Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆՅԱՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

23/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: Նա այդ պաշտոնում կփոխարինի Ռաֆայել Նազարյանին: Խաշմանյանին կօգնեն Արման Տոնոյանը, Աշոտ Գրիգորյանը եւ Արման Կիրակոսյանը, որոնք նրա հետ աշխատում են նաեւ «Արարատում»:

Հիշեցնենք, որ Աբրահամ Խաշմանյանը բացի «Արարատից», գլխավորում էր նաեւ մինչեւ 19 տարեկանների Հայաստանի պատանեկան հավաքականը, որը վերջերս Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում շատ մոտ էր հաջորդ փուլի ուղեգրի նվաճմանը:

Ինչ վերաբերում է Ռաֆայել Նազարյանին, ապա նրա գլխավորությամբ մեր երիտասարդական հավաքականն անհաջող է հանդես գալիս ընտրական մրցաշարում: Անցկացրած 4 հանդիպումներից 3-ում մեր ֆուտբոլիստները պարտվել են, տոնել են մեկ հաղթանակ: Մեր ընտրանին 4 տուրից հետո վաստակած 3 միավորով ընտրական 10-րդ խմբում նախավերջինՙ 4-րդ տեղում է: Այնպես որ Աբրահամ Խաշմանյանին դժվարին աշխատանք է սպասում երիտասարդական հավաքականում: Սակայն նրա մարզչական գիտելիքներն իրենց արդյունքն արդեն տվել են «Արարատում», որը ներկայումս Հայաստանի առաջնության առաջատարն է:

Աբրահամ Խաշմանյանը երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը կնշի նոյեմբերի 14-ին: Այդ օրը մեր հավաքականը կհյուրընկալվի խմբի առաջատար Ֆրանսիայի ընտրանուն, որը վերջերս Երեւանում հաղթել էր 4-1 հաշվով: Իսկ նոյեմբերի 19-ին մեր երիտասարդ ֆուտբոլիստները մրցակցի հարկի տակ կմրցեն բելառուսների հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԽԱՌՆՎԵԼ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՋԵՐՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՋԵՐՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական