Շաբաթ, Նոյեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ «ՆՈՐ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ՍԱՖԱՐ ԱԲԻԵՎՆ ԱՅԼԵՎՍ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՉԷ

23/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Ա.

Երեկ օրվա վերջին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Իլհամ Ալիեւը մեկ հրամանագրով նշանակել է «նոր» կառավարության անդամներին: Իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը, որը գլխավորում էր նրա նախընտրական շտաբը, նշանակվել է փոխվարչապետ:

Պաշտոնից ազատվել է սոցիալական ապահովության նախարար Ֆիզուլի Ալեքպերովը, որի անունը շրջանառվել էր գարնանը Իսմայիլիի շրջանում ծագած սոցիաական բունտի առթիվ: Իլհամ Ալիեւը պաշտոնանկել է նաեւ գյուղատնտեսության նախարար Իսմեթ Աբասովին:

Ամենասենսացիոնը պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի պաշտոնազրկումն է: Թեեւ Աբիեւի մասին ադրբեջանական մամուլում գրեթե անընդմեջ տեղեկություններ էին հայտնվում, որ «կազատվի պաշտոնից», բայց, ըստ երեւույթին, նրա ճակատագիրը որոշելիս վճռական է եղել նախագահական «ընտրություններից» հետո Բաքվում ԱՄՆ դեսպանի հետ նրա հանդիպման շուրջը ծագած սկանդալը:

Բանն այն է, որ, իր նստավայրում ընդունելով դեսպանին, Աբիեւը ՊՆ մամլո ծառայության միջոցով տեղեկատվություն էր տարածել, թե ամերիկացի դիվանագետն ասել է, որ «նախագահական ընտրությունները մնացել են անցյալում, իսկ հետընտրական գնահատականները չեն կարող ազդել արդյունքների վրա», ինչին Բաքվում ԱՄՆ դեսպանատունը չափազանց կարճ էր արձագանքել. «Մենք Ալիեւին չենք գովաբանել»:

Աբիեւը, թերեւս հասկանալով, որ կատարվածն իր վրա թանկ կնստի, որոշել եւ անցել էր սպառնալիքների, թե «կհրապարակվի դեսպանի խոսքերի ձայնագրությունը», ինչից պարզ էր դարձել, որ Աբիեւ-Մորնինգսթար առանձնազրույցն ադրբեջանական կողմից գաղտնալսվել եւ ձայնագրվել էր: Սա արդեն չափից դուրս էր, որպեսզի Աբիեւը կրկին նշանակվեր պաշտպանության նախարարի պաշտոնում:

Հետաքրքրականը, սակայն, այն է, որ Աբիեւի փոխարեն պաշտպանության նախարար է նշանակվել ՆԳ նախարարի նախկին տեղակալ, ներքին զորքերի հրամանատար գեներալ-մայոր Զաքիր Հասանովը: Ուշագրավ է, որ նախարարական պաշտոնը պահպանել է Ռամիլ Ուսուբովը` ՆԳ անփոխարինելի նախարարը, որը շուտով կդառնա 70 տարեկան:

Իրենց պաշտոններում վերանշանակվել են նաեւ փոխվարչապետներ Ալի Հասանովը, Աբիդ Շարիֆովը, Էլչի Էֆենդիեւը եւ Յաղուբ Էյուբովը: Առ այս պահը հայտնի չէ` կշարունակի՞ պաշտոնավարել աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը, որը նույնպես սկանդալային պատմության մեջ էր հայտնվել դարձյալ ԱՄՆ դեսպանի հետ առանձնազրույցներից գաղտնիքներ հրապարակելու առթիվ, թե՞ նրան կփոխարինի որեւէ մեկը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՍԱԴԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ 2014 Թ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ԴԵՄՈԳՐԱՖԻԿ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՉՈՐՍ ԱՆՀԱՊԱՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ԴԵՄՈԳՐԱՖԻԿ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՉՈՐՍ ԱՆՀԱՊԱՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական