Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ԹԵ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԻ, ԹԵ ԻՆՉ ԿՏԱՆ, ԱՅԼ ՊԵՏՔ Է ՎԵՐՑՆԻ

25/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Չորս օր Երեւանում էր Մոսկվայի ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հարցերով գիտական խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Անատոլիի Լեպեխինը: Անցնող շաբաթվա ընթացքում հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ հրապարակեցին իրենց թղթակիցների հարցազրույցները այդ խոր գիտելիքներ եւ ուրույն մտածելակերպ ունեցող, ճանաչված ռուս վերլուծաբանի հետ, որի գլխավորած ինստիտուտի տեղեկանքներն ու երաշխավորությունները պարբերաբար դրվում են Ռուսաստանի քաղաքական իշխանության բարձրագույն մարմինների ղեկավարների աշխատանքային սեղաններին: Երեւանում նրա մասնակցությամբ անցած մի քանի միջոցառումներ աշխույժ քննարկումների ու բանավեճերի պատճառ դարձան: Նրա արտահայտած որոշ մտքեր ու դատողություններ հնարավորություն տվեցին մեր հետազոտողներին ու վերլուծաբաններին ճշտելու իրենց պատկերացումներն ու մոտեցումները Եվրասիական ինտեգրացիայի արդի վիճակի ու տեսանելի հեռանկարների, դրանցում մեր մասնակցության իրական ձեւերի ու հնարավորությունների վերաբերյալ: Նրա հետ մեր զրույցների, նրա հրապարակային դասախոսությունների թեմաների նյութը դարձավ այս վերլուծականի հիմքն ու առանցքը: Համոզված եմ, որ հարգելի ընթերցողի հետաքրքրությունն այն կբավարարի, իսկ խնդրող զբաղվող մասնագետներին մտածելու ու արդյունավետ գործելու հնարավորություն կտա:


Գլխավորՙ քաղաքական խնդիրը լուծված է

Ըստ Վլադիմիր Լեպեխինիՙ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի Մոսկվայում արած հայտարարությունը, ըստ որի Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը, Ռուսաստանի քաղաքական, տնտեսական ու հասարակական շրջաններում շատ դրական է ընդունվել: Ըստ էության, Հայաստանը սատարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի քաղաքական ուղեգծին, միջազգային ասպարեզում ամրապնդելով նոր տարածաշրջանային տնտեսական միավորում ստեղծելու նրա ջանքերը: Մաքսային միության արտահանման-ներմուծման ծավալը 2012 թվականին կազմել է մեկ տրիլիոն ԱՄՆ դոլար: Հայաստանի նույն ցուցանիշը այդ ծավալի մեկ տոկոսին չի հասնում: Պարզ է, որ խնդիրը մեծ շուկայի ձեռքբերման կամ մեծ շահույթ ակնկալելու մեջ չէ: Պարզ է, որ սա նախ եւ առաջ դաշնակցային կեցվածքի դրսեւորման եւ միջազգային ասպարեզում այդպիսի դերակատարությամբ դիրքավորվելու մեջ է: Հենց այդպիսի դիրքորոշում է դրսեւորել Հայաստանը սեպտեմբերի 3-ին եւ իրավունք ունի ակնկալելու, որ իր դաշնակիցներն ու, առաջին հերթին Ռուսաստանը, ավելի ականջալուր կլինեն իր տնտեսական հոգսերին ու սպասելիքներին, ավելի լուրջ ու խորը դառնալով իր ակնկալիքի կողմը:

Վլադիմիր Լեպեխինը համոզված է, որ սխալ կլինի, եթե Հայաստանը սպասի, որ իր կարեւորագույն խնդիրները կլուծվեն իրենք-իրենցՙ Մաքսային Միություն մտնելու հետ մեկտեղ: Այդպես չի լինի, քանի դեռ չկա ակտիվ դիրքորոշում Հայաստանի կողմից: Նրա դիպուկ խոսքով, Հայաստանը ոչ թե պետք է սպասի, թե ինչ կտան իրեն Մաքսային միությունում, այլ, ակտիվ դիրքորոշումների արտահայտմամբ, պետք է փորձի վերցնել այն լուծումները, որոնք իրեն են անհրաժեշտ: Մասնավորապես, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման, աբխազական երկաթուղու վերագործարկման, էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացման ճանապարհին անհրաժեշտ է մեր բանակցող պաշտոնյաների ակտիվ, հարձակվողական կեցվածքը կառուցողական հիմքի վրա: Մեր շատ պաշտոնյաների ավանդական լուռ ու համաձայնող կեցվածքը, որը երբեք չպետք է շփոթվի կեղծ «կառուցողականության» հետ, գոնե բանակցությունների այս փուլում ընդունելի չի կարող լինել: Ռուսաստանի քաղաքական վերնաշենքում տոն են տալիս ոչ թե ռեֆորմատորներն ու լիբերալները, այլ զգույշ, պահպանողական եւ քաղաքական հավասարակշռությունների պահմանմանը ուշի-ուշով հետեւող առաջնորդները: Հետեւաբար անդուլ ու անդադար ջանքեր են պետք բոլոր մակարդակներում նրանց Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորություններին ծանոթացնելու եւ նրանց իրենց հերթին մղելու համար դեպի դրամատերերն ու ներդնողները: Իմիջիայլոցՙ դրամատերերի ու դրամագլուխների մասին: Այսօրվա Ռուսաստանում փող կա եւ դա գիտեն ամբողջ աշխարհում: Ամեն տարի այնտեղից դեպի Արեւմուտքի օֆշորային գոտիներ են հոսում, տարբեր հաշվարկներով, 100-130 միլիարդ դոլար գումարներ: Բայց ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում այդ գումարներն առաջվա պես ոչ ապահով են, ոչ էլ նախկին դիվիդենտներ խոստացող: Աշխարհում ներդրման հնարավորություններ շատ կան: Բայց Հայաստանի շուկան էլ կարող է գրավիչ լինել, եթե դրանում Հայաստանը կարողանա համոզել Ռուսաստանի քաղաքական իշխանություններին:

Եվրասիական ինտեգրման ծավալմանը մեր կառուցողական մոտեցումը ցուցաբերելովՙ մենք պետք է սկսենք լրջորեն պատրաստվել կոշտ ու առարկայական բանակցությունների, որտեղ պետք է պարզ ու հասկանալի շարադրվեն Հայաստանի շահերն ու սպասելիքները:

Հայաստանը մեծ խորհուրդ ունեցող պետություն է

Վլադիմիր Լեպեխինը համոզված է, որ Հայաստանը պատկանում է աշխարհի սակրալ (ներքին խորհուրդ) ունեցող եւ ոչ այնքան մեծ թիվ կազմող պետությունների թվին: Այդպիսի պետություններն են, ըստ նրա, Իսրայելը, Եգիպտոսը, Վատիկանը: Այդպիսի պետություն է Սիրիան: Այդպիսի պետություն էր մինչեւ ոչ վաղ անցյալը Իրաքը: Հայաստանն ունի քրիոստոնեության շատ ամուր ավանդույթներ, հզոր մշակույթ, իր Սփյուռքի վրա ներազդելու հսկայական պոտենցիալ: Մեր ավանդույթներն ու բարքերը ժամանակակից կեղծ արժեքներով դուրս մղելը շատ ու շատ դժվար խնդիր է: Հայերն ունեն բնավորության ու կենցաղավարության հատկանիշներ, որոնք շատ ընդունելի եւ հարգելի են դարձնում նրանց օտար միջավայրերում: Այս դատողությունները թույլ են տվել Լեպեխինին եզրակացնել, որ Հայաստանը կարող էր շատ աշխույժ եւ կառուցողական դեր խաղալ ապագա Եվրասիական միության կերտման գործընթացում: Նա շատ երկար է մտածել այն հարցում, թե ով կարող է լինել եվրասիական ինտեգրացիայի յուրօրինակ «դրայվերը»ՙ հանդես գալով համախմբողի եւ շահերն ու մոտեցումները համաձայնեցնելով առաջ մղողի դերում: Ըստ Լեպեխինի, դա չի կարող լինել Ռուսաստանը, որին անմիջապես կմեղադրեն կայսերապաշտական նկրտումների մեջ: Դա չեն կարող եւ չեն ուզում անել Ղազախստանն ու Բելառուսը տարբեր պատճառներով: Եվ ահա հայացքները հառնում են Հայաստանին, որը տարածքով, բնակչությամբ ու տնտեսական ներուժով ամենափոքրը լինելով, Մաքսային միությանն անդամակցելուց հետո կունենա մյուսներին հավասար ձայն եւ տեսականորեն հավասար հնարավորությունՙ ազդելու ընդունվող որոշումների վրա: Այստեղ կարող են դրսեւորվել հայկական բնավորության ամենադրական կողմերը:

Որ այս հայացքները շողոքորթ հաճոյախոսություն չեն, այլ խոր վերլուծության արդյունք, հուշում են որոշ նախադեպեր, որոնցից մեկին ես իմ կողմից կուզենայի անդրադառնալ: Բելգիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արեւմտյան Եվրոպայի ամենաաղքատ եւ տնտեսապես հետ մնացող երկիրն էր: Կառուցողական դեր ստանձնելով եվրոպական ինտեգրացիայի գործընթացումՙ Բելգիան ապահովեց իր զարգացումը, մոտեցրեց իր կենսամակարդակը հարեւաններիՙ Ֆրանսիայի, Նիդեռլանդների եւ Գերմանիայի կենսամակարդակներին: Իսկ Բրյուսելը, շնորհիվ այնտեղ տեղակայված եվրոպական կառույցների բազմահազարանոց բյուրոկրատիայի եւ նրանց ընտանիքների, դարձավ զարգացած ու բարձր կենսամակարդակ ունեցող քաղաքՙ Եվրոպական միության մայրաքաղաքը:

Մի՞թե այս հաջողված նախադեպը կեցվածք ու գործելաոճ չի հուշում: Կամ Հունաստանը, որը երկար տարիներ ցամաքային սահման չունենալով Եվրոպական միության հետ, միայն քաղաքակրթական պատկանելության շնորհիվ ապահովել էր հսկայական ներդրումներ եւ շատ ավելի բարձր կենսամակարդակ, քան իր բոլոր հարեւանները: Այսպիսով, վերդառնալով Լեպեխինի տեսակետներին, Հայաստանը, լինելով արեւելյան քրիստոնեության սյուներից մեկը, կարող է հավակնել քաղաքակրթական եւ դրանից բխող աջակցության:

Քաղաքական ընդհանրության խնդիրը

Վլադիմիր Լեպեխինը իր երեւանյան զրուցակիցներին էր ներկայացնում Ռուսաստանի (եւ գուցե ապագա Եվրասիական միության) համախմբմանն ու հզորացմանն ուղղված իր շատ հետաքրքրական ծրագիրը: Առաջ չընկնելու համար ասեմ, որ նա ինքն այդ ծրագրի մանարմասները հայաստանցիներին ներկայացնելու հնարավորություն կունենա մոտ ապագայում: Փաստ է, որ տնտեսական, քաղաքական ու ռազմական յուրաքանչյուր համախմբման համար անհրաժեշտ են բոլորին հասանելի ու բոլորի համար ընդունելի գաղափարներ: Ընդ որում, խոսքը ոչ միայն եւ ոչ այնքան խաղի ընդհանուր կանոնների մասին է, որքան հենքային գաղափարախոսության, որը թույլ է տալիս հասարակությանն ամբողջովին բացվել, վեր հանել կառուցողական ներուժը եւ ապրելու ու արարելու պարարտ հող ստեղծել:

Ես պարոն Լեպեխինին ասացի, որ հայաստանցիների մոտ մեկ երրորդը համոզված է, որ Հայաստանը ոչ եվրոպական երկիր է, ոչ եվրասիական եւ ոչ էլ նույնիսկ կովկասյան: Ըստ այդ մեկ երրորդիՙ մենք ուրույն քաղաքակրթություն ենք, որի դրական դասերը մեզ օգնել են վերապրել աննկարագրելի դժվարություններ ու ողբերգություններ: Նա համաձայնեց այդ մոտեցումներին, բայց հիշեցրեց, որ մյուս մեկ երրորդը իրեն այնուամենայնիվ եվրասիական մեծ տարածքի մաս է կարծում: Իսկ որ ամենակարեւորն է, հայաստանցիների 86%-ը պաշտպանում է Մաքսային միությանն անդամակցելու իշխանությունների որոշումը:

Առջեւում հսկայական աշխատանքի դաշտ կա ոչ միայն տնտեսական կանոնակարգերը համաձայնեցնելու, տնտեսական ինտեգրացիայի ուղղությունները հստակեցնելու, այլեւ մշակութային-քաղաքակրթական բաղադրիչը առաջ մղելու հարցերում:

Այո, պրագմատիկ տնտեսական շահերը թելադրում են տարածաշրջանային շուկաների ստեղծումը: Եվ անծայրածիր եվրասիական տարածքի համար այս գործընթացը կանխատեսելի ու հասկանալի է դառնում: Փոքրիկ Հարավային Կովկասում, որտեղ Հայաստանը սկսել է շարժվել դեպի Մաքսային միություն, Վրաստանըՙ դեպի Արեւմուտք, իսկ Ադրբեջանը երկու օր առաջ հայտարարեց, որ մոտ ապագայում չի պատրաստվում անդամակցել ՄՄ-ին, ստեղծվում է շատ հետաքրքրական եւ դժվար կանխատեսելի զարգացումներով իրավիճակ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎՐԱՑԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՔՎԵԱՐԿԻ ՀՕԳՈՒՏ ԳԵՈՐԳԻ ՄԱՐՂՎԵԼԱՇՎԻԼՈՒ

Հաջորդ գրառումը

ԿԱՆԱԴԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ` ՀԱՅԵՐԻ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՆԱԴԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ` ՀԱՅԵՐԻ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60
Նորություններ

ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի․ Արմեն Գրիգորյանը խուսափեց գերիների վերադարձի մասին հարցից

22/09/2025

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հստակ պատասխան չտվեց լրագրողներին՝ արդյոք ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ Բաքու կատարած այցի ժամանակ քննարկվել...

ԿարդալDetails

Բանակի ֆինանսավորումը չի կրճատվի. Անդրանիկ Քոչարյան

22/09/2025

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

22/09/2025

Եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման  գործին. Ֆաթմա Աքսալ

22/09/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60

ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական