Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՀԱՅՐԱՆՈՒՆ

02/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

Պ. Ք.

Ինչպես է կատարվում ռուսաց լեզվինՙ ՌԴ պետական լեզվին վերաբերող օրենքը

ՌԴ Պետդումայի Դաշնության խորհրդի փոխնախագահ Վյաչեսլավ Շտիրովը մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում տպված ծավալուն հոդվածում հետաքրքրական դատողություններ է անում պետական լեզվի պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Իսկ մե՞նք:

Հեղինակը հենց սկզբից բերում է ռուսական «Աերոֆլոտ» պետական ավիաընկերության օրինակը, որի տոմսերի վրա ռուսերեն ոչ մի բառ չկա: Ամեն ինչ անգլերեն է, ասես ուղեւորները ԱՄՆ-ում են կամ Մեծ Բրիտանիայում:

Նույնը վերաբերում է «Ուրալսկիե ավիալինիի» ավիաընկերությանը, որը թեեւ մասնավոր է, բայցՙ ռուսական, կենտրոնակայանը Եկատերինբուրգում է: Այդ ընկերության Մոսկվա-Իրկուտսկ չվերթի տոմսերի վրա նույնպես ռուսերեն ոչ մի բառ չկա:

Ասում են, թե այդպես է ստեղծված համակարգչային ծրագիրը, որպեսզի հնարավոր լինի տոմսեր պատվիրել համացանցում: Եվ քանի որ ընկերություններն ունեն նաեւ միջազգային չվերթեր, որտեղ ընդունված է անգլերենը, ուստի ավելի հեշտ է ունենալ մեկ ծրագիր:

Հոդվածագիրը կտրականապես դեմ է սրան: ՌԴ-ում պետական լեզուն, ըստ սահմանադրության, ռուսերենն է: Ուստի ժամանակն է վարչական եւ տնտեսական պատժամիջոցներով նման ընկերությունների ղեկավարներին ստիպելու իրենց խոշոր եկամուտների մի մասը ծախսել այնպիսի ծրագրերի ստեղծման վրա, որոնք կհամապատասխանեին 2005-ից գործող օրենքին, ըստ որի ՌԴ պետական լեզուն ռուսերենն է:

Վերջին տասնամյակներում ռուսաց լեզվի վրա կատարվող «զանգվածային հարձակումը» անհնար է չնկատել: Շտիրովը ընդգծում է, որ դրա դեմ համապատասխան միջոցներ չձեռնարկելը ռազմավարական առումով վտանգավոր է:

Լեզուն ազգային ինքնագիտակցության որոշիչ գործոն է, յուրաքանչյուր ժողովրդի մշակույթի հիմքը, որի վրա սերունդները ստեղծում են իրենց ոգեղենության տունը: Հիմքը քանդելու դեպքում տունը կփլուզվի: Զարմանալի չէ, որ շատ երկրներ ունեն ազգային լեզվի պաշտպանության պետական հստակ քաղաքականություն:

Դա հատկապես կոշտ է Ֆրանսիայում: Վերջին կես դարում, մի շարք հատուկ հրամանագրերից բացի, այնտեղ ընդունվել է երկու օրենք ֆրանսերենի կիրառության մասին: 1975-ին ընդունված առաջին օրենքի նպատակն էր լեզուն պաշտպանել առեւտրային, աշխատանքային եւ գովազդային ոլորտներում հայտնվող անգլո-ամերիկյան բառերից: Օրենքն արգելում էր օգտագործել օտար եզրույթ, եթե կար դրա ֆրանսերեն նմանակը, պետական օժանդակություն էր նախատեսում օրենքի դրույթները կատարող կառույցների համար եւ օժանդակությունից զրկում էր օրինախախտներին: Օրինակ` փարիզյան խորտկարաններից մեկի տերը 3500 ֆրանկ տուգանք վճարեց, քանի որ ճաշացանկում օգտագործել էր «համբուրգեր» եւ «սոֆթ դրինք» օտարաբանությունները: Մեկ ուրիշ ձեռնարկատեր խոշոր տուգանք վճարեց, քանի որ ԱՄՆ-ում գնած շապիկները վաճառել էր անգլերեն պիտակներով:

1975 թ. օրենքը որոշակի դեր խաղաց: Սակայն հեռուստատեսությունում եւ ռադիոյում անգլերեն բառերի գրոհը շարունակվում էր: Ֆրանսիայի հանրահայտ 300 քաղաքացիներ դիմեցին նախագահ Ֆրանսուա Միտերանին եւ պահանջեցին կանգնեցնել «համանգլիականությունը»: Լայն քննարկումներից հետո սահմանադրության մեջ կատարվեց ուղղում: 1992-ին այնտեղ ավելացրին, որ hանրապետության պետական լեզուն ֆրանսերենն է: 1994-ին ընդունվեց ֆրանսերենի կիրառությանը վերաբերող նոր օրենք, որը նախագծի հեղինակիՙ մշակույթի եւ ֆրանսախոսության նախարար Ժակ Տուբոնի անունով կոչվեց «Տուբոնի օրենք»:

1993 թ. ընդունված ՌԴ սահմանադրության մեջ համապատասխանաբար գրված է, որ ՌԴ պետական լեզուն ռուսերենն է: Ի դեպ, ռուսական կայսրության հիմնական պետական օրենքների 3-րդ հոդվածում նշված էր. «Ռուսերենը համապետական լեզու է եւ պարտադիր է բանակում, նավատորմում եւ բոլոր պետական ու հասարակական մարմիններում»:

Իսկ ի՞նչ է կատարվում այժմ: Հեղինակը բերում է Մոսկվայում եւ այլուր հայտնված բազմաթիվ օտարալեզու ցուցանակների օրինակներՙ ընդգծելով, որ ցանկության դեպքում հնարավոր կլիներ գտնել դրանց ռուսերեն համարժեք բառերն ու բառակապակցությունները:

Յուրաքանչյուր կենդանի լեզու կատարում է փոխառություններ: Գիտնականները հաշվարկել են, որ, օրինակ, գերմաներենում դրանք տասնյակ հազարներ են, իսկ անգլերենի բառամթերքը կիսով չափ բաղկացած է փոխառյալ բառերից: Ռուսերենում դրանք անհամեմատ քիչ ենՙ մոտ 10 տոկոս:

Վ.Գ. Բելինսկին գրել է. «Համարժեք ռուսերեն բառի գոյության դեպքում օտար բառ օգտագործելը նշանակում է վիրավորել թե՛ առողջ դատողությունը, թե՛ առողջ ճաշակը»:

Ներկայումս ռուսաստանյան ԶԼՄ-ներում, մանավանդ հեռուստատեսության եւ ռադիոյի եթերում առկա են բազմաթիվ անտեղի օտարաբանություններ: Դրանք հատկապես շատ են գովազդերում: Նույնիսկ գերհայրենասիրական «Զվեզդա» հեռուստաալիքով սփռվում է «Բրեյն-ռինգ» կոչվող հաղորդում: Իսկ ՌԴ կառավարության որոշ անդամներ միմյանց հետ ասես մրցում են օտարաբանությունների հարցում:

Հեղինակը ընդգծում է, որ (տվյալ դեպքում անգլո-ամերիկյան) լեզվական նախահարձակումը թուլացնում է ազգային մշակույթի արմատները, փոխում որեւէ ժողովրդի ավանդական կանոններն ու արժեքները: Օրինակ, ընդունված է ռուսներին դիմել անուն-հայրանունով: Բազմաթիվ երկրներում (այդ թվում` անգլիախոս) ռուսներին հասկանալի ընկալմամբ հայրանուն գոյություն չունի: Ջեկը 10 տարեկանում էլ, 70 տարեկանում էլ Ջեկ է: Սակայն շատ տգեղ է հնչում, երբ Ռուսաստանում երիտասարդ հեռուստահաղորդավարը տարեց մարդուն դիմում է միայն անունով: Մինչդեռ ռուսերենում (ինչպես եւ հայերենում) հայրանունը եւ հայրենիքը նույնարմատ բառեր են: Եթե մեկը դեն են նետում, մյուսը թուլանում է: Ահա թե ինչու Ֆրանսիայում մայրենի լեզվի պահպանումը լայն իմաստով համարում են պայքար հանուն ազգային անկախության:

(կրճատումներով)

Նախորդ գրառումը

ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ

Հաջորդ գրառումը

ՍՐՏԱԲՈՒԽ, ԳՈՂՏՐԻԿ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԼԵՒՈՆ ՄԻՐԻՋԱՆԵԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍՐՏԱԲՈՒԽ, ԳՈՂՏՐԻԿ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԼԵՒՈՆ ՄԻՐԻՋԱՆԵԱՆԻՆ

Լրահոս

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

ԿԸՀ նախագահը հայտնել է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստի օրը

21/07/2026

2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի հրավիրման օրն է օգոստոսի 2-ը՝ ժամը 10։00-ն։ Այս մասին հայտարարեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական