Կիրակի, 26 Հուլիս, 2026

Արարատ լեռան հետազոտությունը փաստում է Ծննդոցի վկայությունը

«Արարատ լեռան եւ Նոյյան տապանի հետազոտական թիմը հայտնաբերել է ծովային բրածոներ, որ հուշում են հնագույն ջրհեղեղի մասին: Վերլուծությունները բացահայտում են ծովային հանքավայրերի հետքեր եւ աստվածաշնչյան չափերին համապատասխանող նավի տեսքով կառուցվածք», մարտի 9-ի համարում ծանուցում է «Ջելուսալեմ փոստը»՝ հենվելով Թուրքիայում 7-րդ միջազգային հետազոտական գիտաժողովի բացահայտումների վրա: Թուրքիայի 2 եւ ԱՄՆ-ի Էնդրյուս համալսարանի փորձագետները 2021-ից աշխատում են Արարատ լեռան եւ Նոյյան տապանի հետազոտական թիմում, որն ուսումնասիրում է Դուրուփինար՝ 538 ոտնաչափ երկրաբանական կառույցը: Այն լիմոնիտից է, գտնվում է Արարատի գագաթից մոտ 30 կմ դեպի հարավ՝ Բայազետում (Աղրիի Դողուբայազետ թաղամասում): Նավի նմանվող ձեւը, չափերը  արտացոլում են Նոյյան տապանի աստվածաշնչյան նկարագրությունը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա 

Լուսանկարում՝ «Ջերուսալեմ փոստի» լուսանկարն է, որ պատկերում է Դուրուփինար՝ 538 ոտնաչափ երկրաբանական կառույցը: