Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԳՈԼԸ ԴՐԵՑ «ԲՈՐՈՒՍԻԱՅԻ» ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԻՄՔԸ

24/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դորտմունդի «Բորուսիան» չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին շրջանն ավարտեց F խմբի առաջատարի դերումՙ դժվարին մրցապայքարում Լոնդոնում 2-1 հաշվով հաղթելով տեղի «Արսենալին»: Այդ հաղթանակի հիմքը դրեց Հենրիխ Մխիթարյանը, որը 16-րդ րոպեին դիպուկ հարվածով բացեց հաշիվը: Դա չեմպիոնների լիգայի մրցաշարերում Հենրիխի 3-րդ գնդակն էր: Նախորդ գոլերը նա խփել էր անցյալ տարի «Շախտյորում»ՙ դանիական «Նորդշելանդի» դարպասը:

F խմբում 1/8 եզրափակիչի 2 ուղեգրերի համար համառ պայքար է ծավալվել «Բորուսիայի», «Արսենալի» եւ «Նապոլիի» միջեւ, որոնք վաստակել են 6-ական միավոր: «Նապոլին» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Մարսելին»:

«Արսենալ»-«Բորուսիա» խաղից հետո մարզիչները հետեւյալ կարծիքն են արտահայտել:

Արսեն Վենգեր («Արսենալ»)-Շատ համառ մրցակցություն էր, որում վտանգավոր պահերը սակավաթիվ էին: Մրցակիցը լավ կազմավորված թիմ էր, որին հաջողվեց կանգնեցնել մեր հաղթարշավը: Մենք անվճռականություն դրսեւորեցինք, ուստի պարտվեցինք: Մրցակցին թույլ տվեցինք իրեն վստահ զգալ: Այժմ մեզ անհրաժեշտ է դրական արդյունքի հասնել Դորտմունդում: Մենք դժվարին խմբում ենք հայտնվել, սակայն հնարավոր է հաջորդ փուլ դուրս գալ:

Յուրգեն Կլոպ («Բորուսիա»)-Ցավում եմ, որ Արսեն Վենգերի թիմը պարտվեց նրա ծննդյան օրը: Երկու թիմերն էլ անզիջում պայքար մղեցին, իսկ խաղի ելքը կարող էր վճռել մեկ վտանգավոր գրոհը: 2-րդ գոլից հետո մենք հսկայածավալ աշխատանք կատարեցինք, որպեսզի պահպանենք հաղթական հաշիվը: Տղաներն իրենց ողջ ուժերը ներդրեցին եւ շատ լավ համագործակցեցինք:

E խմբում երկիշխանություն է: 6-ական միավորով աղյուսակը գլխավորում են «Չելսին» եւ «Շալկե-04-ը»: Գելզենկիրհենում կայացած այս թիմերի մրցավեճում հաջողությունն ուղեկցեց «Չելսիին», որը 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Գոլերից 2-ն իր օգտին գրանցեց Ֆեռնանդո Տորեսը: Խմբի մյուս խաղումՙ «Ստյաուայի» եւ «Բազելի» մրցավեճում գրանցվեց ոչ-ոքի (1-1):

Իր հաղթարշավը շարունակեց Մադրիդի «Ատլետիկոն»ՙ հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթելով ավստրիական «Աուստրիային»: Դա մադրիդցիների 3-րդ անընդմեջ հաղթանակն էր: Իսկ ահա «Զենիթին» վերջապես հաջողվեց առաջին հաղթանակը տոնելՙ Պորտուգալիայում 1-0 հաշվով առավելության հասնելով «Պորտոյի» նկատմամբ: «Զենիթին» հաղթանակ պարգեւեց խաղավերջում Կերժակովի խփած միակ գոլը: «Զենիթը» 4 միավորով 2-րդ տեղում է:

Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում «Միլան»-«Բարսելոն» հանդիպումը, որում մրցակիցները մեկական գնդակ փոխանակեցին: Արդեն 9-րդ րոպեին Ռոբինյոն առաջ մղեց «Միլանին», սակայն 23-րդ րոպեին Մեսին վերականգնեց հավասարակշռությունը: «Բարսելոնը» 7 միավորով H խմբի առաջատարն է: 5 միավոր ունի 2-րդ տեղում ընթացող «Միլանը»: «Սելթիկն» առաջին հաղթանակը տոնեց «Այաքսի» հետ մրցավեճում (2-1)ՙ 3 միավորով տեղափոխվելով 3-րդ հորիզոնական:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉՆԱՅԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՍՈՒՂ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ ԼԱՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՈՒՆԻ

Հաջորդ գրառումը

ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՔԻՔԲՈՔՍԻՆԳԻ ՉԵԽԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՔԻՔԲՈՔՍԻՆԳԻ ՉԵԽԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական