Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՄԱՍ ՀԵՆԵԿԵ. «ԲՈՐՈՒՍԻԱՅՈՒՄ» ՍԿՍՎԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ

30/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանական «Kicker» հանդեսի լրագրող Թոմաս Հենեկեն Sport-express-ի թղթակցի հետ զրույցում իր տպավորություններն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի մասին, որը «Շալկե-04-ի» հետ խաղում դարձել էր գոլային 2 փոխանցման հեղինակՙ մեծ ներդրում ունենալով «Բորուսիայի» հերթական հաղթանակում:


– Խաղից հետո Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ 3-րդ գոլը համաշխարհային մակարդակի էր: Անբացատրելի է, թե ինչպես Միկին (Գերմանիայում Մխիթարյանին շատերն են այդպես անվանում) կարողացավ նման ճեղքում կատարել: Դուք համաձա՞յն եք նման գնահատականին:

– Լիովին: Դա պարզապես ֆանտաստիկ էր: Գնդակը ստանալով սեփական տուգանային հրապարակի մատույցներում, Մխիթարյանը 70-80 մետր սրընթաց անցում կատարեց, մրցակցի 3 ֆուտբոլիստների շրջանցեց, ապա հիանալի փոխանցում կատարեց Բլաշչիկովսկուն:

– Նկատենք, որ դա տեղի ունեցավ խաղավերջում: Նշանակում է, որ ֆուտբոլիստը ֆիզիկապես լավ է պատրաստված:

– Դա այդպես է: Նրա հետ իմ առաջին զրույցից տեղեկացա, որ Հենրիխը շատ է վազում, փորձում է դիմացկունությունը բարձրացնել: Նա ֆենոմեն է, ֆուտբոլային ադամանդ:

– «Բորուսիայի» կազմում անցկացրած պաշտոնական 12 խաղերում Մխիթարյանը 5 գոլ է խփել: Ի՞նչ եք մտածում նրա արդյունավետության մասին:

– Կարծում եմ, որ լավ արդյունք է: Ուկրաինայի առաջնությունում նա շատ էր գոլեր խփում ու գոլային փոխանցումներ կատարում: Ուստի Գերմանիայում նրանից սպասելիքները մեծ էին: Սակայն ոչ բոլորն էին վստահ, որ Հենրիխն այդպես արագ կհարմարվի բունդեսլիգային: Կարծում եմ, որ մինչեւ հիմա նա իր աշխատանքը հիանալի է կատարել: Ճիշտ է, եղավ 2-3 խաղ, որոնցում նա այնքան էլ ակտիվ չէր, գուցե ինչ-որ սխալներ էր թույլ տալիս: Սակայն ընդհանուր առմամբ նա «Բորուսիայում» գերազանց խաղ է ցուցադրում:

– Յուրգեն Կլոպը հավանաբար գոհ է նրանից:

– Այո: Ակումբի մյուս ղեկավարները նույնպես գոհ են Հենրիխից: Կլոպը Մխիթարյանին նույնիսկ համարում է «Բորուսիայի» զենքը, քանի որ նա շատ արագաշարժ է, տիրապետում է հիանալի տեխնիկայի, հաջող է եզրափակում գրոհները: Նրան սիրում են նաեւ որպես մարդու: Նա շփվող է, մշտապես լավ տրամադրություն ունի: Կարծում եմ, որ «Բորուսիայի» ղեկավարներից ոչ մեկը չի զղջացել, որ 27 մլն եվրո են վճարել Մխիթարյանի տրանսֆերի դիմաց:

– Շատերի կարծիքով, Մխիթարյանին Դորտմունդ էին հրավիրել Մարիո Գյոտցեին փոխարինելու նպատակով: Նորեկն արդարացրե՞ց սպասելիքները:

– Գտնում եմ, որ այո: Սակայն նա այլ խաղաոճի ֆուտբոլիստ է: Իմ կարծիքովՙ Գյոտցեին եւ Մխիթարյանին համեմատելը ճիշտ չէ: Միկին ավելի վտանգավոր է մրցակցի դարպասի մոտ, ավելի սուր է գործում: Գյոտցեն գուցե իրեն լավ էր զգում մրցակցի շրջապատման մեջ: Կարելի է փաստել, որ «Բորուսիան» այդ դիրքում հիանալի ֆուտբոլիստի գտավ: Գյոտցեի մասին արդեն չեն էլ խոսում: Սկսվել է Մխիթարյանի ժամանակաշրջանը, որը խաղադաշտում ունակ է ամեն ինչի, արագաշարժ է, հիանալի է տիրապետում գնդակին, լավ է հասկանում խաղը:

– Մխիթարյանը 5 լեզուների է տիրապետում: Ինչպիսի՞ն է գերմաներենի նրա իմացությունը:

– Մարզումների ժամանակ թարգմանիչը մշտապես նրա կողքին է, սակայն Հենրիխը շաբաթական 2 անգամ գերմաներենի դասընթացի է մասնակցում: Համոզված եմ, որ նա գերմաներենին էլ կտիրապետի:

– Մխիթարյանից առաջիկայում ի՞նչ եք ակնկալում:

– Հուսով եմ, որ նա կշարունակի գործել նույն կերպ, միաժամանակ կյուրացնի դորտմունդյան խաղաոճը եւ որոշ դրվագներում հանդարտություն կպահպանի: Որոշ խաղերում այնպիսի տպավորություն էր, կարծես Հենրիխը մշտապես ցանկանում էր պահպանել բարձր տեմպը: Բայց երբեմն հարկավոր է ավելի պարզ եւ հուսալի գործել ու այդպես ավելի հեշտ կլինի վերահսկել խաղի ընթացքը:

– Անցած մրցաշրջանում «Բորուսիան» 2-րդն էր բունդեսլիգայում եւ չեմպիոնների լիգայում: Որքանո՞վ է իրատեսական, որ 2 մրցաշարում էլ թիմը եւս մեկ, վճռական քայլ կանի դեպի առաջ:

– Իրատեսական է այն, որ «Բորուսիան» նախորդ մրցաշրջանի պես «Բավարիայից» 20 միավորով հետ չի մնա: Թեեւ իր խաղամակարդակով «Բորուսիան» զգալիորեն մոտեցել է «Բավարիային», սակայն իմ կարծիքով նրանից չեմպիոնի տիտղոսը չի խլի: Չեմպիոնների գավաթը նվաճել ցանկանում են իսպանական եւ անգլիական ակումբները, «Բավարիան» էլ հավակնորդներից մեկն է: Կարծում եմ, որ «Բորուսիան» չեմպիոնների լիգայում առաջ կշարժվի, սակայն հաղթողի գլխավոր հավակնորդների թվում թիմին չէի ընդգրկի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՈՐ ՄԵԾԱՆԱՄ` ԱՎԵԼԻ ՄԵԾ ԵԿԵՂԵՑԻ ԵՄ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ»

Հաջորդ գրառումը

ԴԺՎԱՐԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՀԵՏՆԱՊԱՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԴԺՎԱՐԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՀԵՏՆԱՊԱՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական