Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՕՐԵՆՔԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՋՈՐԴ ՔԱՌՕՐՅԱՅՈՒՄ

25/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի` երեկ խորհրդարանում շարունակվող քննարկումը նույնիսկ նույն կուսակցությանը պատկանող պատգամավորների տարակարծության շարժառիթ դարձավ. օրինակ` ՀՀԿ խմբակցությունից Սամվել Ֆարմանյանը մի այնպիսի ելույթ ունեցավ, որ ընդդիմադիր պատգամավորներից ավելի թունդ էր` թե պետհամակարգում ոչ թե ցածր աշխատավարձերն են խնդիր ստեղծում, այլ` կոռուպցիան: Եվ անգամ 1 մլն դրամ եթե վճարես պետպաշտոնյային, հազիվ թե նա իր այսօրվա գործելակերպից հետ կկանգնի: Նա նույնիսկ առաջարկեց առկախել օրինագիծը մինչեւ… լավ ժամանակներ, քանի որ իրավիճակը փոխելու համալիր քայլեր նախ պետք է ձեռնարկել, իսկ դրանք չիրականացնելով աշխատավարձերի բարձրացաումը պետական միջոցների անարդյունավետ վատնում կլինի:

Զարմացա՞ք: Բայց նրա խմբակցության անդամները նրան չերկրորդեցին եւ այդպիսի ելույթներ չունեցան, ԱԺ ՀՀԿ-ական նախագահն արձագանքեց, թե ինքն այդպես չի մտածում, բոլոր պատգամավորները նորից խիստ մտահոգվեցին, որ ԱԺ դերն է նսեմացվում, երբ պատգամավորը ավելի պակաս է ստանում, քան նախարարը: Պատգամավորն իր լիազորություններն իրականացնելու գումար չունի, մինչդեռ նախարար ու փոխնախարար` էլ ծառայողական մեքենաներ, էլ քարտուղարուհիներ եւ այլն: Մի քիչ Կորյուն Նահապետյանը քննադատեց, թե նախագծով սահմանված սկզբունքները հենց նույն նախագծում բազմիցս խախտված են, Դավիթ Հարությունյանն , այնուամենայնիվ, օրենքը որակյալ չհամարեց եւ քաղաքական փաստաթուղթ որակեց, քանի որ աշխատավարձերով ցույց է տրվում, թե ով` ինչ դերակատարում պետք է ունենա երկրում (բոլորին բարկացրել էր, որ երկրորդ ինստիտուտ ԱԺ-ն` վարձատրությամբ երրորդն է դառնում փաստորեն): Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը , պատասխանելով Զարուհի Փոստանջյանի այն մտքին, թե վատ ենք աշխատել բոլորս, ու պետք չէ մեր աշխատավարձերը բարձրացնել, խորհուրդ տվեց բարձրացնելուց հետո ստանալ ու տալ հարեւանին, կամ փոխանցել մանկապարտեզ ու ծերանոց: Նա նշեց, որ համակարգային հարց է լուծվում ու պետք չէ անձնավորել, քանի որ ներկաները հավերժ չեն պատգամավոր լինելու` մատնացույց անելով օրենքի բարեմասնությունները, իսկ ԱԺ-ին վերաբերող մասով ակնարկելով հնարավոր սրբագրումները:

Նախագծի ուղղությամբ հատկապես համազարկ տվեցին ընդդիմադիրներից Արամ Մանուկյանը («Ներքեւիՙ խոցելի խավին, 5000 դրամ աշխատավարձ ենք բարձրացնում, բարձրաստիճան պաշտոնյաներինըՙ 200 տոկոսով: Ահռելի տարածություն է, սոցիալական լարվածությունը մեծանում է»), Նիկոլ Փաշինյանը (նա հատկապես դեմ էր երկրի առաջին դեմքերի աշխատավարձերի բարձրացմանը, քանի որ նրանց օրոք երկրի գործերը վատացել են): ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը թեեւ նշեց, թե նոր են որոշելու դեմ-կողմ քվեարկելը (սա արդեն մնաց հաջորդ քառօրյային), սակայն չխուսափեց տեղը-տեղին քննադատել եւ նախագիծը, եւ կառավարությանը:

Իսկ ահա օրենքը ներկայացնող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը նորից հավաստիացրեց, որ քաղաքական ենթատեքստ նախագիծը չունի, մեթոդաբանությունը մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում է ընտրվել, հետո` իրենք առաջարկում են ոչ թե աշխատավարձ բարձրացնել, այլ կարգավորել աշխատավարձերի համակարգը, նորություն էլ կա` նվազագույն աշխատավարձի հիման վրա հաշվարկումը: ԱԺ-ի մասով էլ նա ուղերձ էր անում պատգամավորների ներկայացնելիք առաջարկներին: Իսկ սպասվելիք գնաճը նա կառավարելի անվանեց:

Հ. Գ. – Նախագծի ընդունումից հետո նախագահը 2014 թ. հուլիսի 1-ից կստանա 1.322.800 դրամ, ԱԺ նախագահն ու վարչապետըՙ 1.190.520 դրամ, փոխվարչապետը, գլխավոր դատախազը, Վճռաբեկ դատարանի նախագահը, Վերահսկիչ պալատի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանըՙ 992.100 դրամ, ԱԺ նախագահի տեղակալըՙ 925.960 դրամ եւ այդպես` դեպի ներքեւ նվազմամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԿՈՒ ԶԵԿՈՒՅՑՆԵՐՆ ՈՒՐՎԱԳԾՈՒՄ ԵՆ ՀԵՏԱԳԱ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հաջորդ գրառումը

ՎՐԱՑԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՔՎԵԱՐԿԻ ՀՕԳՈՒՏ ԳԵՈՐԳԻ ՄԱՐՂՎԵԼԱՇՎԻԼՈՒ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՎՐԱՑԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՔՎԵԱՐԿԻ ՀՕԳՈՒՏ ԳԵՈՐԳԻ ՄԱՐՂՎԵԼԱՇՎԻԼՈՒ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական