոն Միրիջանեանի անուան թիւ 155 դպրոցի տնօրէն Լուսինէ Դանիէլեանը, իսկ իբրեւ ապացոյց, որ այստեղ նաեւ միրիջանեանական գրականութեան շարունակականութեան փորձեր են արւում, աշակերտներից մէկը կարդաց իր գրած բանաստեղծութիւնը:

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Յովհաննէս Պապիկեանը խօսեց Լ. Միրիջանեանի եւ Ու. Սարոյեանի ամերիկեան հանդիպման ու «Երգի հովիւը» պոէմի սարոյեանական գնահատաութեան մասին: Նա շնորհակալութիւն յայտնեց, որ իրեն չցուցադրող Լ. Միրիջանեանը շարունակում է ապրել գրականութիւնը գնահատողների մէջ:

Հանդիպման աւարտին շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Գալուստ Սահակեանը: Ընդգծելով Լ. Միրիջանեանի համեստ էութիւնըՙ նա պատմեց «Ով սիրուն, սիրուն» երգի հետ կապուած մի հետաքրքրական դրուագ: Եւ իբրեւ շարունակութիւն ընդգծեց, որ Լ. Միրիջանեանը գաղափարներ էր տալիս, որոնք շրջում էին հայ հասարակութեան մէջ: Նա ասաց, որ այս հանդիսութիւնը բանաստեղծին դուր կը գար, որովհետեւ հենց այսպիսի լսարանի սիրահար էր: Պետական մակարդակով միջոցառում կազմակերպելը Գ. Սահակեանի համար այնքան էլ բարդութիւն չի ներկայացնում, բայց նա գտնում է, որ նման միջոցառումները աւելի տպաւորիչ ու հիմնաւոր են դարձնում հեղինակին մօտեցումը:

Գեղարուեստական յայտագրով հանդէս եկան բանասիրական բաժանմունքի երրորդ եւ չորրորդ լսարանի ուսանողները, իսկ յայտնի «Ով սիրուն, սիրուն» երգը կատարեցին հայ նոր եւ նորագոյն գրականութեան ամբիոնի մասնագէտ Լիլիթ Ալեքսանեանն ու բանասիրական բաժանմունքի մագիստրանտ Շուշան Յարութիւնեանը:

Հանդիպումը եզրափակեց բանասիրական բաժանմունքի դեկան Եուրի Դաւթեանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՀԱՅՐԱՆՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՏԵՑ 2800-Ի ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՏԵՑ 2800-Ի ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական