Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԱՐՁԱԿՈՒՄԸՙ ԱՍՈՑԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ԵՄ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

24/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրոմիությունը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջում է վերջնական որոշում ընդունել բանտարկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի արձակման վերաբերյալ: Սա պարտադիր նախապայման է ԵՄ-Ուկրաինա ասոցիացման համաձայնագրի ստորագրման համար:

Ուկրաինական «Պոդրոբնոստի» կայքէջը հաղորդում է, որ Լեհաստանի եւ Շվեդիայի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկին եւ Կառլ Բիլդտը հոկտեմբերի 22-ին մոտավորապես 1-ժամանոց հանդիպում են ունեցել նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: «Կեղծելու ժամանակն ավարտվել է: Հիմա գործելու ժամանակն է», հանդիպումից հետո հայտարարել է Սիկորսկին, որի խոսքը մեջբերում է Ռոյթեր գործակալությունը: Նախարարների խոսքերով, Տիմոշենկոյի գործը Եվրոմիության համար դարձել է «ընտրովի արդարադատության» ինչ-որ խորհրդանշան: Ուստի այդ գործը պետք է փակվի նախքան Եվրոմիության եւ նախկին խորհրդային հանրապետության համաձայնագրի ստորագրումը:

Եվրոմիությունում կարծում են, որ Յանուկովիչը նախկին վարչապետի դեմ գործ է բացել նախ եւ առաջ քաղաքական պատճառներով, ուստի հաստատակամորեն պահանջում են հարցի շուտափույթ լուծում: ԵՄ նախարարները հաջորդ անգամ Կիեւի հետ իրավիճակը կքննարկեն նոյեմբերի 18-ին, իսկ նոյեմբերի 28-29 Վիլնյուսում տեղի կունենա «Արեւելյան գործընկերության» գագաթաժողով, որտեղ պետք է ստորագրվի համաձայնագիրը:

«Պոդրոբնոստին» տեղեկացնում է, որ Եվրոխորհրդարանում Ուկրաինայի արդարադատության վերահսկման խմբի ղեկավարներ Պետ Կոքսը եւ Ալեքսանդր Կվասնեւսկին խարկովյան հիվանդանոցում հանդիպում են ունեցել Տիմոշենկոյի հետ: Եվրոպատգամավորները մոտ 2 ժամ զրուցել են ուկրաինական ընդդիմության առաջնորդի հետ, սակայն հրաժարվել են մեկնաբանություններ անել լրատվամիջոցներ համար:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Կիեւում խորհրդարանի պատգամավորները սկսել են քննարկել մի նոր օրինագիծ, որի ընդունումը Տիմոշենկոյին հնարավորություն կտար արտերկիր մեկնել բուժվելու: Անկախ պատգամավոր Անժելիկա Լաբունսկակայի ներկայացրած օրինագիծը ենթադրում է փոփոխություններ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածումն, որը վերաբերում է ազատազրկված անձանց արտերկրում բուժվելու հնարավորությանը: Օրենսգիրքը դատապարտյալներին դատարանի վճռով արտերկիր բուժման ուղարկելու հնարավորություն նախատեսում է լոկ այն դեպքում, եթե նրանց մեկ տարի բուժվել են ուկրաինական կլինիկաներում եւ դրական արդյունք չեն ստացել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՓԱՅԼՈՒՆ ՏԱՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԵՄ-Ն ԵՎ ՄՄ-Ն` ՓՈԽԼՐԱՑՆՈ՞Ղ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԵՄ-Ն ԵՎ ՄՄ-Ն` ՓՈԽԼՐԱՑՆՈ՞Ղ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական