Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԿՈՆՖԵՐԱՆՍ` ՆՎԻՐՎԱԾ ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 200-ԱՄՅԱԿԻՆ

Հ. Հ.

Հոկտեմբերի 31-ին Մոսկվայի President-Hotel-ում կկայանա «Գյուլիստանի խաղաղ պայմանագիր. պատմություն եւ ժամանակակից իրողություններ» խորագրով կոնֆերանսՙ նվիրված Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակին:

Կոնֆերանսում կքննարկվի պայմանագրի դերը քաղաքական այս փուլում եւ դրա ազդեցությունը կովկասյան տարածաշրջանի եւ հատկապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Կոնֆերանսում ելույթներ կունենան հայտնի պատմաբաններ եւ քաղաքագետներ Ռուսաստանից եւ Հարավային Կովկասի երկրներից: