Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԿ Ո՞ՒՐ Է «ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ» ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ

30/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում շարունակում են մաքրել «սաֆարաբիեւյան ախոռները». virtualaz.org-ը, հղում անելով ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովին, տեղեկացրել է, որ պաշտոնից ազատվել է ՊՆ թիկունքի պետ գեներալ-մայոր Փիրի Իսրաֆիլովը: «Իսրաֆիլովը գեներալի կոչում է ստացել այս տարվա հունիսին, եւ այն ժամանակ շատերը դրանից զարմացած էին»,- ասել է Ջաֆարովը: Ըստ տեղեկությունների, Իսրաֆիլովը պաշտոնազրկվել է բանակի վառելիքի եւ քսայուղերի մատակարարման գործում «թույլ տված յուրացումների համար»:

Պաշտոնազրկվել է նաեւ Հեյդար Ալիեւի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի պետ գնդապետ Միրզալի Յուսիֆովը: Նախօրեին զբաղեցրած պաշտոնից ազատվել էր զինված ուժերի ակադեմիայի պետ գեներալ Նաջաֆ Գամբարովը, նրա փոխարեն նշանակվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի եւ ՀՕՊ-ի հրամանատար Ալթայ Մեհթիեւը:

Ռազմական փորձագետ Ջաֆարովի խոսքերովՙ Միրզալի Յուսուֆովի «անցյալը չափազանց մութ է»: Փորձագետի ասելովՙ «ղարաբաղյան պատերազմի ամենաեռուն շրջանում Յուսուֆովը գործուղվել է Մռավի լեռնանցքում գործող զորամաս, բայց փոխարենը մեկնել է Ռուսաստան, հետո վերադարձել եւ ՊՆ-ում պաշտոն ստացել, իսկ թե ինչո՞ւ զինվորական դատախազությունը չի հետաքրքրվել, մնում է գաղտնիք»:

Միաժամանակ, Ջաֆարովը պաշտպանության նախարարությունում կատարվող փոփոխությունները համարել է «լրիվ անհասկանալի», թեեւ ակնարկել է, որ պաշտոնազրկվող սպաները «Սաֆար Աբիեւի մարդիկ են, իսկ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը 1995թ.-ից Աբիեւի դեմ պայքարի մեջ է»: Իր հերթին virtualaz.org-ն ավելացրել է, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «նոր մարդ է եւ տեղյակ չէ կառույցի աշխատանքի առանձնահատկություններին, նա կադրային բոլոր փոփոխությունները համաձայնեցնում է գլխավոր շտաբի պետի հետ»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետի տեղակալը չի հերքել, որ կադրային փոփոխություններ են կատարվում: Նա ասել է, որ «թոշակի են անցնում որոշակի տարիքային սահմանի հասած բարձրաստիճան սպաներ, որոշ դեպքերում էլ կատարվում է ռոտացիա, ինչը բնական է»:

Թե իրականում ի՞նչ է տեղի ունենում հարեւան երկրի պաշտպանական գերատեսչությունում, թողնենք մի կողմ: Բայց չենք կարող շրջանցել մի կարեւորագույն հանգամանք. սահմանադրությամբ Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը նախագահն է, իսկ այդ պաշտոնն զբաղեցնում է Իլհամ Ալիեւը:

Բնական է, որ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխությունները կամ պահեստազոր արձակումը չեն կարող կատարվել առանց Իլհամ Ալիեւի իմացության: Թերեւս ճիշտ կլինի ասել, որ դրանք պետք է կատարվեն նրա հրամանագրերով: Մինչդեռ լրատվամիջոցները համառորեն տպավորություն են ձեւավորում, որ ամեն ինչ անում է պաշտպանության նորանշանակ նախարարը:

Եթե իրոք այդպես է, նշանակում է, որ ադրբեջանական զինված ուժերը ենթարկվում են ոչ թե նախագահին, այլ` պաշտպանության նախարարին, քանի որ կարեւորագույն պաշտոններում նշանակումներ կատարում է վերջինս: Իսկ եթե փոփոխությունները կատարում է Իլհամ Ալիեւը, բայց քողարկվում պաշտպանության նախարարի թիկունքում, ուրեմն անցած բոլոր տարիներին նա քաջատեղյակ է եղել բանակում տիրող խայտառակ իրավիճակին, սակայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով չի համարձակվել հակադրվել Սաֆար Աբիեւին:

Երկու դեպքում էլ ստացվում է, որ Իլհամ Ալիեւը միայն անվանապես է կոչվում զինված ուժերի «գերագույն գլխավոր հրամանատար», իսկ բանակը փաստացի գտնվել եւ գտնվում է պաշտպանության նախարարի կամ գլխավոր շտաբի պետի ենթակայության տակ:

19 տարի գլխավորելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, Սաֆար Աբիեւը վերջապես պաշտոնազրկվել է: Սակայն Իլհամ Ալիեւը համարձակություն չի ունեցել նորանշանակ նախարարին անձամբ ներկայացնելու եւ իր փոխարեն ուղարկել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի ռազմական խորհրդական Վահիդ Ալիեւին:

Չափազանց խորհրդանշանական է ստացվել. «գերագույն գլխավոր հրամանատարը» բարձրագույն սպայակազմի աչքերին նայելու եւ նախընտրած թեկնածուին ներկայացնելու քաջություն չունի, սակայն առիթ-անառիթ չի զլանում ճամարտակել, որ «զինված ուժերը պատրաստ են կատարելու իրենց առջեւ դրված ցանկացած խնդիր»:

Եթե «գերագույն գլխավոր հրամանատարը» բառիս բուն իմաստով թաքնվում եւ ոչինչ չի ասում պաշտպանության նախարարությունում կատարվող սկզբունքային նշանակության փոփոխությունների, փոխատեղումների եւ պաշտոնանկությունների մասին, ապա բանակն ինչո՞ւ պիտի նրան լուրջ ընդունի: Ավելին, միջազգային ասպարեզում ի՞նչ «հեղինակություն» կարող է ունենալ մի «գերագույն գլխավոր հրամանատար», որի փոխարեն պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետն են լուծում բարձրագույն սպայակազմում նշանակումներ կատարելու հարցը:

Նախորդ գրառումը

ՄԱՐԿՈՍՆ ՈՒ ՍԱՐԿԻՍՈՎԸ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ԵՆ «ԱԿՏՈԲԵԻՆ»

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ 37-ՐԴՆ Է Doing Business-Ի ՑՈՒՑԱՆԻՇՈՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՅԴ-Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Լրահոս

Բոլորիս պետք է մեծապես մտահոգի Փաշինյանի կատարյալ կախվածությունն օտար թշնամի և ոչ բարեկամ ուժերից. Արմեն Այվազյան

10/07/2026

Երեկ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, փաստորեն, արհամարհանքով արտահայտվեց Թրամփի ուղի / Թրիփփ նախագծի վերաբերյալ Իրանի ղեկավարության բազմիցս հնչեցրած մտահոգությունների մասին։...

Եթե ես ասեի «սատկացնելու եմ», հաստատ ինձ հաջորդ օրը կկալանավորեին. Ռոբերտ Քոչարյան

10/07/2026

Հակակոռուպցիոն դատարանում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման՝ հակասահմանադրական ճանաչված գործով դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանն արգելեց քննարկել Փաշինյանի սպառնալիքներն ուղղված ՀՀ...

Արեւային ակնոցով Թուրքիա մեկնած Մակրոնը վարդագու՞յն է տեսել «թուրք-թյուրքական աշխարհը», թե՞ չի տեսել առհասարակ

10/07/2026

Անկարայում ավարտվեց ՆԱՏՕ գագաթնաժողովը: Դատելով հայտարարություններից, այդ գագաթնաժողովի ընթացքում հաջողվել է այսպես ասած հաղթահարել Թրամփի քաղաքականությամբ թելադրվող պառակտումն ու ներկայանալ...

Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»

10/07/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մամուլի խոսնակի փնտրտուքի մեջ է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետը նշել է,...

Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով». Ռուբեն Մելիքյան

10/07/2026

Երկու օր առաջվանից Հայաստանում կարծես ինչ-որ «ռուբիլնիկով» միացրել ու ակտիվորեն շրջանառում են մի գաղափար, թե իբր՝ «ժողովրդավարությունը» պաշտպանելու համար կարելի...

Տավրոս Սափեյանը հրաժարվել է մանդատից

10/07/2026

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ աշխատանքս՝ որպես Թալին համայնքի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական