Շաբաթ, Նոյեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ Է»

23/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարցազրույցըՙ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Ըստ Հայ ոսկերիչների ասոցիացիայի փոխնախագահիՙ 100-ից ավելի մասնակիցներ են լինելու 20 երկրներից

Հոկտեմբերի 28-30-ը Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ոսկերչական խոշոր ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայ ոսկերիչների աշխատանքները: Ցուցահանդեսի կազմակերպիչն է ավելի քան 10 հազար հայ ոսկերիչների միավորող Հայ ոսկերիչների ասոցիացիան, որի փոխնախագահ եւ Համաշխարհային ոսկերչության կոնֆեդերացիայի արտադրողների կոմիտեի նախագահ Արտակ Ուդումյանի հետ զրույցի ժամանակ անդրադարձանք ցուցահանդեսի նպատակներին եւ ասոցիացիայի կողմից Հայաստանում ոլորտը զարգացնելու ուղղությամբ նախատեսվող քայլերին:


– Պրն Ուդումյան, ո՞ր երկրներից եւ քանի՞ մասնակից է ունենալու նախատեսվող ոսկերչական ցուցահանդեսը:

– Այս ցուցահանդեսն արդեն ավանդական է դարձել, երրորդ անգամ է Երեւանում կազմակերպվում նման ցուցահանդես: Այս անգամ ցուցահանդեսի մասշտաբներն շատ ավելի մեծ են, մասնակիցների քանակը 100-ից ավելի է լինելու` Հայաստանից եւ մոտ 20 ուրիշ երկրներից: Համեմատության համար տեղեկացնեմ, որ նախանցյալ տարվա ցուցահանդեսին 28 մասնակից կար, անցյալ տարվա ցուցահանդեսին` 46: Այսինքն, մասնակիցների թվի աննախադեպ աճ կա, ինչը լուրջ հայտ է այս ցուցահանդեսը տարածաշրջանային դարձնելու համար, իսկ 20 երկրներից մասնակիցների առկայությունն արդեն վկայում է դրա միջազգային լինելու մասին: Մասնակցեու են ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Քուվեյթից, Իսրայելից, Թաիլանդից, Կանադայից, այլ երկրներից: Այս տարի Թուրքիայից սպասում ենք հայ ոսկերիչների մեծ պատվիրակության: Այդ երկրից 25-30 մասնակից է լինելու: Մոտ 1,5 տարի առաջ Թուրքիայում ստեղծեցինք Հայ ոսկերիչների ասոցիացիայի բաժանմունքը, որի մեջ ընդգրկված են 860 հայ ոսկերիչներ: Կցանկանայի արձանագրել, որ համահայկական կառույցի մասնաճյուղ ստեղծելը Թուրքիայում իսկապես կարելի է երեւույթ համարել:

– Ի՞նչ նշանակություն կունենա այս ցուցահանդեսը Հայաստանում ոսկերչության զարգացման համար:

– Ոսկերչության զարգացման համար ցուցահանդես կազմակերպելը կարեւորագույն պայմաններից մեկն է: Դրա միջոցով արտերկրից ներգրավում ենք գործարարների, որոնք տեսնում են Հայաստանի ոսկերչությունը եւ սկսում են ընկալել Հայաստանը որպես ոսկերչության տարածաշրջանային կենտրոն: Բացի սրանից, մեր միությունն արդեն սկսել է աշխատանքները Հայաստանում ոսկերչության, ադամանդագործության եւ ժամագործության ազատ տնտեսական գոտի ստեղծելու ուղղությամբ: Այն լինելու է «Հայավիահամալիր» ձեռնարկության շենքում: Դա եւս կնպասատի Հայաստանում ոսկերչության զարգացմանը եւ այս ոլորտում մեր տարածաշրջանային կենտրոն դառնալուն: Նախատեսում ենք, որ մոտ 100 վարձակալներ կունենանք ազատ տնտեսական գոտում, որոնք կգան, ներդրումներ կկատարեն, արտադրություններ կստեղծեն, բացելով նոր աշխատատեղեր եւ բերելով նոր տեխնոլոգիաներ: Սա կնպաստի նաեւ հարակից ճյուղերի ստեղծմանը, այդ թվում տարբեր ծառայությունների զարգացմանը:

– Միայն հայազգի՞ ոսկերիչներ են ժամանելու Հայաստան:

– Ոչ իհարկե: Մենք բոլորին հայտնում ենք, որ Հայաստանի կառավարությունը ազատ տնտեսական գոտի է ստեղծել այս ոլորտը զարգացնելու համար, որ կարող են գալ, արտադրել, արտահանել իրենց արտադրանքը, որից եւ իրենք կշահեն, եւ մեր երկիրը: Ցուցահանդեսը տեղի է ունենալու մարզահամերգային համալիրի երկու` կոնֆերանսների եւ Արգիշտի դահլիճներում: Ներկայացվելու են հայ ոսկերիչների հանրահայտ միջազգային բրենդներ: Ակնկալում ենք, որ Հայաստանի նախագահը կկատարի բացումը: Հոկտեմբերի 30-ին տեղի է ունենալու Հայաստանում ոսկերգործության զարգացման խնդիրներին նվիրված կոնֆերանս, որին հրավիրված են եւ մասնակցելու են նաեւ Համաշխարհային ոսկերչության կոնֆեդերացիայի նախագահ Գաետանո Կավալերին, «Վիչենցա» համաշխարհային ցուցահանդեսների կազմակերպության ներկայացուցիչը, որի հետ ցուցահանդեսների կազմակերպման հարցում համագործակցության պայմանագիր ենք կնքել: Մի խոսքով, համեցեք ցուցահանդեսին, մուտքն ազատ է լինելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ԴԵՄՈԳՐԱՖԻԿ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՉՈՐՍ ԱՆՀԱՊԱՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿ

Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ՃԱՆԱՉՎԱԾ ԼՐԱԳՐՈՂ ԳԵՆՈՖԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ՃԱՆԱՉՎԱԾ ԼՐԱԳՐՈՂ ԳԵՆՈՖԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական