ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՔԻՔԲՈՔՍԻՆԳԻ ՉԵԽԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ

Պրահայի «Սպարտա Արենա» մարզադահլիճում անցկացված քիքբոքսինգի Չեխիայի բաց առաջնությունում, գրանցելով երկու հաղթանակ, 81 կգ քաշային կարգում պրահայաբնակ Անատոլի Հունանյանը եզրափակիչում հաղթեց լեհ մարզիկին եւ նվաճեց Չեխիայի չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ նա Չեխիայի եւ աշխարհի բազմակի չեմպիոն է: Նրանից առաջ նույն մարզադահլիճում հաղթանակ տոնեց նաեւ 71 կգ քաշային Գոռ Հարությունյանը: Ի դեպ, Գոռի մարզիչը Անատոլի Հունանյանն է, իսկ վերջինիս մարզիչըՙ նրա հայրը, հայտնի մարզիկ Յուրա Հունանյանը:
Հաղթական գոտիների հանձնման արարողության ժամանակ երկու անգամ բարձրացվել է Հայաստանի դրոշը եւ հնչել է Հայաստանի օրհներգը, թեեւ Գոռն արդեն Չեխիայի քաղաքացի է:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին եւ մարզիչներին, մաղթում նոր հաղթանակներ:
