Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՃԱՌԻ ՏՈՆՆ ՈՒ ԲԵՐՔԻ ՏՈՆԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ…

30/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ազգային ժողովի հանձնաժողովներում շարունակվում է ներկայացվել բյուջեն, այս իմաստով, անկախ նախարարական նոր դեմքերից, ամեն ինչ հին է ու նույնությամբ կրկնվում է ամեն տարի` մինչեւ լիագումար նիստը գոլորշի բաց թողնելով, ու արդեն բուն նիստին բյուջեն քննադատելու արդեն հավես չթողնելով պատգամավորներին: Այնուամենայնիվ` երեւում է «Ժառանգության» նախկին պատգամավորական կազմի տեղը, երբ ժառանգականները, մեկը մեկին հերթ չտալով, հարցախեղդ էին անում նախարարներին ու մարզպետներին, օգնում բացել շատ անգամ ինտելեկտի խնդիր ունեցող մեր մարզպետների մի մասի մակարդակը եւ նրանց մարզերի բացերը: Երեկ էլ քննարկումներից առանձնացրեցինք մարզերի բյուջեների ներկայացման պահը` նկատի ունենալով, որ միգուցե մարզերի խնդիրների մի մասը կերեւակվի, սակայն հիասթափվեցինք, քանի որ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի եւ տարածքային կառավարման նախարար Վաչե Տերտերյանի կողմից ֆինանսական ընդհանուր հոսքերը եւ դրանց ուղղվածությունը ներկայացնելուց հետո մարզպետներին, Նիկոլ Փաշինյանից ու մասամբ Միքայել Մելքումյանից բացի, համարյա ոչ ոք հարց չէր ուղղում:

Եվ ընդհանուր առմամբ մարզպետները ջան ասելուց եւ ջան լսելուց հետո` գոհ ու երջանիկ հեռացան: Հատկապես Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին պատգամավորները, նախկին գործընկերների հանդեպ համերաշխության զգացումից ելնելով միգուցե, ոչ մի հարց չուղղեցին, մյուսներն էլ թեթեւ պրծան: Իսկ քանի որ մարզերի խնդիրներն այնքան էլ հաճախ չեն բարձրանում Ազգային ժողովում, հույս ունեինք այս առիթն օգտագործված տեսնել եւ մարզային խնդիրների համայնապատկերին ծանոթանալ: Մի քանի ուշագրավ պահ, այնուամենայնիվ:

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հասցրեց «շփվել» Ն. Փաշինյանի հետ եւ նրանից ավանդական հարցեր ստանալ` նախՙ թե ինչու Տարոն Մարգարյանը երբեւէ չի գալիս բյուջե ներկայացնելու (մի մարզպետ էլ չէր գալիս` հանեցին, նկատի ուներ Սուրիկ Խաչատրյանին), հետո արդեն խցանումների պատճառ ասֆալտապատումների, Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրման ուշացման վերաբերյալ: Բնականաբար` ասֆալտապատումը ժամանակին եւ ճիշտ աշխատակարգով կատարելու պատասխանը պետք է հնչեր եւ հնչեց, իսկ այ Դեմիրճյանի արձանը երբ քանդակագործն ավարտի` անմիջապես կտեղադրեն: Ի դեպ` Կ. Արեյանին լրագրողները հասցրին բռնել ԱԺ միջանցքում եւ իմանալ, որ տրանսպորտի թանկացումը Երեւանում անխուսափելի է եւ որ` այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ եւ մեկ ամսից գուցե եզրակացություն լինի: Իսկ, այ, տրանսպորտի թանկացումից հետո սպասարկման որակը արմատապես կբարելավվի:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը , երբ ուրախ-զվարթ զեկուցեց, թե ոչ մի ծրագրով բյուջետային հատկացման նվազեցում չի եղել, անմիջապես երկրորդվեց հարցով, թե 770 աշակերտի նվազում է եղել մարզում (ֆինանսավորումն աշակերտների թվով է), աշխատողներն էլ 68 հազարից նվազել են 51 հազարի, այս դեպքում ո՞նց չեն նվազել հատկացումները: Սահակյանը ստիպված էր ճշգրտում անել` ընդամենը 420 աշակերտի նվազում է եղել (եթե նույնիսկ այդ թիվն է` մեկ մարզի կտրվածքով սա անհանգստացնող թիվ է), մարդիկ էլ սեզոնային աշխատանքի են մեկնում` այս դեպքում գործազրկության թիվն էլ է նվազում: Բա իհարկե, որ երկրից գործազուրկները գնան` գործազրկությունը կնվազի, էլի: Ու մինչ Արագածոտնի մարզպետն ասում էր, թե աշակերտների թիվը ոչ թե նվազել է, այլ նրանք տեղափոխվել են այլ մարզեր, կամ ավագ դպրոցներ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նկատեց, թե Սյունիքում աշակերտների թիվն ավելանում է: Այս բոլորից միակ հարցատու Փաշինյանն իր համար եզրակացրեց, թե ուրեմն Արագածոտնի աշակերտները գնացել են Սյունիք: Ահա այսպիսի քննարկում:

Հետո արդեն Արարատի նոր մարզպետ Արամայիս Գրիգորյանին էին որպես նորանշանակի շնորհավորում` հարց տալու փոխարեն, բայց վերջինս, այնուամենայնիվ, ստիպված եղավ պատասխանել մարզի` 39 տոկոս աղքատության բարձր թվի մասին հարցին: Իսկապես, ինչու Արարատյան դաշտում ունեցած հողատարածքներից 1 մլն դոլար շահույթ ստացող պաշտոնյաներ կան, իսկ ահա գյուղացին չի կարողանում իր հողակտորն այնպես մշակել, որ գոնե 10-20 հազար դոլար շահույթ ստանա եւ աղքատ չլինի: Ա. Գրիգորյանն էլ պատասխանեց, թե հողաբաժանման ժամանակ մեծ հողատարածքներ ձեռբերածները, բնականաբար, մեծ շահույթներ են ստանում, այդ պատճառով էլ հիմա պետությունը քաղաքականություն է փոխում: Պետությունը, այսինքն նույն ինքը` Վաչե Տերտերյանը քննարկման ավարտին, այո, խոսեց, հողերի խոշորացման ծրագրի գոյության մասին: Գործընթացը թեեւ զգույշ քայլերով է առաջ գնում, բայց ոլորտում առաջընթաց կա, եւ առաջարկությունների փաթեթն արդեն քննարկելու առիթներ եղել են եւ Ազգային ժողովում, եւ Հանրային խորհրդում եւ Ազգային անվտանգության խորհրդում: Գաղափարն ընդունելի լինելով, այնուամենայնիվ, զգացմունքային պլաստ ունի իր մեջ, այնպես որ` գործընթացն առավել մտածված են առաջ տանում:

Իսկ ահա երբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից հետաքրքրվում էին, թե այդ ի՞նչ մշակությաին ծրագրեր են իրականացվում համայնքային բյուջեներով (քանի որ պետության հատկացված միջոցները միայն երկու մշակութային միջոցռման համար էին), վերջինս թվելուց նեղն ընկավ, թե` գիրք ենք տպում, ցուցահանդես կազմակերպում, ու մինչ ուզում էր հիշել էլ ինչ ասի, տեղերից հուշեցին` բերքի տոն, մաճառի տոն, տոլմայի տոն… Բա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՐՈ ՄՈՒՐԱԴԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՀՈՊԿԻՆՍԻՑ ԽԼԵԼ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ

Հաջորդ գրառումը

«ԳԱԶՊՐՈՄՆ» ՈՒԶՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԳԱԶ ՎԱՃԱՌԵԼ ԿԱՆԽԱՎՃԱՐՈՎ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ԳԱԶՊՐՈՄՆ» ՈՒԶՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԳԱԶ ՎԱՃԱՌԵԼ ԿԱՆԽԱՎՃԱՐՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական