Կիրակի, 26 Հուլիս, 2026

ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԲՈՒԺԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐԱԳՈՒՅՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՈՎ

Ի. Պ.

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ժամանակակից թվային ստացիոնար ռենտգեն սարքավորման հնարավորություններին: Կենտրոնը վերջերս է համալրվել այս սարքավորումով: Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ սարքավորումը, որը կենտրոնին նվիրաբերել է «Սամսունգ» ընկերությունը, միակն է Հայաստանում ու երկրորդն է ԱՊՀ տարածքում: Սարքավորումը թույլ կտա մեկ ժամում հետազոտել շուրջ 200 հիվանդի:

Բժշկական կենտրոնը նաեւ հնարավորություն է ընձեռելու Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներին գործնական դասընթացներ անցկացնել նշված սարքավորումով: